![]() |
|
|
|||||||
| Armenian Apostolic Church - About the One Holy Universal Apostolic Orthodox Armenian Church |
|
Հրեշտակներ
|
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#1 (permalink) |
|
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 28
Posts: 725
Thanks: 873
282 interesting posts signed as good 510 times
Rep Power: 2
|
Հրեշտակներ
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ հրեշտակապետներ Գաբրիելի ու Միքայելի և ամբողջ երկնային զորքերի` հրեշտակների տոնը: Այդ առիթով բացում եմ այս թեման` իբրև սկիզբ դնելով ճեմարանական ուսումնառությանս ընթացքում երկրորդ լսարանում գրածս այս հոդվածը:
|
|
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|
|
|
| One user like this post | Амиго (10 Nov 07) |
|
|
#2 (permalink) |
|
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 28
Posts: 725
Thanks: 873
282 interesting posts signed as good 510 times
Rep Power: 2
|
Ответ: Հրեշտակներ
ԵՐԿՆԱՅԻՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՙՈր արարեր յոգիս իմանալի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի Խաչվերացի ութերորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը (այս տարի` նոյեմբերի 10-ին) նշում է Սուրբ հրեշտակապետներ Գաբրիելի ու Միքայելի և ամբողջ երկնային զորքերի` հրեշտակների տոնը:զհրեշտակս Քո Հոգի Աստուած. ընդ նոսին բարեբանեմք զՔեզ եւ մեք` հողեղէնքս՚ Շարական Հրեշտակ նշանակում է դեսպան, պատգամաբեր: Այսպես են կոչվում այն երկնային էակները, որոնք, մարդկանց փոխանցելող Աստծո պատգամները և առ Աստված բարձրացնելով մարդկանց աղոթքները, ստեղծում են կապը երկնքի ու երկրի, հոգևոր ու նյութական աշխարհների միջև: Հրեշտակներն Աստծո ստեղծած առաջին արարածներն են, և ստեղծվել են արարչագործության առաջին օրը` լույսի հետ: Նրանք մարդկանց պես բանական ու ազատ կամք ունեցող էակներ են, սակայն, ի տարբերություն մարդկանց, անմարմին են ու աննյութական, օժտված են առավել բարձր կարողություններով ու փառքով: Իբրև հոգեղեն էակներ` հրեշտակներն անսեռ են ու անմահ , իսկ նրանց թիվն էլ ՙհազարք հազարաց եւ բիւրք բիւոց՚ են, այսինքն` անթիվ-անհամար: Հրեշտակները, անտեսանելի լինելով, ժամանակի ընթացքում զանազան կերպարանքներով հայտնվել են մարդկանց` վճռորոշ դեր խաղալով տիեզերքի ու մարդկության պատմության մեջ: Հրեշտակները սոսկ պարզ պատգամաբերներ չեն. նրանք կազմում են Երկնային Տիրակալի զորքը, գործադրում են Նրա հրամանները, զօր ու գիշեր փառաբանում և օրհնում Նրան, բարեխոսում մեզ համար, պահպանում և ուղղորդում մեզ մեր երկրավոր կյանքի դժվարին ճանապարհին: Շատ կարևոր ու անփոխարինելի է հատկապես այն դերն ու նշանակությունը, որ ունեցել են և շարունակում են ունենալ հրեշտակները մեր փրկության գործում, քանի որ Սուրբ Գրքի համաձայն ` նրանք ՙսպասարկող հոգիներ են, որոնք ուղարկւում են ի սպասաւորութիւն նրանց, որ ժառանգելու են փրկութիւնը՚(Եբր. Ա 14): Իբրև մարդկանց անդրանիկ եղբայրներ` հրեշտակները հաճախ կոչվում են նաև Անդրանկաց եկեղեցի: Սուրբ հայրերի վկայությամբ` ըստ Աստծուն մատուցած փառաբանության եղանակի` հրեշտակները բաժանվում են 9 դասի. Աթոռներ, Քերովբեներ, Սերովբեներ, Տերություններ, Զորություններ, Իշխանություններ, Պետություններ, Հրեշտակապետներ և Հրեշտակներ (քանի որ մարդկությունն առավել հաճախ շփվել է ստորին դասերի հետ, հրեշտակ անունն ընդհանրացվել է բոլոր դասերի համար): Երկնային Քահանայապետության նմանությամբ էլ կազմվել են Երկրային Եկեղեցու նվիրապետական 9 աստիճանները: Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, առավել նմանվելով