VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament |
LinkBack | Thread Tools | Display Modes |
20 Aug 10, 00:49 | #64 (permalink) |
justice managements VIP Ultra Club
|
Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament
Եվ այստեղ էլ իմ կողմից վերջին նյութը´´, որը վերաբերում ամբողջ վերնախավին...
Рассуждаете сами, какие могут быть еще чудовищы... ++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++ ++++++++ Հոկտեմբերի 27-ի ոճրագործ հնգյակի ներկայացուցիչ Էդիկ Գրիգորյանը շնորհակալ է դատախազից՝ իրեն այդչափ մեծարելու համար: Որովհետեւ սույն դատախազը մատը տնկեց եւ հայտարարեց, որ նա՛ է կազմակերպիչը: Ինչի՞: Ազգային ժողովի սպանդի... Ուրեմն հանգիստ կարող ենք եզրակացնել, որ իշխանավորներին (որին՝ էական չէ) հույժ անհրաժեշտ է այս ոճրի կազմակերպչի հետքը: Ըստ երեւույթին, սա է նաեւ վերջին օրերին մամուլում հայտնված «ուտեչկա»-ն Միհրան Մովսիսյանի եւ նրա «ընտանիքի» մութ անցյալի մասին: Փետրվարի 13-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում լույս տեսած «Վահրամ Խորխոռունու եւ Գագիկ Պողոսյանի սպանության նոր վարկած» հոդվածում հասարակությանն են ներկայացված փաստեր, որոնք առնչվում են Վ. Խորխոռունու եւ Գ. Պողոսյանի չբացահայտված սպանություններին եւ, ավելին, տանում դեպի հոկտեմբերի 27-ը: Մեղադրանքներով է հանդես գալիս սպանված քիլլեր Սամվել Առաքելյանի հայրը՝ Ստեփան Առաքելյանը: Նա վկայում է՝ 1. իր որդուն սպանել է Միհրան Մովսիսյանը (2001թ. հոկտ. 14), 2. Սամվել Առաքելյանը ծառայել է Մովսիսյանին դեռ Ղարաբաղից, ուր նրանք զբաղվել են «սովորական» դիակապտությամբ (հայ զինվորների), 3. Սամվել Առաքելյանն է մասնակցել ե՛ւ Խորխոռունու, ե՛ւ Գ. Պողոսյանի սպանություններին, 4. նույն Սամվել Առաքելյանը «աթանդա» է կանգնել Մուշեղ Մովսիսյանի տան առջեւ, ուր «կայացվել է» Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի մահվան «դատավճիռը», 5. Սամվել Առաքելյանը չի դիմացել ճնշումներին եւ կանխազգացել է, որ իրեն էլ են սպանելու: Ընդ որում, հոդվածագիրը բերում է նաեւ օպերատիվ խմբի ղեկավարի կարծիքը: Նա ոչ միայն չի ժխտում բերված փաստերը, այլեւ նշում է. «Ստեփան Առաքելյանի ասածների մեջ մեծ ճշմարտություն կա»: Սրանց հավելենք մեր ունեցած տեղեկությունները. 1. Վահրամ Խորխոռունու դեմ մահափորձ է ձեռնարկվել դեռ այն ժամանակ, երբ նա ԼՂՀ ՆԳ նախարար էր, 2. Միհրան Մովսիսյանի հորեղբորորդին՝ Առաքել Մովսիսյանը (Շմայս), ձերբակալվել էր ոչ թե «ոսպի» գործով, այլ Խորխոռունու սպանությունը կազմակերպելու կասկածանքով: Վերոնշյալ Շմայսին ազատեցին Վազգեն Սարգսյանի մահից հետո: Եվ նա ժամանակ առ ժամանակ հայտնվում է Սերժ Սարգսյանի ընդունարանում: Իսկ Խորխոռունու սպանության պահին Ս. Սարգսյանը ՆԳ եւ ԱԱՆ նախարարն էր: Ինչպես են քննել եւ բացահայտել այս հանցագործությունը՝ պարզ է: Ականատեսները վկայում են, որ Խորխոռունու