![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Тексты песен на армянском языке |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#3 (permalink) |
|
VIP Lord VIP Ultra Club
|
ՄԻԱՅՆ ԴՈՒ ՉՏԽՐԵՍ
Միայն դու չտխրես ու լաց չլինես, Օրերը տխուր կանցնեն կգնան, Քամիները չար, քամիները ցուրտ Կխփեն դեմքիդ ու կհեռանան։ Ու մի քաղցր ձայն հեռվում կզնգա Եվ հուշի նման քեզ այցի կգա, Ու կղողանջի հեռվում քաղցրաձայն, Ու՞ր ես դու գնում, իմ թափառական։ Անիմաստ է թափառելը, Երբ հոգնել են քո ոտքերը, Անիմաստ է թափառելը, Երբ հոգնել են ճամփաները քեզանից... Երգ իմ մոռացված, Երգ իմ հեռացած, Ես քեզ կորցրի ճամփին մոլորված, Բայց գիտեմ, որ դու ետ կգաս կրկին, Կլցնես սիրով իմ տխուր հոգին։ իմ հոգնած ճամփորդ, ու՞ր ես դու գնում, Քայլերով մոլոր ու՞ր ես հեռանում, Ու՞ր է քեզ տանում ճամփան անսահման, Կանգ առ վերջապես, իմ թափառական։ Անիմաստ է թափառելը, Երբ հոգնել են քո ոտքերը, Անիմաստ է թափառելը, Երբ հոգնել են ճամփաները քեզանից... |
|
|
|
|