Forum Blogs VIP Armenia Community Chat All Albums

VIP Forums Muzblog Chat Games Gallery. ‘орум, муздневники, чат, игры, галлере€.

Press here to open menubar...User Control Panel WAP/Mobile forum Text Only FORUM RULES FAQ Calendar
Go Back   VIP Armenia Community > Forum > General Discussions > Politics
Blogs Members List Social Groups Mark Forums Read Press here to open menubar...


Notices

Politics Politics doesnТt have a heart, but only head. (Napoleon Bonaparte)

Reply
 

ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

LinkBack Thread Tools Display Modes
Old 07 Feb 08, 12:48   #8 (permalink)
Persona grata
Arsen Babayan's Avatar
Join Date: Feb 2008
Posts: 1
Rep Power: 0 Arsen Babayan is on a distinguished road
Re: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

Quote:
Իհարկե Հրաչ Գոգինյանի հոր ԼՏՊ-ի կողմնակից լինելը այստեղ չի ժղտվում, բայց պաշտոնի բարձրացումը, կատարված լավ աշխատանքի համար կարծես թե հաստատվում է։
Կխնդրեի ավելի մանրամաս շարադրել Ձեր միտքը: Ինչով չի ժխտվում և ինչով է աստատվում և ընդհանրապես ինչի հետ եք կապում այս ամենը:
 
Arsen Babayan is offline  
Reply With Quote
Old 07 Feb 08, 14:04   #9 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 49
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 24 voter is on a distinguished road
Պատասխանը: Re: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

Quote:
Originally Posted by Arsen Babayan View Post
Կխնդրեի ավելի մանրամաս շարադրել Ձեր միտքը: Ինչով չի ժխտվում և ինչով է աստատվում և ընդհանրապես ինչի հետ եք կապում այս ամենը:
Միքիչ վերևում http://viparmenia.com/vb/showthread....03&postcount=2 (— открытием, √оспода!) կասկած էի հայտնել, որ Ժիրայրի ապատեղեկացումը լավ կազմակերպելու համար Գոգինյանին խրախուսել են ու պաշտոնի բարձրացում են տվել - այն է Գոգինյանը կարողացել է միայն այն ինֆորմացիայի հոսքն ապահովվել, որով տպավորություն է ստեղծվել, թե ԼՏՊն ինչ որ բան է ցանկանում փոխել իր վերադարձով։

Չնայած սկսում եմ կասկածել, որ Ժիրայրի ապատեղեկատվությունից չէ, որ նա ԼՏՊին է որոշել աջակցել, այլ նրա ու ԼՏՊի հպանցիկ մի նպատակի համընկնումից, այն է ամեն կերպ վրեժխնդիր լինել Սերժ Սարգսյան Քոչարյան զույգից։

Սակայն դեռ հուսս չեմ կորցրել, որ դեռ կներկայացվի հասարակությանը այլ ավելի կարևոր ու հայ ժողովրդի համար առօրյայում արժեքավոր նպատակը, որի համար Ժիրայրին իրականում հետապնդում են, այն է ապահովվել ազատ ու արդար ընտրություններ։

Առօրյա քարոզարշավը ԼՏՊ-ի ուղղակի նողկանք է առաջացնում ոչ միայն ինձ մոտ, այլ շատ գիտակից մարդկանց մոտ հայաստանում ու նրա սահմաններից դուրս - այլասեռել են քաղաքական պայքարը իջեցրել Լևոն-Սերժ ռազբիրատի։

Դրան չէ, որ հայ ժողովուրդը կարոտ էր կամ ավելի ճիշտ գիտակից մեծամասնությունը սպասում է, այլ.
ա. քաղաքակիրթ գաղափարական պայքար, երբ մարդիկ ընտրում են նպատակներ և ոչ անձեր
բ. արդար ընտրություններ, կեղծողներին հասարակական ուժերով մեկուսացնելով, եթե դրանով պետական ուժերը չեն զբաղվում, կամ նույնիսկ իրենք մասնակից են կեղծարարությունների

Առաջինը, պիտի ապահովվեն գիտակից կիրթ քաղաքական գործիչները, որի շարքում Սերժ կամ Քոչարյան կամ ինչ որ դոդեր ու լֆոներ անհընար է, որ լինեն։ Իսկ ԼՏՊն իր մինչ օրս արտահատած մի քանի չնչին գաղափարներով միայն ապշեցնում է...

