VIP Forums Muzblog Chat Games Gallery. Ôîðóì, ìóçäíåâíèêè, ÷àò, èãðû, ãàëëåðåÿ. |
|
Politics Politics doesn’t have a heart, but only head. (Napoleon Bonaparte) |
Դաշնակցական Գաղտնապահություն … |
LinkBack | Thread Tools | Display Modes |
29 Dec 07, 18:42 | #1 (permalink) |
Persona grata VIP Club
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 17
|
Դաշնակցական Գաղտնապահություն …
Չորեքշաբթի, 26 Դեկտեմբերին տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկի տղայի եւ ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի դստեր պսակադրությունը առանց հարսանիքի, եւ քչերն էին տեղեկացված, որպեսզի արդեն իսկ կասկածյալ թվացող Վահան Հովհաննիսյանի նախագահ դառնալու անկեղծ ցանկությունը ավելի չքաղաքականացվի:
Այցելեք www.azadakrum.org հիմա |
|
29 Dec 07, 21:36 | #2 (permalink) | |
justice managements VIP Ultra Club
|
Re: Դաշնակցական Գաղտնապահություն …
Quote:
|
|
__________________
bleib mal cool... |
||
|
30 Dec 07, 03:47 | #3 (permalink) | ||
Զամունդացի դեմք VIP Ultra Club
|
Պատասխանը: Դաշնակցական Գաղտնապահություն …
Է աչքիս Դաշնակցությանը իսկապես ժողովուրդը, ջուրը քաշելու է գնա կորի հայության քաղաքական ասպարեզից ու դարավորությունն էլ չի փրկի...
|
||
__________________
|
|||
|
30 Dec 07, 07:10 | #4 (permalink) |
Persona grata VIP Club
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 17
|
Դաշնակցական Գաղտնապահություն … Թարմացված
Չորեքշաբթի, 26 Դեկտեմբերին տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկի տղայի եւ ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի դստեր պսակադրությունը առանց հարսանիքի, եւ քչերն էին տեղեկացված, որպեսզի արդեն իսկ կասկածյալ թվացող Վահան Հովհաննիսյանի նախագահ դառնալու անկեղծ ցանկությունը ավելի չքաղաքականացվի:
Մեջբերում: Պաշտպանում է արդյո՞ք Ժիրայր Սէֆիլյանը Լևոն Տեր-Պետրոսյանին և ի՞նչ “հանցանք” կա դրանում:Մեկը կարող է հարցնել. “բա դաշնակցության թեկնածո՞ւն, որը ոչ իշխանություն է, ոչ էլ ընդդիմադիր, ու հավատարիմ է իր ավելի քան 100 տարվա գաղափարախոսությանը”: Մեծ մոլորություն Սփյուռքի դաշնակցական կառույցների համար: Սփյուռքում շատերին թվում է, թե Դաշնակցությունը Հայաստանում անկախ կառույց է: Սակայն դա բոլորովին էլ այդպես չէ: Ճիշտ է, Դաշնակցությունը իշխանություն չէ, բայց իշխանության կցորդ է, որը երբեք չի կարող որևէ ինքնուրույն քայլ կատարել: Դաշնակցության ցանկացած քայլ, որը չի բխի իշխանության իրական տերերի` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շահերից, անմիջապես կպատժվի նրանց կողմից: (Այդ մասին Հրանտ Մարգարյանը գրում էր Բյուրոյի 2001թ. գարնանը, թիվ 55 շրջաբերականում, որ վերաբերում էր Արցախի հարցին): Հետևաբար դաշնակցության թեկնածուի մասնակցությունը նախագահական ընտրություններին տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի թույլտվությամբ և հանձնարարությամբ` բացառապես նրան օգնելու նպատակով: Ո՞րն է այդ օգնությունը, առանց որի Սերժ Սարգսյանը չի կարող դառնալ նախագահ, և որի համար ոչ միայն թույլ է տվել, այլև հանձնարարել է Դաշնակցությանը մասնակցել ընտրություններին սեփական թեկնածուով: Բանն այն է, որ վերջին խորհրդարանական ընտրություններում հարյուրավոր միլիոններ ծախսելով հանդերձ Հանրապետականի և Բարգավաճի թեկնածուները կարողացան առնել ժողովրդի ձայների միայն 45%-ը: Նրանք հաղթեցին, որովհետև ընդդիմության ձայները փոշիացան: Այդ գործում նրանց օգնեցին անհատ մեծահարուստները, որոնք այն ժամանակ իրենք էլ էին շահագրգռված, որովհետև անձամբ թեկնածուներ էին: Հիմա այդ անձնական շահագրգռվածությունը չկա, հետևբար նույն 45%-ը հավաքելը մի քիչ դժվարացել է: Ընդդիմության մյուս թեկնածուները ջախջախված են և նրանց բոլորի ձայներին ի վերջո տեր է կանգնելու Լևոն Տեր-Պետրոսյանը` մենակ: Այս պայմաններում բոլորովին չկա վստահություն, որ Սերժ Սարգսյանը կհաղթի առաջին փուլում, անգամ եթե կես միլիոն ձայն փողով առնի: Երկրորդ փուլը գրեթե անխուսափելի է: Այս պայմաններում Դաշնակցությանը տրված է հետևյալ հանձնարարությունը` զարգացումների հնարավոր երկու տարբերակների համար: (1) Նա պետք է փորձի առաջին փուլում այնքան շատ ձայն հավաքել, որ, կեղծիքները հաշվի առնելով, առաջ անցնի Լևոն Տեր-Պետրոսյանից: Այդ դեպքում դաշնակցական թեկնածուն երկրորդ փուլում մրցելով Սերժ Սարգսյանի հետ, հեշտությամբ պետք է զիջի նրան և հետո էլ շնորհավորի հաղթանակի առիթով` միջազգային հանրության առջև օրինականացնելով կեղծված ընտրությունները: (2) Եթե հնարավոր չլինի դաշնակցական թեկնածուին առաջ անցկացնել Լևոն Տեր-Պետրոսյանից, ապա ՀՅԴ-ին հանձնարարված է, երկրորդ փուլում կոչ անել իր ընտրողներին, որ նրանք ձայները տան Սերժին: Սակայն Դաշնակցությանը քվեարկողների 95%-ը, որ կուսակցական չէ, ատում է Սերժին ինչպես և բոլոր ընդդիմադիրները և ժողովուրդը: Նրանց մեծ մասը երկրորդ փուլում կամ չի մասնակցի քվեարկությանը կամ նույնիսկ կքվեարկի Լևոնի օգտին` որպես փոքրագույն չարիքի: Սակայն Սերժի համար դա կարևոր չէ: Եթե դաշնակցական թեկնածուն հայտարարի, որ կոչ է անում ձայները տալ Սերժին, ապա կենտրոնական ընտրական հանձնախումբը պարզ գումարում կկատարի թղթի վրա և, անկախ քվեարկության իրական պատկերից, կհայտարարի, որ Սերժը ստացել է առաջին փուլի իր ձայներին գումարած Դաշնակցության ձայները: Այս սուտը կհաստատի Դաշնակցությունը, ասելով, որ առաջին փուլում իրեն քվերակողները երկրորդ փուլում քվեարկել են Սերժին և դրանով դարձյալ կօրինականացնի Սերժի կեղծ ընտրությունը: տես Պաշտպանում է արդյո՞ք Ժիրայր Սէֆիլյանը Լևոն Տեր-Պետրոսյանին և ի՞նչ “հանցանք” կա դրանում: Այցելեք www.azadakrum.org հիմա Այցելեք www.azatagrum.wordpress.org հիմա |
|
|