սպանությունից 20 րոպե հետո դեպքի վայր է ժամանել ռազմական ոստիկանության օպերատիվ խումբը, որոնցից առաջ այստեղ հայտնված ՆԳՆ եւ ԱԱՆ աշխատակիցները արագ վերացրել էին հանցագործության հետքերը. մաքրել էին արյունը եւ հավաքել դատարկ պարկուճները: Սակայն ռազմական ոստիկանությունն, այնուամենայնիվ, կարողացել է ընկնել Առաքել Մովսիսյանի (Շմայս) հետքի վրա: Իսկ Երեւան-Էջմիածին ճանապարհին հայտնաբերել են ոմն Արմենի դիակը, որ գնդակահարվել է Խորխոռունու մահից մի քանի րոպե հետո (քիլերներից մեկին ոչնչացրե՞լ էին): Սակայն ռազմական ոստիկանության հայթայթած փաստերն ուղիղ գծով ընկնում են (ոչ առանց Ս. Սարգսյանի օգնության) այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ձեռքը: Ավելին, գործի քննությունը վարում էր քննիչ Հակոբ Բաբայանը, որն այնուհետեւ «աշխատելու էր» Մուշեղ Սաղաթելյանի, Արծրուն Մարգարյանի (հետմահու) եւ Վազգեն Սարգսյանի (դարձյալ հետմահու) «գործերի վրա»: Պարզ է, որ հենց այս «պատվերով քննիչների»՝ Աղվան Հովսեփյանի եւ Հակոբ Բաբայանի ջանքերով էլ Շմայսը (Ա. Մովսիսյան) «դուրս է գալիս» այս մեղադրանքի տակից: Սրանք փաստեր են: Փաստեր, որոնք պետք է անվերապահորեն քննության առնվեն իրավապահ մարմինների կողմից, եթե Հայաստանը նորմալ պետություն է: Սակայն մեր երկրում բոլորովին այլ իրավիճակ է, եւ աղմկոտ հանցագործությունների մասին ընտրովի տեղեկությունները ջրի երես են ելնում որոշակի նպատակներով: Ուրեմն դառնանք մեր հոդվածի սկզբին եւ ընդգծենք՝ իշխանավորներն այսօր ստիպված են «կազմակերպիչ» ընտրել: Քանի որ. ա) 2002-ը նախընտրական տարի է, իսկ 2003-ի սկիզբը այս առումով ավելի թեժ է լինելու. բ) հասարակությունը վաղուց արդեն հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների «մասով» իր աներեր համոզմունքն ունի. գ) իշխանական տանդեմը (Ռ. Քոչարյան, Ս. Սարգսյան) եւ կից կուսակցությունը (ՀՅԴ) խնդիր ունեն կասկածներն իրենցից վանելու. դ) ոճրագործներին այնքան ակնհայտ էին հովանավորում եւ իշխանամետ մամուլի միջոցով այնքան բուռն էին «մեղադրում» 27-ի զոհերին, որ կասկածները ցրելը խիստ դժվար է: Ուրեմն պետք է «ուղղորդել» հասարակության ուշադրությունը: Պետք է գործը տանել դեպի կլանի ամենաթույլ օղակը՝ Մուշեղ Մովսիսյան-Միհրան Մովսիսյան-Սամվել Բաբայան: Սա, ըստ երեւույթին, սցենարի մի մասն է: Սցենար, որի նպատակներից մեկն էլ վտանգավոր ղարաբաղյան հակառակորդից վերջնականապես ազատվելն է: Կարծում ենք, որ նմանատիպ «դժվարություններ» չէին առաջանա, եթե Նաիրի Հունանյանի հնգյակը ոչնչացվեր հենց հոկտեմբերի 27-ին: Այդ դեպքում ամեն ինչից անմիջապես կազատվեին: Կազատվեին նախ եւ առաջ դատավարությունից եւ ոճրագործներից, որոնք անընդհատ ու տարբեր ձեւերով երաշխիքներ են պահանջում (հիշենք թեկուզ Ն. Հունանյանի բաց նամակը Քոչարյանին, դատի ժամանակ նրա ոգեշունչ ճառերը՝ առ նույն Ռ. Քոչարյան): Հետեւաբար «հարկ է» արագացնել դատավարությունը, որի