![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Հովհաննես Պլուզ Երզնկացի |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#1 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 33
![]() |
Հովհաննես Պլուզ Երզնկացի
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԼՈՒԶ ԵՐԶՆԿԱՑԻ
(~1230—1293) Ծնվել է մոտավորապես 1230 թ., Եկեղյաց գավառում, հավանաբար Երզնկա քաղաքում: Սերում է իշխանական տնից: ՈՒսումնառության վաղ տարիներն անց է կացրել Երզնկայի դպրանոցներում, հատկապես Ս. Մինասի վանքում: Այնուհետև աշակերտել է Վարդան վարդապետ Արևելցուն: 1268 թ. հասել է վարդապետական աստիճանի: Եղել է ուսուցիչ և շրջիկ քարոզիչ ինչպես բուն Հայաստանի տարբեր կողմերում, այնպես էլ Կիլիկիայում: Այցելել է Երուսաղեմ: Շփում ունենալով հայության տարբեր հատվածների հետ՝ նա հետամուտ է եղել հայ եկեղեցու դերի ամրապնդմանը, ժողովրդի ազգային ոգու բարձրացմանը: Նրա նախաձեռնությամբ Երզնկայում 1280 թ. ստեղծվել է աշխարհիկ "Եղբարց միություն", որը միավորել է քաղաքի տարբեր շերտերի, մասնավորապես առևտրականների ու արհեստավորների ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով կազմակերպել տեղի հայության կյանքը, օժանդակել կարիքի մեջ գտնվողներին, վտանգի դեպքում պատրաստ լինել դիմադրելու արտաքին թշնամուն: Երզնկացին եղել է եղբայրության հոգևոր առաջնորդը և գրել նրա "Սահման և կանոնքը": 1284 թ. գիտնական-վարդապետը Թիֆլիսում հայոց կաթուղիկե եկեղեցում տիեզերագիտական ճառ է արտասանում ՈՒմեկ իշխանի որդի Վախտանգի և Դոփյան Հովհան եպիսկոպոսի խնդրանքով: Մինչ այդ Երզնկացին կիլիկյան ապլոցի իշխանի պատվերով գրել էր "Յաղագս երկնային զարդուց" մեծածավալ քերթվածը: Կյանքի վերջին տարիներին Երզնկացին ապրել և ստեղծագործել է Կիլիկիայում, Ակների վանքում, ուր և վախճանվել է 1293 թ.: Թաղվել է Երզնկայի Ս. Նշան եկեղեցում: Բազմաբովանդակ է Երզնկացու մատենագրական վաստակը: Նա գրել է ճառեր, կանոնական և մեկնողական գրվածքներ, խրատականներ ու թղթեր, տարբեր ժանրի չափածո ստեղծագործություններ: Նրա ժառանգության միայն մի մասն է հրատարակված: Բանաստեղծի չափածոն աչքի է ընկնում խոհական-իմաստասիրական խորքով, խրատական ուղղվածությամբ, արտահայտության պարզությամբ: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
![]() |
![]() |
|