Երկնային Քահանայապետությանը, Ընդհանրական Եկեղեցու 7 ժամերգությունները հասցրել է 9–ի: Սուրբ Գրքի ու Սրբազան Ավանդության միջոցով մեզ են հասել որոշ հրեշտակների անուններ. Գաբրիել, Միքայել, Ռափայել, Անայել, Ուրիել, Դակուել, Բարաքիել, Ադոնիել, Փանուել: Այս անունները տրվել են նրանց ըստ այն դիրքի կամ պաշտոնի, որով նրանք ծառայում են Աստծուն: Հրեշտակների տոնին հատուկ նշվում են Գաբրիել ու Միքայել հրեշտակապետների անունները: Գաբրիելը Քրիստոնեական Եկեղեցու ամենահանրածանոթ հրեշտակապետն է (անունը թարմանաբար նշանակում է ՙԱյր Աստուծո՚ կամ ՙԶորություն Աստուծո՚): Նա նախ հիշվում է Դանիելի գրքում, երբ մարգարեին բացատրում է նրան հայտնված տեսիլքի իմաստը (Դան. Ը 15-27): Ավետարանից հայտնի են Գաբրիելի կողմից Հովհաննես Մկրտչի ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան ավետումները (Ղուկ. Ա 26-38): Գաբրիելը ներկայանում է իբրև մեկը, որ մնում է Աստծո ներկայության մեջ: Սրանից ենթադրելի է , որ նա Աստծո անձնական ու անմիջական պաշտոնյան է , որ, գործի դնելով Նրա հրամանները, նպաստում է աստվածային տնօրինությունների կատարմանը: Երկրորդ հանրածանոթ հրեշտակապետն է Միքայելը (բառացի` ՙՈվ է նման Աստուծո?՚): Ավանդության համաձայն` երբ հրեշտակների մի մասն Արուսյակ (Լյուցիֆեր) հրեշտակի գլխավորությամբ ապստամբում է Աստուծո դեմ, այս հրեշտակն արձակում է իր մարտական կանչը. ՙՈվ է նման Աստուծո?՚ (այսինքն` ոչ ոք չի կարող հավասարվել Աստծուն), և ապա հավատարիմ հրեշտակները նրա գլխավորությամբ հարձակվում են ապստամբների վրա ու վտարում երկնքից, իսկ այս մարտական կանչը դառնում է նրա անունը: Միքայելը ներկայացվում է իբրև չարի դեմ մարտնչող և Աստծո Եկեղեցին չարից պաշտպանող հրեշտակ: Սուրբ հրեշտակներին նվիրված այս տոնը առիթ է , որպեսզի յուրաքանչյուրս մեր մեջ դաստիարակենք Աստծուն հավատարիմ ու հնազանդ լիլելու առաքինությունը, սպառազինվենք հոգևոր զենքերով, վերարծարծենք մեր մեջ աստվածասիրությունն ու բարեպաշտությունը և մշտապես փառավորենք Աստծուն` միանալով հրեշտակներին մշտամրմունջ սրբասացությանը.ՙՍուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր Զօրութեանց: Լի են երկինք եւ երկիր փառօք Քո. օրհնութիւն ի բարձունս, օրնեալ, որ եկիր եւ գալոցդ ես անուամբ Տեառն. ովսաննա ի բարձունս՚: |
|
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
|
|
|
| One user like this post | Амиго (10 Nov 07) |
| Currently Active Users Viewing This Thread: 1 (0 members and 1 guests) | |
|
|
|
| There are no names to display. |
| Thread Tools | |
| Display Modes | |
|
|
|
|
||||
| Thread | Thread Starter | Forum | Replies | Last Post |
| Музыкальные альбомы - скачать!/Երաժշտական ալբոմներ - Բեռնել!/Download an Album! | PusSycat | Music | 1103 | 22 Nov 08 05:36 |
| Բաց նամակ Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին ՀՀ-ում բոլոր երկրների դեսպանատների պատասխանատուներին | azadakrum | Politics | 0 | 24 Jul 08 01:48 |
| Какие интернет адресса посещают пользователи из Армении Which site in internet are visiting people from Armenia Որ կայքերն են այցելում Հայաստանի Ինտեռնետ օգտագործողները | voter | Science and Technics | 7 | 05 Jun 08 22:00 |
| Current cheep call to Armenia Текущие дешёвые предложения по интернет телефонии в Армению Ընթացիկ ինտերնետ էժան հեռախոսակապ Հայաստանի հետ | voter | Discussions | 4 | 05 Jun 08 21:45 |
| Հայաստանյան բորսան շվեդներն գնել են Шведы купили биржу в армении A sweden company buys Armenian stock exchange | voter | Politics | 3 | 23 Nov 07 15:18 |