View Single Post
Old 25 May 07, 21:30   #1 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 28
Posts: 728
Thanks: 873
282 interesting posts signed as good 510 times
Rep Power: 2 MONK is on a distinguished road
Եհովայի վկան` Ս. Էջմիածնում

Երեկ առավոտյան բավական տհաճ միջադեպ գրանցվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. միջին տարիքի մի տղամարդ անսպասելիորեն բարձրացավ Մայր Տաճարի Ավագ խորան և սկսեց ցիրուցան անել Ս. Սեղանի վրայի սրբությունները: Տաճարում ներկա մեր հոգևորականներին հաջողվեց իջեցնել նրան , բայց մինչ փորձում էին պարզել նրա արարքի դրդապատճառները, վերջինս օգտվեց ստեղծված խառն իրավիճակից ու փախավ: Բայց նրան արդեն ճանաչել էին թե հոգևորականները և թե հավատացյալներից: Շրջակա գյուղերից մեկի բնակիչ էր և պատկանում էր Եհովայի վկաներ աղանդին: Ներկայումս ձերբակալված է: Մի քանի օր առաջ տեսել էինք այդ երիտասարդին, որ անընդհատ պտտվում էր Տաճարի շուրջը: Իմացանք, որ դրանով նա ուզում է նմանվել Երիքովի շուրջը 7 օր պտտվող իսրայելացիներին, որոնց այդ արարքի 7-րդ օրը Երիքովի պարիսպները քանդվեցին: Եհովայի վկան, տեսնելով, որ Եհովան չի պատրաստվում քանդել Ս. Էջմիածինը, որոշել էր յոլա գնալ առանց Եհովայի օգնության: ԶԼՄ-ները կատարվածը որակել են սրբապղծություն և վանդալիզմ:
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
 

All times are GMT +5. The time now is 12:23.

Powered by vBulletin® Version 3.7.1
Copyright ©2000 - 2009, Jelsoft Enterprises Ltd.