![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
|
History The history is written by victors, that is why there is nothing about losers. (Arthur Drecksler) |
Занимательные исторические факты Interesting historical facts Հետաքրքիր պատմական փաստեր |
LinkBack | Thread Tools | Display Modes |
![]() |
#24 (permalink) |
justice managements VIP Ultra Club
|
Re: Занимательные исторические факты=)
ԱՊՀ նորություններ
Չերչիլի թոռնուհին Մոսկվա է ժամանել՝ լեգենդար հետախույզ Վարդանյանի հետ հանդիպելու նպատակով 15:07 | 19/ 10/ 2007 ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ուինսթոն Չերչիլի թոռնուհին՝ Սելիա Սանդիսը, Մոսկվա է ժամանել` խորհրդային լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ Հերոս Գևորգ Վարդանյանի հետ զրուցելու համար։ 1943թ. Գ. Վարդանյանը եղել է ԽՍՀՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի ղեկավարների դեմ ծրագրված մահափորձի կանխարգելման անմիջական մասնակիցներից մեկը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրեց Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի գրասենյակի ղեկավար Սերգեյ Իվանովը։ «Հանդիպումը տեղի կունենա լայնամասշտաբ նախագծի շրջանակներում, որն իրականացնում է ռուսական «ՏՎ-Ցենտր» հեռուստաալիքը՝ բրիտանական հեռուստաընկերության հետ համատեղ։ Փաստավավերագրական սերիալում կցուցադրվեն ռուս-բրիտանական հարաբերությունները՝ չորս հարյուրամյակների ընթացքում»,- հաղորդեց Իվանովը։ Նրա խոսքով, ֆիլմերից մեկը նախատեսված է նվիրել 20-րդ դարի առավել դրամատիկ ժամանակաշրջանում Ստալինի և Չերչիլի միջև ձևավորված հակամարտությանը և փոխգործակցությանը։ «Փաստավավերագրական ֆիլմում հեղինակները ծրագրում են նաև ընդգծել խորհրդային հետախուզության դերը Թեհրանի համաժողովի բանակցությունների ընթացքում համաշխարհային երեք առաջնորդների անվտանգության ապահովման գործում»,- գործակալությանը հայտնեց զրուցակիցը։ Բացի այդ, փաստավավերագրական ֆիլմի հեղինակները փորձել են Չերչիլին ներկայացնել ոչ միայն որպես քաղաքական գործչի, այլև որպես մարդու։ Ֆիլմի հիմնական կերպարներից մեկը կդառնա Չերչիլի թոռնուհին՝ Սելիա Սանդիսը, ինչպես նաև խորհրդային հետախույզների ամուսնական զույգը՝ Գևորգ և Գոհար Վարդանյանները, որոնք ամենաակտիվ մասնակցություն են ունեցել Թեհրանում աշխարհի երեք առաջնորդների դեմ մահափորձի կանխարգելման գործում։ |
__________________
bleib mal cool... ![]() |
|
![]() |
![]() |
|
|
|