View Single Post
Old 21 Sep 07, 17:19   #4 (permalink)
ДИАКОН
VIP Club
MONK's Avatar
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 28
Posts: 728
Thanks: 873
282 interesting posts signed as good 510 times
Rep Power: 2 MONK is on a distinguished road
Պատասխանը: "Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը"

Ահա հաղորդագրության օրիգինալը

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
Հեռ.: (374 10) 517 128
Հեռատիպ: (374 10) 517 301
Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am
Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 19, 2007 թ.

Նոր հրատարակություն. Արշակ Տեր-Միքելյան ՙՀայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը՚

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը վերահրատարակել է Արշակ Տեր-Միքելյանի` մոտ մեկ դար առաջ հեղինակած ՙՀայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը՚ դավանաբանական ձեռնարկը:
Արշակ Տեր-Միքելյանի այս ձեռնարկն առաջին անգամ համակարգված կերպով ներկայացնում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանությունը գիտական մակարդակով և մինչև այսօր պահպանում է իր այժմեականությունն ու արժեքը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը պատրաստել է դասագրքի սույն վերահրատարակությունը դասական ուղղագրությամբ, ինչպես որ հրատարավկել է բնագիրը, և արդի արևելահայերենի ուղղագրությամբ` գրաբար մեջբերումներում պահպանելով դասական ուղղագրությունը: Վերացվել են բնագրի տպագրական սխալները, կետադրությունը համապատասխանեցվել է այսօրվա գործող կանոններին: Ծանոթագրությունները կազմել է Հ. Քյոսեյանը: Գրքի վերահրատարակման գործում մեծ ավանդ է ունեցել Վիրահայոց թեմի առաջնորդ Տ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Գրքի վերահրատարակումն իրականացվել է մեկենասությամբ Սիմոն և Ռուզաննա Աղազարյանների:
 
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
MONK is offline  
Reply With Quote
One user like this post
Амиго (21 Sep 07)
 

All times are GMT +5. The time now is 12:48.

Powered by vBulletin® Version 3.7.1
Copyright ©2000 - 2009, Jelsoft Enterprises Ltd.