![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
||||
|
||||||||
| Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Շառլ Ազնավուր |
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#8 (permalink) |
|
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 46
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 34
![]() |
ԲԺՇԿԱԿԱՆ ՍԵՐ
Այն կինը, որին սիրում եմ հիմա, Տրվել է ազնիվ, բարի արհեստի. Նա հաճախում ե դասընթացների Եվ երազում է լոկ բժիշկ դառնալ: Բայց գիշերը, երբ շոյում եմ, սիրում, Նա շշնջում է կես-լուրջ, կես-կատակ. "Գիտե՞ս ինչեր կան իմ մատների տակ, Երբ քո մարմինն է մարմինս գրկում - Կա ածխածին ու կալիում, Կա լուսածին ու նատրիում, Ցինկ կա, երկաթ, ջրածին, Կա յոդ, պղինձ ու բրոմ, Կա մարգանեց, կրածին, Բորակածին, թթվածին: Մարմինը ջուր է կիսով, Եվ հարուստ է աղերով, Օրգանական նյութերով, Միս կա, նաև ոսկորներ, Իսկ մաշկի տակ մկաններ, Դա է տառապանքը, իմ սեր": Ես ընկերներիս նախանձն եմ շարժում, Որոնց կարծիքով բժիշկն անկողնում Պետք է որոնի հանճարեղ բաներ. Հանճարեղն այն է, որ մտան մեջ ես Դասընթացներին ներկա եմ կարծես, ՈՒ ապրում եմ լոկ բժշկական սեր: Ես ձեզ երդվում եմ( դա մեր մեջ ասած ), Տանջվում եմ սիրո իմ բարդույթներով, Քանզի զգում եմ՝ մինչև լուսաբաց, Նա ինձ կհերձի իր այդ խոսքերով: Եվ որպեսզի ես, հանուն մեր սիրույն, Լռեցնեմ նրան, շուրթն եմ համբուրում, Բայց հենց որ կրկին նա շունչ է քաշում, Գույքացուցակն է մեջբերում իսկույն. Կա նիկել ու վանադիում, Մոլիբդեն ու ալյումին, Կապար, անագ կա ու բոր Տիտան, զարիկ ու մագնիում, Ֆտոր, կոբալտ, սիլիցիում, Անգամ ծծումբ ու քլոր: Եվ ավարտում է լյարդով, Թոք-երիկամ-ստամոքսով, Ենթաստամոքսի գեղձով, Հարականջի գեղձերով, Օրգաններով արտաքին, Օրգաններով իր ներքին, Պայծաղով ու ուղեղով, Վահան գեղձով ու սրտով: Պատում է գիշերն ինձ մի զգացում. Մարմնամարզուտյան դասեր եմ առնում: Տեսնու՞մ եք, որ նա խելքից պակաս է. ՈՒրիշներն ունեն քնարաշունչ սեր, Խենթուխելար կամ գաղտնաշշունջ սեր, Բժշկական սեր - իմ խաչն էլ սա է: |
|
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|
|
| Thread Tools | |
| Display Modes | |
|
|
|