VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Literature and Culture Literature – are news, that will never become out of date. (Ezra Pound) When everything is forgotten, culture remains. (Edward Errio) |
Սահակ Պարթև |
LinkBack | Thread Tools | Display Modes |
25 May 07, 11:30 | #1 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
Սահակ Պարթև
348 - 439
4-5 դդ. եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ: Սերում է Պարթև (Պահլավունի) և Մամիկոնյան տոհմերից: Որդին է Ներսես Մեծ հայրապետի և Վարդան Մամիկոնյան իշխանի դուստր Սահանդուխտի: Ծնվել է 348 թ.: Ստացել է բազմակողմանի կրթություն կապադովկյան Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի բարձրակարգ դպրոցներում: Փայլել է օտար լեզուների (հունարեն, ասորերեն, պարսկերեն) իր իմացությամբ: Եպիսկոպոս ձեռնադրևելով՝ 60 աշակերտներով կրոնավորել է Վաղարշապատում, ծավալել հոգևոր-մշակութային գործունեություն: 387 թվականից եղել է հայոց հայրապետ՝ եռանդուն աջակցություն բերելով Խոսրով Գ թագավորին՝ վերականգնելու Մեծ Հայքի միասնականությունը: Խոսրովի գահընկեզ լինելուց և աքսորվելուց հետո ինքը ևս զրկվել է հայրապետական աթոռից (389թ.) և միայն Վռամշապուհ թագավորի ջանքերի շնորհիվ վերականգնվել իր պաշտոնում: Հետագայում ևս, պարսից Վռամ 5-րդ արքայի կողմից, ենթարկվել է հալածանքների ու շնորհազրկման: Մահացել է իր ծննդյան օրը, նավասարդի 30-ին (439 թ. սեպտեմբերի 7-ին), Բագրևանդի Բլրոցաց գյուղում և թաղվել Տարոնի Աշտիշատում: Անգնահատելի է Սահակ Պարթևի ծառայությունը հայոց գրերի ստեղծման, հայալեզու դպրոցի հիմնադրման և ազգային գրավոր մշակույթի ձևավորման ու զարգացման գործում: Նա եղել է պարագլուխը ավագ թարգմանիչների, ծրագրավորած ուղղություն տվել նրանց հսկայածավալ աշխատանքին՝ բացառիկ դեր կատարելով Աստվածաշնչի, եկեղեցու սուրբ հայրերի ստեղծագործությունների, եկեղեցական-արարողական գրականության թարգմանության բնագավառում: Սահակից պահպանվել են կանոնական գրվածքներ և թղթեր: Մեծ է նրա ներդրումը շարականագրության մեջ: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
25 May 07, 11:31 | #2 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
զԳալուստ Քո, Քրիստոս, այսօր
յԵրուսաղէմ` նոր եկեղեցի սուրբ, Յաղթական երգով բարեբանեմք` Օրհնեալ եկեալ անուամբ Տերառն: Որ վասն մերոյ փրկութեան` յԱւանակի նստիլ յանձն առեր Ընդ մանկունսն բարեբանեմք Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն: Թագաւոր երկնաւոր, զԵկեղեցի Քո անշարժ պահեա Եւ զերկրպագուս անուանդ Քում Պահեա ի խաղաղություն: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
25 May 07, 11:32 | #3 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
***
Թագաւոր գոլով քո յաշխարհ, Մտեր ի քաղաքն Երուսաղէմ. Նստեալ ի վերայ հողեղէն նոր յաւանակի, Կոչել զհեթանոսս յերկրպագութիւն: Ծերքն ոստովք ձիթենեօք, Եւ տղայք ոստովք արմաւենեօք Եւ երամ-երամ դասուքն աղաղակէին` Ովսաննա, օրհնեալ եկեալ ի յանունն Տեառն: Ցնծացաւ սուրբ Սիօվն, Բերկրեցան սուրբ եկեղեցիք. Եւ խնդութեամբ բազմաւ` ելին ընդ առաջ, Օրհնէին զգալուստ քո, Փրկիչ, յաշխարհ: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
25 May 07, 11:33 | #4 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
Յորժամ եկն Յիսուս
Երուսաղէմ ի քաղաքն, Ընդ առաջ ելին ծերքն` Ոստովք ձիթենեօք Եւ զաստուածորդին փառաւորէին: Ի լեռնէ Ձիթենեաց` Տարածանէին մանկունքն զհանդերձս իւրեանց. Եւ ոստս ի ծառոց Բերեալ մատուցանէին Աստուածորդւոյն` սուրբ թագաւորին: Ոստովք և տերևեալ ձիթենեօք Եբրայեցւոց մանկունքն որհնէին` ՈՒրախ լեր, Երուսաղէմ քաղաք, Եւ ցնծա, Սիօվն, Մայր եկեղեցի: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
25 May 07, 11:33 | #5 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
***
Ի յարութեան յաւուր գալստեան փրկչին, Տարածանէին մանկունքն զհանդերձս Եւ անդադար ձայնիւ օրհնէին` Օրհնեալ եկեալ անուամբ տեառն: Ոստս ի ծառոց բերեալ մատուցանէին Աստուածորդւոյն առ ճանապարհաւն. Եւ անդադար ձայնիւ օրհնէին` Օրհնեալ եկեալ անուամբ տեառն: Ի ծերոց բղխեալ օրհնութիւն Եւ ի տղայոց` փառաբանութիւն. Եւ անդադար ձայնիւ օրհնէին` Օրհնեալ եկեալ անուամբ տեառն: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
25 May 07, 11:33 | #6 (permalink) |
Все буду молчать......... VIP Ultra Club
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32
|
***
Այսօր գալով ի Բեթանիայ, Քո ամենազօր հրամանաւդ Ձայնեցեր Ղազարու, Եւ դողացաւ մահ, Դժողք պարտեցաւ, Ապականութիւն լուծաւ, ԿԵնդանարա'ր Քրիստոս, Կեցո' ըզմեզ: Այսօր գալով ի Բեթանիայ, Զքո զաշխարհակեցոյց Սուրբ զյարութիւնդ Յառաջագոյն ծանուցեր` Անապականբար կոչմամբ Զչորեքօրեայն ի թաղմանէ, Կենդանարա'ր Քրիստոս, Կեցո' ըզմեզ: Այսօր գալով ի Բեթանիայ, Եբրայեցւոց մանկունքն Սքանչացեալ ասէին` ԸզՄարիամու զեղբայրըն Ի թաղմանէ յարուցեալ` Որդւոյն Մարիամու. Կենդանարա'ր Քրիստոս, Կեցո' ըզմեզ: |
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.» |
|
|
|