Իսկ երկրորդը պիտի ապահովվեն հասարակությունից կամավորականները, ինչը կարծում եմ և Ժիրայրը ու նրա կողմնակիցները ցանկացել են կազմակերպել ու հուսամ կստացվի, անկախ նրանից, որ հալածում են։

Վերջինի մասին դեռ երկու տարի առաջ եմ արտահատվել
http://forum.hayastan.com/index.php?...dpost&p=600987
Quote:
Ինչպես եք կարծում - ինչպիսի արժեք ձեռք կբերի ՀԱՀԳԲ-ն եթե փորձի օգտագործել ՈՉ գաղտնի մեթոդներ, իր պայքարն հանուն Հայաստանի ազատագրման շարունակելու համար։

Կարծում եմ այսօրվա Հայաստանն քրեկան հիմնականում նախկին սովետական հողի վրա աճած ու այսօրվա ռուսաստանից ներարկված սկզբունքներից ազատելու անհրաժեշտություն կա - Հայ ժողովուրդն պետք է կարողանա նոր Հայաստանի Ազատագրման ԲԱՑ Բանակ ստեղծել, որի նպատակն փաստացի նման է ՀԱՀԳԲի նպատակին - հասկացնել աշխարին, որ Հայաստանն պիտի լինի ազատ ու անկախ, բայց մեթոդներն պիտի լինեն ԲԱՑ ու միջազգային մակարդակով ընդունելի - օրինակ Հայաստանի քաղաքական ու ղեկավար շրջանակներն մաքրել ԱՐԴԱՐ ընտրություններ ապահովվելով, բայց ոչ երկրի արյունն ծծողներին ոչնչացնելով...
Մեկ նախադասությամբ - ժողովրդին պետք է հավատ ներշնչել, որ կան մարդիկ ով ի վիճակի է չթողնել, որ կեղծեն, այդ դեպքում շատ շատերը կգնան ընտրության ու կունենանք միջազգայնորեն գնահատված ՄԵԾ արժեք - արդար ընտրություններ։
 
voter is offline  
Reply With Quote
Old 09 Feb 08, 04:19   #10 (permalink)
Persona grata
VIP Club
azadakrum's Avatar
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 15 azadakrum is on a distinguished road
Re: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

Ընդհանրապես, Ժիրայրին բազմաթիվ նպատակներ են հետաքրքրում, որի մասին հենց ինքը բազմիցս խոսել է ու գրել է: Սակայն, նա պարբերաբար համոզվել է, որ Քոչարյանի և, առավել ևս, Սերժի ռեժիմները որևէ ազգային նպատակի իրականացման անհաղթահարելի արգելքներ են: Հետևաբար, ընտրությունների ընթացքում, բնականաբար, նրա առաջին ցանկությունը Քոչարյանից Սերժ իշխանության փոխանցումը ձախողելն է, առանց որի այլ բաների մասին խոսելն, ըստ Ժիրայրի, անիմաստ է: Իսկ թե ինչու է նա կարծում, որ Լևոնը կարող է ռեժիմը հեռացնել, իսկ ուրիշները չեն կարող, դա այլ խոսակցություն է, որը շարունակելն այս պահին իմաստ չունի:

Ինչ վերաբերում է Ժիրայրի ստացած տեղեկություններին ԼՏՊ-ի նպատակների մասին, ապա ամբողջ նամակագրությունը բերել հնարավոր չէ և ճիշտ չէ, բայց կարող եմ ասել, որ որպես ԼՏՊ-ի շարժառիթներ քննարկվել են շատ տարբեր վարկածներ` սկսած ընտրությունների առիթով փող աշխատելուց, վերջացրած Սերժի հետ պայմանավորվածությունը: Բայց, որպես հիմնական վարկած քննարկվել է Уպատմության համար սեփական կենսագրության բծերը մաքրելուФ, Уհետադարձ հայացքով, անցյալի ընդդիմախոսների նկատմամբ, իր ճշմարտությունը ապացուցելու նրա ցանկությունը: Ընդ որում ընդգծվել է, որ այս նպատակին հասնել կարելի է ինչպես նախագահ դառնալով այնպես էլ չդառնալով, պարզապես առաջադրվելով և վճռական պայքարի իմիտացիա անելով: Բայց դե ձեռքի հետ նախագահ դառնալը եթե ստացվի` չի խանգարի:

Վազգեն Մանուկյանը ինքն է իր նպատակների մասին բավականաչափ խոսում: Իսկ Րա‎ֆֆի Հովհաննիսյանը բուն խաղից դուրս լինելու պատճառով ընդհանրապես չի քննարկվել: Բայց կուզեի իմանալ թե Դուք ինչ նկատի ունեք УՎազգեն Մանուկյանի, Րա‎ֆֆի Հովհաննիսյանի նպատակներФ ասելով:

Ակնհայտ է, որ Հրաչ Գոգինյանի և Գագիկ Հովհաննիսյանի մասին տեղեկությունների աղբյուրը հենց Ժիրայրն ու Վարդանն են: Այսինքն դա УՎարդաշենիФ ներքին ին‎ֆորմացիան է: Հերքումների մասին որևէ մեկնաբանություն չունեմ, որովհետև այս թեման ինձ ոչ հետաքրքրում է, ոչ էլ մտահոգում:

ԱԱ
 
azadakrum is offline  
Reply With Quote
Old 10 Feb 08, 01:04   #11 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 49
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 24 voter is on a distinguished road
Պատասխանը: Re: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

Աչքկակապություն պետք չի անել, ԼՏՊի հիմնական վնասարարությունը հայ ժողովրդին, որը հիմա իրեն էլ հենց բումերանգի նման հետ է գալիս, ազատ ու արդար ընտրությունների նկատմամբ մարդկանց հավատի որտնահարումն էր։

Եթե ԼՏՊն մեղքերի թողություն է ցանկանում, պիտի հանի իր թեկնածությունը հոգուտ Վազգեն Մանուկյանի։

Ի դեպ ինչու է կարծում Ժիրայրը, որ ԼՏՊն միակն է, որ ի վիճակի է հանել ՍՍին ու ՌՔին, արդեն առաջին գրառման մեջ նշել էիք, որպես
Quote:
Լևոնը այդ հույսի շնորհիվ մի քանի անգամ 20-30 հազարանոց հանրահավաք անցկացրեց, ինչի մասին, թե Վազգեն Մանուկյանը, թե Վահան Հավհաննիսյանը, թե Արթուր Բաղդասարյանը, թե Րա‎ֆֆի Հովհաննիսյանը, թե Սամվել Բաբայանը, թե բոլորը միասին միայն կերազեին:
ԿԱրծում եմ և Արթուր բաղդասարյանը, իսկ երեկ Վահան Հավհաննիսյանը ապացուցեցին, որ ավելի մեծ հանրահավաք անել կարող են քան ԼՏՊն...

Նաև վատ է, որ Գոգինյանի և Հովհաննիսյանի հետապնդումների հերքզմների մասին տեղեկությունը ոչընչով չեք կարող մեկնաբանել, ինչպես է ստացվում, որ մինչ այդ ստացվում էր մեկնաբանել, պնդել, որ նրանց հետապնդում են, իսկ հիմա չի ստացվում հերքել, որ նրանց պաշտոնի բարձրացում չեն տվել։

Իսկ ինչ նպատակ ունեն Վազգեն Մանուկյանը, Րաֆֆի Հովհանիսյանը և մնացած մարդիկ մեկ բառով կասեմ Ц զերծ մնալ վրիժարությունից ու ծայրահեղականությունից, փորձել անօրինության իրավիճակը հայաստանում շտկել ու այդ գործում հույս ունէի, թե Ժիրայրը ու ազատամարտիկները իրենց ներդրումն են ցանկանում ունենալ Ц ամեն գնով հասնել նրան, որ ժողովուրդը հավատա Ц իր ընտրությունը չեն թողնի կեղծեն։

