10 Jun 07, 23:55
|
#1 (permalink)
|
Join Date: Jan 2007
Location: Nederland
Age: 41
Rep Power: 20
|
Հայե՛ր, զարթնե՛ք, հայրենիքը վտանգված է
Չգիտեմ, մեր ժողովուրդը գիտակցու՞մ է, թե երբեք իր գլխովին կորչելու վտանգն այնքան մեծ չի եղել, ինչպես այսօր»։
Կարծում եմ Նժդեհի այս խոսքը շատ արդիական է, ինչն էլ ինձ ստիպեց բացել այս թեման։ Կփորձեմ հիմնավորել մտահոգությունս։
Նժդեհը 1937թ. գրել է. «…այդ սերունդը, չնչին բացառությամբ, ցայսօր էլ չունի կյանքի հստակ փիլիսոփայություն, փիլիսոփայական կուռ աշխարհայեցողություն, ու այդ իսկ պատճառով մեր հոգևոր կյանքը շարունակում է մնալ քաոսային»(«Հատընտիր», Ե., 2001, էջ 400)։ Նժդեհի այս միտքը իր ժամանակի երիտասարդության մասին չափազանց արդիական է ոչ միայն երիտասարդության, այլև ողջ հասարակության (նույնպես՝ չնչին բացառությամբ)։ Բանն այն է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո, Հայաստանի անկախության 15 տարիների ընթացքում մեր հասարակությունը չի որդեգրել ու չի հարազատել որևէ փիլիսոփայություն, «այդ իսկ պատճառով մեր հոգևոր կյանքը շարունակում է մնալ քաոսային»։ Իսկ քաոսին ամենուրեք ուղեկցում է քայքայումը։ Ամենասարսափելին գիտակցության քայքայումն է և բարոյական հիմքերի անկումը։
|
|
|
|
|