ընթացքում դժվար կլինի պատանդի կարգավիճակից ազատվելը: Քիլլերները պիտի հեռացվեն ասպարեզից գոնե մինչեւ ընտրությունները: Դատավարության ավարտից հետո, ինչ դատավճիռ էլ կայացվի, նրանք կվերացվեն: Իսկ Միհրան Մովսիսյանը փորձում է հետապնդվողի դեր ստանձնել ու անուններ է տալիս՝ Ս. Սարգսյան, Գ. Ջհանգիրյան: Սա էլ պատահական չէ: Միհրան Մովսիսյանին ու նրա ցեղը շատ հեշտ է Հայաստանից «թռցնելը»: Իսկ նրա կողմից այս գործիչներին մեղադրելն ապահովագրում է հենց վերջիններին: Նյարդայնանում են, ինչ-որ բան չի ստացվել ու չի էլ ստացվելու: Փակուղային վիճակում են եւ անում են հնարավոր բոլոր քայլերը՝ Մուշեղ Սաղաթելյանին ձերբակալելուց սկսած մինչեւ մահացածների վրա գործ բացելը, մինչեւ զանազան բամբասանքների տարածումը՝ սա նրան է «քցում», նա՝ սրան: Չի ստացվելու, բոլորը միասին են, մի «ժերտվա»-ով ոչինչ չեք փակի... |
__________________
bleib mal cool... |
|
|
27 Oct 10, 01:08 | #65 (permalink) |
Ultra VIP VIP Ultra Club
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 19
|
Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament
Сегодня 27 октября ...
|
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина. |
|
|
27 Oct 10, 17:27 | #66 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament
Пока криминал из нац.беза и полиции не вычистят, армянский народ 27 Октябра или 1ое Марта долго ещё тяжёлым крестом будет нести по жизни....
|
||
__________________
|
|||
|
27 Oct 10, 23:34 | #67 (permalink) |
Ultra VIP VIP Ultra Club
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 19
|
Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament
от Марка Григоряна....http://markgrigorian.livejournal.com/563210.html
|
__________________
Плохая примета – сесть на тюбик вазелина. |
|
|
28 Oct 10, 01:51 | #68 (permalink) | |
justice managements VIP Ultra Club
|
Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament
Quote:
YouTube - ФµЦЂЦ‡ХЎХ¶ЦЃХ«Х¶ХҐЦЂХЁ Х№ХҐХ¶ Х°ХЎХѕХЎХїХёЦ‚Хґ Last edited by voter; 28 Oct 10 at 18:20.. Count of Censored words: Շուխուր բառը անհարկի է... |
|
__________________
bleib mal cool... |
||
|
28 Oct 10, 01:53 | #69 (permalink) |
justice managements VIP Ultra Club
|
Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament
Էս էլ ձևականության համար մի սցենար էլի, բացի Յ.Բախշանի կնոջից...
YouTube - Ф»Х¶Х№ХёЦ‚Хћ Х№ХҐХ¶ ХўХЎЦЃХЎХ°ХЎХµХїХёЦ‚Хґ Х°ХёХЇХїХҐХґХўХҐЦЂХ« 27-ХЁ |
__________________
bleib mal cool... |
|
|
29 Oct 10, 01:48 | #70 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Պատասխանը: Re: Հոկտեմբերի 27ին 1999 պառլամենտի գնդակահարությունը Октябрь 27 1999 October 27 1999 shooting in Armenian Parlament
Quote:
|
||
__________________
|
|||
|
Tags |
«27 |
|
|
|