Բայց տեսնում եմ, մթագնած է գիտակցությունը, ինչ որ անձանցից վրեժխնդիր լինելու ցանկությամբ, դա ոչ մի արժեք իրենից հայության համար չի ներկայացնում, խանգարել էլ ոչ մեկ չի ցանկանում, գնացեք ձեր ՌԱԶԲԻՐԱՏԸ արեք, հայ ժողովուրդն էլ կողքից թամաշա կանի, կպրծնի կգնա։ Սպասել, որ այդ ռազբիրատում հաղթողին պարգեվատրելու են նախագահի պաշտոնով, միամտությունը է։
 
voter is offline  
Reply With Quote
Old 11 Feb 08, 17:18   #12 (permalink)
Persona grata
VIP Club
azadakrum's Avatar
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 15 azadakrum is on a distinguished road
Re: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

Մի քանի դիտողություններ Վազգեն Մանուկյանի ծրագրին վերաբերող մասով

Ըստ ինձ Վազգեն Մանուկյանի ծրագիրը նույնքան պարզունակ է և անհետաքրքիր, որքան ասենք Տիգրան Կարապետիչինը: Եվ սա ոչ այնքան այն պատճառով, որ Վազգեն Մանուկյանը այլևս ասելիք չունի Հայ ժողովրդին, որքան այն պատճառով, որ նախագահական քարոզարշավի ընթացքում ընդհանրապես հնարավոր չէ լուրջ ծրագիր ներկայացնել: Ասենք Լիսկան ընտրվի, դրանից ի՞նչ է փոխվելու: Կամ ինչ արհմիություն, երբ մարդիկ որպես կանոն իրենց ազգականների, համերկրացիների կամ ընկերների մոտ են աշխատում: Պարզեցված հարկն էլ հիմարություն է: Նախկինում դրա միակ իմաստը մեկ այլ հիմար հարկատեսակ (ԱԱՀ, նաև շահութահարկը) շրջանցելն էր: Հիմա եթե Վազգենը ԱԱՀ-ն չի ուզում ընդհանրապես վերացնի և այդ բեռը փոխադրի որևէ ուղղակի հարկի` ասենք եկամտահարկի վրա, ինչ իմաստ ունի նրա առաջարկած փոփոխությունը: Կամ ընդհանրապես ինչ իմաստ ունի նման բանավեճը ոչ տնտեսագետ ընտրազանգվածի համար` խուճուճ բառեր, ուրիշ ոչինչ: Ճիշտ այնպես, ինչպես Կարապետիչի բառերը:

Գովելի է երիտասարդության գաղափար ընտրելու ցանկությունը, բայց նախագահական ընտրությունները գաղափար փնտրելու լավագույն տեղը չեն: Իսկ ընտրությունների ժամանակ, տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում, երիտասարդությունը կամ պասիվ է եղել կամ, երբ ակտիվացել է, փոփոխությունն է ընտրել` առանց առաջարկվող կարգախոսների էության մեջ խորամուխ լինելու, պարզապես քարոզչությունից ազդվելով և մոդային հետևելով:

Կուշտ ենք արդեն շվեյցարական կոն‎ֆեդերատիվ ժողովրդավարության ու աշխարհազորային բանակի, շվեդական կոոպերացիայի ու սոցիալիզմի, ամերիկյան ազատությունների ու մոնետարիստական մեթոդների, իսրայելական կիբուցների ու УքաղաքակիրթФ մարդկության Уառաջավոր փորձիФ այլ փայլուն օրինակների մասին խոսակցություններից: Մի ժամանակ, դրանցով ղեկավարվելով Վազգենի ընկեր Եսայի Ստեփանյանը, Ավստրիային նմանակելով, որոշել էր, որ Հայաստանը պետք է առևտրային նավատորմ ունենա և նույնիսկ երկու նավ էր գնել: Մենք հայկական խնդիրներ ունենք հայկական պայմաններում, որոնք պահանջում են հայկական և ամենակարևորը ապագային միտված լուծումներ: Օտարների second hand գաղափարներով ոգևորվելը քաղաքական գավառամտության դրսևորում է:

