26 Oct 09, 15:21
|
#1 (permalink)
|
Join Date: Dec 2006
Age: 52
Rep Power: 27
|
Water and jobeless young people permanent problem of Armenian cities and villages Питьевая вода и безработная молодёж вечная проблема Армянских сёл и городов
Quote:
ԿԱՐԲԻՆ ՈՒ ԿԱՐԲԵՑԻՆԵՐԸ
Զորի Բալայանի, եվրոպական ռեֆորմների, ջրի ու ջրաչափի, գյուղի ու տարեցի նկատմամբ վերաբերմունքի մասին
Խաչիկ Խաչատրյան:
Մհեր Լեւոնյան:
Բալայանասեր Հրաչ Վարդանյան:
Գյուղապետ Ֆրունզիկ Նազարեթյան:
Արագածոտնի մարզի Կարբի գյուղի գյուղամեջը բազմամարդ է դառնում կարեւոր իրադարձությունների ժամանակ: Մայրաքաղաքից կամ մարզկենտրոնից եկած պաշտոնյաներին երես առ երես հանդիպելու, մի քանի հարց ուղղելու եւ առաջին ձեռքից պատասխան ստանալու ակնկալիքն է մարդկանց այստեղ բերում: Սովորաբար պաշտոնյաներին ու հատկապես Երեւանից եկած պաշտոնյաներին ուղեկցում են նաեւ լրագրողներ: Ու մինչ պաշտոնյա-հյուրերը ջրի կառավարման տեխնոլոգիաների կամ, ասենք, հողի հարկի ու գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման մասին են խոսում, լրագրող-հյուրերով գյուղամիջում խոսում ենք գյուղացու առօրյայից ու հոգսերից:
Զրույցի ժամանակ գյուղամիջում «հարթակ» էր բարձրացել, բարձր ու զրնգուն ձայնով խոսում էր կարբեցի Հրաչ Վարդանյանը: Նրան մտահոգող հարցերի թիվն անքանակ էր՝ հողի կադաստրային արժեքի թանկացումից սկսած՝ մինչեւ բերքի իրացում: Որեւէ ոլորտում հույսի նշույլ չտեսնող Վարդանյանի համար միակ լուսավոր կետը «եվրոպական ռեֆորմները Հայաստան բերելու գնացած» Զորի Բալայանի շուրջերկրյա ճամփորդությունն է: Թե ինչպես է Եվրոպայից հեռու նավարկող Զորի Բալայանը բերելու եվրոպական ռեֆորմներ կամ այդ ի՞նչ ռեֆորմներ են, որոնց Հայաստան «ներկրման» համար հատուկ խումբ ձեւավորվեց ու ՀՀ պետական բյուջեից 97 միլիոն դրամ ծախսվեց՝ կարբեցի Հրաչ Վարդանյանը չասաց: Բալայանասերը չասաց նաեւ, թե որքանո՞վ Բալայանի բերած ռեֆորմները կօգնեն կարբեցիներին՝ իրենց աճեցրած պտուղբանջարեղենը վրացական սահմանով արտահանելու, կամ բերքը կարկուտից պաշտպանելու, կամ Սաղմոսավանքից իրենց պապերի ձեռքով գյուղ հասցրած խմելու ջրի խնդիրը լուծելու հարցերում:
Իսկ այս հարցերի պատասխանները նրանք ղեկավարներից էին ակնկալում՝ գյուղի, մարզի, հանրապետության: Կարբեցիներից ոմանք ասացին, թե իրենց ջրի վիճակը վիճակ չէ՝ հարեւան Օհանավան գյուղի պատճառով, երբ մանրամասներ խնդրեցինք, կարծես անտեսանելի հրահանգով բոլորը մոռացան Օհանավանի մասին ու ասացին որ Կարբի-Օհանավան հակադրություն չկա: Կարբի համայնքի ղեկավար Ֆրունզիկ Նազարեթյանն ասաց, որ խմելու ջրի պարբերաբար անջատումների մեղավորը իրենք՝ գյուղացիներն են: «Մինչեւ ջրաչափեր տեղադրելը, անսահմանափակ քանակությամբ ջուր էին օգտագործում եւ ընդամենը 1000 դրամ վճարում: Ջրաչափերից հետո, երբ 1000-ի փոխարեն 5000-ի ծախս է գրանցվում, դժգոհում են, չեն վճարում: Ստիպված՝ անջատում ենք»: Բողոքող կողմը, սակայն, բարեխիղճ ջուրսպառողներն էին, որոնք վճարում, բայց ջուր չեն ստանում: «Արդեն պայմանագիր ենք ստորագրել ջրմուղի հետ, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ից ջրային համակարգի ներքին ցանցի շահագործումն ամբողջությամբ տնօրինելու են իրենք: Ամեն ինչ տեղը կընկնի, մանավանդ որ՝ կարբեցիները կամաց-կամաց յուրացնում են օգտագործած ջրի դիմաց վճարելու կուլտուրան»,- ասաց համայնքի ղեկավարը:
Գյուղացիները պահանջում էին նաեւ հսկողություն սահմանել բուժանյութերի ու թունաքիմիկատների նկատմամբ, որոնք շատ հաճախ անորակ են լինում: «Իբր վրան ժամկետը նշված ա, բայց թանկ ու կրակ առնում-բերում ենք՝ սրսկում, ոչ մի արդյունք չի տալիս: Ես մտածում եմ, որ կամ ժամկետն են սխալ խփում, կամ հետը ջուր են խառնում»,- ասաց Խաչիկ Խաչատրյանը:
