07 May 11, 13:07
|
#24 (permalink)
|
Join Date: Oct 2007
Location: germany
Rep Power: 29 
|
Re: Hayastan@ qandoxner@
Ի պատիվ Պուտինի.
“Ողջ մնա գյուղում մնացողը, օտար երկիր գնացողը…”. Արտագնա աշխատանքի մեկնողների թիվն անհամեմատ աճել է
Դեռևս խորհրդային տարիներին Մարտունու տարածաշրջանը հայտնի էր “խոպանչիներով”: Այն ժամանակ մեկ-երկու ամսով արտագնա աշխատանքի էին մեկնում հիմնականում Ն. Գետաշեն-Երանոս ենթաշրջանի գյուղերի բնակիչները: Կայուն աշխատավարձով ապահովված “դուրս չգնացողները” “խոպանչիներին” անգամ աղջիկ չէին տալիս:
Հիմա հակառակն է. աղջկա հարազատները նախ հետաքրքրվում են` տղան դուրս-մուրս գալի՞ս է, արտերկրում բարեկամներ ունի՞… Ու օտար հողում իրենց ընտանիքի հացը վաստակելու հույսով արտագնա աշխատանքի են մեկնում արդեն բոլոր համայնքներից:
Դեռ ավելին, գնալով ավելի մեծ թիվ են կազմում ընտանիքներով հեռացողները: Յուրաքանչյուր գյուղ անգամ իր հիմնական ուղևորության կետն ունի. Վաղաշենցիներն, օրինակ, Վորոնեժում են, վարդենիկցիները` Պերմում ու Տյումենում, իսկ լիճքեցիները` Մոսկվայում: Վերջիններս անգամ գյուղի նորակառույց թաղամասն են անվանակոչել ՌԴ վարչապետի անունով:
|
|
__________________
bleib mal cool...
|
|
|