Հոգնել ենք նաև համակարգային փոփոխությունների մասին խոսակցություններից: Հատկապես երբ դրան զուգահեռ անհատների մրցակցությունից բացի ոչինչ չես տեսնում: Բոլոր այդ անցյալ դարի գործիչները կուսակցական մրցակցության վրա հիմնված եվրոստանդարտ ժողովրդավարությունից բացի ոչինչ չեն կարողանում առաջարկել:

Ցանկացած ծրագիր պետք է ունենա այն իրականացնողը: Եթե միևնույն է չես ընտրվելու, ոչ այսօր, ոչ երբեք, ինչ իմաստ ունի ծրագիր գրել:
Զարմանում եմ, որ այս դարում դեռ մարդիկ հավատում են արդար ընտրությանը: Զարմանում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, որ այդպիսի Уմիջազգային արժեքներըФ УմեծФ են կոչում:

ԱԱ
 
azadakrum is offline  
Reply With Quote
Old 11 Feb 08, 17:50   #13 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 49
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 24 voter is on a distinguished road
Պատասխանը: Re: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

Quote:
Originally Posted by azadakrum View Post
Մի քանի դիտողություններ Վազգեն Մանուկյանի ծրագրին վերաբերող մասով

Ըստ ինձ Վազգեն Մանուկյանի ծրագիրը նույնքան պարզունակ է և անհետաքրքիր, որքան ասենք Տիգրան Կարապետիչինը: Եվ սա ոչ այնքան այն պատճառով, որ Վազգեն Մանուկյանը այլևս ասելիք չունի Հայ ժողովրդին, որքան այն պատճառով, որ նախագահական քարոզարշավի ընթացքում ընդհանրապես հնարավոր չէ լուրջ ծրագիր ներկայացնել: Ասենք Լիսկան ընտրվի, դրանից ի՞նչ է փոխվելու: Կամ ինչ արհմիություն, երբ մարդիկ որպես կանոն իրենց ազգականների, համերկրացիների կամ ընկերների մոտ են աշխատում: Պարզեցված հարկն էլ հիմարություն է: Նախկինում դրա միակ իմաստը մեկ այլ հիմար հարկատեսակ (ԱԱՀ, նաև շահութահարկը) շրջանցելն էր: Հիմա եթե Վազգենը ԱԱՀ-ն չի ուզում ընդհանրապես վերացնի և այդ բեռը փոխադրի որևէ ուղղակի հարկի` ասենք եկամտահարկի վրա, ինչ իմաստ ունի նրա առաջարկած փոփոխությունը: Կամ ընդհանրապես ինչ իմաստ ունի նման բանավեճը ոչ տնտեսագետ ընտրազանգվածի համար` խուճուճ բառեր, ուրիշ ոչինչ: Ճիշտ այնպես, ինչպես Կարապետիչի բառերը:

Գովելի է երիտասարդության գաղափար ընտրելու ցանկությունը, բայց նախագահական ընտրությունները գաղափար փնտրելու լավագույն տեղը չեն: Իսկ ընտրությունների ժամանակ, տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում, երիտասարդությունը կամ պասիվ է եղել կամ, երբ ակտիվացել է, փոփոխությունն է ընտրել` առանց առաջարկվող կարգախոսների էության մեջ խորամուխ լինելու, պարզապես քարոզչությունից ազդվելով և մոդային հետևելով:

Կուշտ ենք արդեն շվեյցարական կոն‎ֆեդերատիվ ժողովրդավարության ու աշխարհազորային բանակի, շվեդական կոոպերացիայի ու սոցիալիզմի, ամերիկյան ազատությունների ու մոնետարիստական մեթոդների, իսրայելական կիբուցների ու УքաղաքակիրթФ մարդկության Уառաջավոր փորձիФ այլ փայլուն օրինակների մասին խոսակցություններից: Մի ժամանակ, դրանցով ղեկավարվելով Վազգենի ընկեր Եսայի Ստեփանյանը, Ավստրիային նմանակելով, որոշել էր, որ Հայաստանը պետք է առևտրային նավատորմ ունենա և նույնիսկ երկու նավ էր գնել: Մենք հայկական խնդիրներ ունենք հայկական պայմաններում, որոնք պահանջում են հայկական և ամենակարևորը ապագային միտված լուծումներ: Օտարների second hand գաղափարներով ոգևորվելը քաղաքական գավառամտության դրսևորում է:

Հոգնել ենք նաև համակարգային փոփոխությունների մասին խոսակցություններից: Հատկապես երբ դրան զուգահեռ անհատների մրցակցությունից բացի ոչինչ չես տեսնում: Բոլոր այդ անցյալ դարի գործիչները կուսակցական մրցակցության վրա հիմնված եվրոստանդարտ ժողովրդավարությունից բացի ոչինչ չեն կարողանում առաջարկել:

Ցանկացած ծրագիր պետք է ունենա այն իրականացնողը: Եթե միևնույն է չես ընտրվելու, ոչ այսօր, ոչ երբեք, ինչ իմաստ ունի ծրագիր գրել:
Զարմանում եմ, որ այս դարում դեռ մարդիկ հավատում են արդար ընտրությանը: Զարմանում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, որ այդպիսի Уմիջազգային արժեքներըФ УմեծФ են կոչում:

ԱԱ
Ցավալի է լսել, որ օրենքների, ժողովրդավարության, ընտրությունների մասին նման հուսահատ կամ գավառական կարծիք ունեք։

Մանուկյանը այդ մասին էլ է ասել ու ասում է, ցանկալի կլինի, որ հայ ժողովուրդը չվախենա երազելուց, որի պատճառով ձգտումներ ունենա, ինչն էլ կհանգեցնի ցինիկ ԼՏՊների, Քոչարյանների կամ Սերժ Սարգսյանների անհետացմանը...
 
voter is offline  
Reply With Quote
Old 12 Feb 08, 19:22   #14 (permalink)
Persona grata
VIP Club
azadakrum's Avatar
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 15 azadakrum is on a distinguished road
Re: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

Աչքկակապություն պետք չի անել, ԼՏՊի հիմնական վնասարարությունը հայ ժողովրդին, որը հիմա իրեն էլ հենց բումերանգի նման հետ է գալիս, ազատ ու արդար ընտրությունների նկատմամբ մարդկանց հավատի որտնահարումն էր։

Եթե ԼՏՊն մեղքերի թողություն է ցանկանում, պիտի հանի իր թեկնածությունը հոգուտ Վազգեն Մանուկյանի։

Եթե համոզված կարծում եք, որ ԼՏՊ-ն պետք է իր թեկնածությունը հանի հոգուտ Վազգենի, ապա գնացեք իրեն ասեք, թող հանի, մեզ ինչու եք հոգնեցնում:

Ի դեպ ինչու է կարծում Ժիրայրը, որ ԼՏՊն միակն է, որ ի վիճակի է հանել ՍՍին ու ՌՔին, արդեն առաջին գրառման մեջ նշել էիք, որպես

Միայն Ժիրայրը չի կարծում, որ ԼՏՊ-ն միակն է, որ կարող էЕ Նույն բանում համոզված են Սերժն ու իր թիմը, որ միայն ԼՏՊ-ից են վախենում ու նրա դեմ են խոսում: Մյուս թեկնածուներն էլ են այդպես կարծում ու փոխանակ իրենցից խոսեն, ԼՏՊ-ին են հոլովում:

ԿԱրծում եմ և Արթուր բաղդասարյանը, իսկ երեկ Վահան Հավհաննիսյանը ապացուցեցին, որ ավելի մեծ հանրահավաք անել կարող են քան ԼՏՊն...