Բուժանյութերի եւ թունաքիմիկատների վերաբերյալ մտահոգությունը կիսեց նաեւ Կարբիի գյուղապետարանի առաջատար մասնագետ Հրաչ Արշակյանը. «Սա կարեւոր խնդիր է, որին անընդհատ բախվում ենք: Իմ կարծիքով՝ պետությունը պետք է վերահսկողություն սահմանի դրանց որակի նկատմամբ»:
Կարբեցիները ուզում էին հասկանալ, թե ինչու են արգելում բերքը Վրաստանով արտահանել: «Լավ, ասենք խնձորը կարող ենք սառնարանային տնտեսությունում պահել՝ տարվա ընթացքում հանել-ծախել, բայց ծիրանը, բալը, դե՞ղձը ոնց պահենք: Փչացնում՝ թափում ենք: Էդ մենք ինչի՞ տեր ենք, որ միլիոններ ծախսենք ու թափենք: Բա գյուղացուն ըսենց ե՞ն թիկունք լինում»,- հարցնում էին լրագրողին, պատասխան ակնկալելով պատկան կառույցներից: Բայց պահելն էլ ծախս է: Խորհրդային տարիներին կառուցված Աշտարակի պտուղբանջարեղենի ձեռնարկությունը 7000 տոննա տարողությամբ սառնարան է, որ վերջին 8-10 տարում թալինցի Սուրիկ Մանուկյանի սեփականությունն է: Այս սառնարանում բերքը պահելու համար գյուղացին անցած տարի մեկ կգ-ի դիմաց 30 դրամ էր տալիս, այս տարի՝ 35: Ըստ կարբեցիների, սառնարանը երբեք 100 տոկոսով լցված չի եղել, ամենալիքը տարիներն են՝ 1999 եւ 2007 թվականները:
Հավաքած բերքի իրացման խնդրին ավելանում է վատ բերքի իրացման խնդիրը: Կարկուտից, քամուց ու էլի այլ պատճառներով ոչ լրիվ հասունացած վիճակով ծառից ընկած բերքը ժամանակին ցածր գնով, բայց հանձնում էին մթերակայան ու էլի որոշակի գումար ստանում: Հիմա դրա համար այնքան ցածր գին է սահմանված, որ գյուղացին չի էլ փորձի կռանալ ու ծառի տակից հավաքել ընկած պտուղները:
Տարեցների նկատմամբ պետության անտարբեր վերաբերմունքից էլ վիրավորված էին ծերունիները: Նրանցից մեկը չդիմացավ. «Թոշակառուին պտի գյուլեն, ինչի՞ են պահում, ո՞ւմ ենք պետք: Բա ո՞նց կարելի ա կենսագրություն, վաստակ ունեցող մարդուն մարդու տեղ չդնել: Բայց դե՝ մենք ջհանդամը. գոնե էս ջահելների մասին մտածեն, որ տուն-տեղն անտեր չթողնեն ու փախնեն էս երկրից»:
Դժգոհելու հերթը հասավ երիտասարդներին: Երիտասարդ հայրիկ Մհեր Լեւոնյանն ասաց, որ ինքն ու իր հասակակիցները անգործությունից օրերը գյուղամիջում են մթնեցնում: «Ճիշտ ա, հող մշակում եմ, բայց որ եկամուտ չեմ ստանում՝ կոտրվում եմ: Չարչարվում, ծախս եմ անում, վերջում՝ դատարկ նստում: Ավելի լավ ա չմշակեմ: Էնա, 1000 դոլար վարկ եմ վեկալել, որ էրխեքին դպրոցի շոր ու կոշիկ առնեմ: Մի տարում էդ վարկը պիտի մարեմ: Հույսս խնձորի վրա էր, որ վաճառեմ՝ վարկը փակեմ, բայց կարկուտը ընենց ա վնասել, որ կարող ա նորմալ չծախվի էլ»: Զրուցակիցս ասաց, որ իրենց գյուղի երիտասարդները չեն համարձակվում ամուսնանալ: Ըստ նրա, եթե նախկինում կարբեցի տղաներն ամուսնանում էին 22-25 տարեկանում, հիմա՝ 30-35-ում էլ չեն ուզում ընտանիք կազմել. «Էդ պատասխանատվության տակ ո՞նց մտնեն, եթե աշխատանք չունեն: Խեղճ աղջիկներն են տուժում: Դե, գյուղում, գիտեք՝ 19-20-ից հետո աղջիկները համարվում են տունը մնացած: Բախտները բերի՝ դրսից տարան՝ տարան, թե չէ՝ մերոնց սպասելով՝ հավերժ կսպասեն»:
Մինչ կարբեցի օրիորդները անորոշ սպասումների մեջ են, իսկ կարբեցի երիտասարդները ավելի ու ավելի համառ են մտադրվում օտար ափեր հեռանալ, տարեցներից ոմանք գիտեն ում եւ ինչի են սպասում. ասում են՝ Զորի Բալայանը «եվրոպական ռեֆորմներ» է բերելու, բայց հանուն ինչի, ում համար, երբ եւ ինչ տեսքով՝ չգիտեն:
ՄԱՐԻԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ
|
http://www.aravot.am/am/articles/regions/71571/view
|
|
|
|
|