View Single Post
Old 01 Jun 07, 18:34   #1 (permalink)
VIP Lord
VIP Ultra Club
KODAK's Avatar
Join Date: Jan 2007
Location: Nederland
Age: 25
Posts: 2,536
Thanks: 702
488 interesting posts signed as good 991 times
Rep Power: 4 KODAK is on a distinguished road
Send a message via ICQ to KODAK Send a message via MSN to KODAK Send a message via Yahoo to KODAK
Post Ուսումնասիրություն՝ հայության մոռացվա

Click the image to open in full size.

SEE VIDEO REPORT

Ուսումնասիրություն՝ հայության մոռացված հատվածի մասին

Ծանր հոգեվիճակ է, երբ մարդ չի կարողանում կողմնորոշվել` ո՞ր ազգի ներկայացուցիչ է: Համշենահայերի ինքնության խնդրիրների մասին խոսելու նպատակով ՀՅԴ Եվրոպայի ու Մոսկվայի Հայ Դատի գրասենյակները 2 տարի առաջ կազմակերպել էին գիտաժողով` տարբեր երկրների մասնագետների մասնակցությամբ: Գիտաժողովի նյութերը հրատարակվել են ընդհանուր ժողովածուով` հայերեն, թուրքերեն, ռուսերեն ու անգլերեն, որը տարածվելու է տարբեր երկրներում ապրող համշենահայերի շրջանում:

Թուրքիայի Ռիզեի նահանգում` ծովի մակերեւույթից 3500 մետր բարձրության վրա, ուր պատմական Համշենն է, ապրում են մարդիկ, ովքեր ամեն տարի հուլիսի 15-22-ը նշում են Վարդավառը: Ծայր է առնում հայկական երգուպարը, թնդում են ազգային նվագարանները: Նրանց դռների վերեւում խաչ է գծված, հաց թխելիս` խաչ են պատկերում նաեւ խմորի վրա: Ամուսնանում են միայն համայնքի ներսում, հանգուցյալներին թաղում առանձնացված գերեզմանատանը: Եթե տեղ չլինի` կթաղեն սեփական այգում, բայց օտարի շիրմատուն երբեք չեն տանի:

«Կրասնոդարի երկրամասում ապրողները, որոնք խոսում են համշենահայերեն, նրանց լեզուն Էրզրումի բարբառի մի ճյուղն է: Երբ 200 տարի հետո գնում են բուն Համշեն, տեսնում են, որ այն հատուկենտ բառերը, որ իրենք գործածում են ռուսերեն, բուն համշենահայերը գործածում են թուրքերեն, մնացածը, լեզվի առումով, նույնն է մնացել: Սա մեր ժողովրդին հատուկ ինքնապահպանման բնազդի զարմանալի դրսեւորումն է»,- ասում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Համշենահայեր կան աշխարհի գրեթե բոլոր երկրներում. Կրասնոդարի երկրամասում նրանց թիվը շուրջ 400 հազար է, Սոչիում` 100 հազար, ամենամեծաթիվը, սակայն, Թուրքիայի տարածքում են` 1 միլիոն 200 հազար: 1491 թվականին, երբ օսմանցի թուրքերը գրավեցին Համշենը, բնակիչներից ոմանք, ընդունելով իսլամը, մնացին երկրում, զգալի մասը գաղթեց: Սերնդեսերունդ, սակայն, փոխանցվեց հայ ազգին պատկանելու ինքնագիտակցությունը:

«Թուրքիայի բնակչության 40 տոկոսը իրեն թուրք չի համարում, սա 10-ամյակներ իրականացված քեմալիստական քաղաքականության բացահայտ կրախ է նշանակում: Մի պետություն, որ ինքնագիտակցության այդպիսի խորը ճգնաժամ է ապրում, հավանական է, որ մոտ ապագայում կանգնի պետական քայքայման առջեւ»,- շեշտում է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Աշխարհասփյուռ համշենահայերի ազգային ինքնագիտակցությունը ամրապնդելու, նաեւ նրանց մասին տեղեկություններն ամբողջացնելու նպատակով ՀՅԴ Եվրոպայի եւ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակները Սոչիում նախաձեռնել էին գիտաժողով, որին հրավիրված էին տարբեր երկրների լավագույն մասնագետները: Այսօր արդեն, գիտաժողովի նյութերը հրատարակվել են 4 լեզուներով` հայերեն, թուրքերեն, ռուսերեն եւ անգլերեն:

«Սա առաջին լուրջ գիտական փորձն էր ամբողջ աշխարհից լավագույն մասնագետներին ներգրավելով` այս խնդիրը դնել շրջանառության մեջ: ԱՄՆ-ից Ռիչարդ Հովհաննիսյանն էր, Ռուսաստանից` Սերգեյ Հարությունյանը, Իգոր Կուզնեցովը, Հայաստանից՝ Էմմա Պետրոսյանը, Ժենյա Խաչատրյանը եւ այլն»,- ասում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Հայկազուն Ալվրցյանը:

Ժողովածուն ոչ միայն հարուստ նյութ է հետագա ուսումնասիրությունների համար, այլեւ լուրջ հիմք` աշխարհաքաղաքական կարեւոր խնդիրներ լուծելու առումով:
 
KODAK is offline  
Reply With Quote
One user like this post
HayArtsiv (04 Jun 07)
 

All times are GMT +5. The time now is 11:18.

Powered by vBulletin® Version 3.7.1
Copyright ©2000 - 2009, Jelsoft Enterprises Ltd.