Դե եթե Դաշնակցության ու ՕԵԿ-ի համակուսակցական ընդլայնված բացօթյա ժողովները միտինգ համարենք, ուրեմն, ընդունում եմ, իրենք էլ կարող են 20000 մարդ ու դրոշակ հավաքել:

Նաև վատ է, որ Գոգինյանի և Հովհաննիսյանի հետապնդումների հերքզմների մասին տեղեկությունը ոչընչով չեք կարող մեկնաբանել, ինչպես է ստացվում, որ մինչ այդ ստացվում էր մեկնաբանել, պնդել, որ նրանց հետապնդում են, իսկ հիմա չի ստացվում հերքել, որ նրանց պաշտոնի բարձրացում չեն տվել։

Մեկնաբանել չկարողանալը ու չուզենալը տարբեր բաներ են: Ինձ այդ հարցը չի հետաքրքրում: Ում որ հետաքրքրում է, թող նա էլ մեկնաբանի: Նաև թող հետաքրքրվի, թե արդյո՞ք պատահաբար այդ մարդկանցից մեկը օրերս չի՞ հայտնվել ԿԳԲ-ի բանտում:

Իսկ ինչ նպատակ ունեն Վազգեն Մանուկյանը, Րաֆֆի Հովհանիսյանը և մնացած մարդիկ մեկ բառով կասեմ Ц զերծ մնալ վրիժարությունից ու ծայրահեղականությունից, փորձել անօրինության իրավիճակը հայաստանում շտկել ու այդ գործում հույս ունէի, թե Ժիրայրը ու ազատամարտիկները իրենց ներդրումն են ցանկանում ունենալ Ц ամեն գնով հասնել նրան, որ ժողովուրդը հավատա Ц իր ընտրությունը չեն թողնի կեղծեն։

Վազգենի վրիժառությունից զերծ մնալը հետաքրքիր միտք էր, հատկապես եթե նկատի ունենանք, որ խորհրդարանական ընտրություններին չմասնակցած ու այդ օրերին գրեթե թոշակի անցած այս թեկնածուն այսօր շատ ակտիվ է միակ պատճառովգ, որովհետև արդարացիորեն չի կարողանում մոռանալ 1996-ի կեղծիքները, որ թույլ չտվեցին իրեն նախագահ դառնալ: Իսկ եթե նա, Րա‎ֆֆին, մի գուցե ուրիշներն էլ ուզում են անօրինության իրավիճակը շտկել, թող շտկեն: Խանգարողն ո՞վ է:
Բայց մի ուրիշ հարց էլ կա: Ասենք չկեղծվեցին ընտրությունները: Պատկերացնում ե՞ք թե ով կընտրվի: Թե՞ կարծում եք, որ այդ դեպքում ձեր նախընտրած թեկնածուն Տիգրան Կարապետիչից էապես շատ ձայն կհավաքի:


Բայց տեսնում եմ, մթագնած է գիտակցությունը, ինչ որ անձանցից վրեժխնդիր լինելու ցանկությամբ, դա ոչ մի արժեք իրենից հայության համար չի ներկայացնում, խանգարել էլ ոչ մեկ չի ցանկանում, գնացեք ձեր ՌԱԶԲԻՐԱՏԸ արեք, հայ ժողովուրդն էլ կողքից թամաշա կանի, կպրծնի կգնա։ Սպասել, որ այդ ռազբիրատում հաղթողին պարգեվատրելու են նախագահի պաշտոնով, միամտությունը է։

Հայության համար բազմակուսակցական ընտրությունները ընդհանրապես արժեք չեն ներկայացնում: Միամիտ, նյութապաշտ, անգրագետ, անտեղյակ ընտրազանգվածը ազգի հետ քիչ կապ ունի: Ընտրությունները նրա համար են: Իսկ անձամբ ինձ համար դրանք թամաշա են, որ ոչ այս կոնկրետ դեպքում, ոչ էլ ընդհանրապես, շատ բան չեն փոխելու: Հայերս դեռ քնած ենք ու երազներումս այս թամաշան ենք տեսնում, բայց երբ զարթնեցինք, բոլոր քաղաքական գործիչները թող փախնեն, որ հանկարծ հարվածի տակ չընկնեն:
 
azadakrum is offline  
Reply With Quote
Reply

Tags
սարդարապատ, парламентаризм, сардарапат

Thread Tools
Display Modes

Posting Rules
You may not post new threads
You may not post replies
You may not post attachments
You may not edit your posts

BB code is On
Smilies are On
[IMG] code is On
HTML code is Off
Trackbacks are Off
Pingbacks are Off
Refbacks are Off


 

All times are GMT +4. The time now is 02:25.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2022, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60