![]() |
|
|
|||||||
|
|
|
|
|
|
|
1965թ. Ծիծեռնակաբերդի կայացումն ու Ապրիլի 24-ն։
|
LinkBack | Thread Tools | Display Modes |
|
|
#1 (permalink) | ||
|
Զամունդացի դեմք VIP Ultra Club
Join Date: Dec 2006
Age: 36
Rep Power: 6
|
1965թ. Ծիծեռնակաբերդի կայացումն ու Ապրիլի 24-ն։
2007-04-25
Զարոբյանի մասին հուշերից Նա համոզեց Լ. Բրեժնեւին ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր եւ կառուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: 1965-ի ապրիլի սկզբներին Զարոբյանը հանդիպեց Լ. Բրեժնեւի հետ՝ Հայոց եղեռնի կեսդարյա տարելիցը պետականորեն նշելու հարցը քննարկելու համար։ Նա իր հետ տարել էր այդ մասին պատմող փաստագրական նյութեր: Զարոբյանը մեջբերեց արտասահմանյան մի շարք թերթերում այդ օրերին լույս տեսած նյութերը Եղեռնի մասին: Խորհրդային Միության Կոմկուսի կենտկոմի գերագույն գլխավոր քարտուղարը ոչ միայն զայրացավ, այլեւ նույնիսկ սպառնաց. «Յակով Նիկիտիչ, բավական է: Ամեն անգամ տարբեր հին պատմություններով մեր աշխատանքներին խանգարում եք»: Սակայն զգալով, որ շատ կոպիտ հնչեց իր խոսքը, որոշեց իր վրայից գցել ողջ պատասխանատվությունը. «Դե լավ, որպեսզի միանգամից վերջ տանք այդ հարցին, թույլ եմ տալիս վաղը Կենտրոնական կոմիտեի բյուրոյի նիստում զեկուցիր, որոշենք, վերջ տանք, մեկընդմիշտ փակենք այդ հարցը»: Դժվար չէ պատկերացնել Զարոբյանի հոգեկան վիճակն այդ գիշեր, հյուրանոցի իր սենյակում, երբ պատրաստում էր ելույթի նոր տարբերակ՝ արդեն հաշվի առնելով սպասվող մերժումը: Նրա մտքում մեկառմեկ պատկերվում էին Խորհրդային Միության Կոմկուսի կենտկոմի բյուրոյի անդամները... Բյուրոյի նիստը առավոտյան ժամը 9-ին էր, եւ Զարոբյանը հյուրանոցի նախասրահում գնած «Պրավդա» թերթն ընթերցելու ժամանակ էլ չուներ, բայց ճանապարհին, մեքենայի մեջ հանկարծ մի հաղորդագրություն ընկավ աչքին՝ Անկարայում հարձակում են գործել ԽՍՀՄ դեսպանատան վրա, կային նաեւ զոհեր: Մի՞թե Աստված որոշեց միջամտել Հայոց հարցին... Պատրաստած զեկուցման նախնական տարբերակը վայրկենապես քանդվեց: «Պրավդայի» հաղորդագրությունն այլ ուղղություն էր թելադրում: Բյուրոյի նիստը սկսվեց ճիշտ ժամին եւ անմիջապես ելույթի համար խոսքը տրվեց Զարոբյանին: Նա ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը եւ կանգ առնելով Թուրքիայի ներկա իշխանությունների դիվանագիտության վրա, հիշեցրեց. «Չի եղել պատմական մի ժամանակ, որ Թուրքիան կանգնած լինի Ռուսաստանի կողքին, մոտ լինի նրան»: Բրեժնեւը ընդհատեց Զարոբյանին՝ «Հիմա թուրքերը մեզ շատ մոտ են, մեր հարաբերությունները բարիդրացիական են»: Զարոբյանն անխոս Բրեժնեւին մեկնեց «Պրավդան»: Բյուրոյի նիստն ընդհատվեց: Գլխավոր քարտուղարը հրամայեց զեկուցել իրավիճակի մասին։ Այնուհետեւ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը: Նիստի շարունակությունը եղավ այն, որ հավանություն տրվեց Յա. Զարոբյանի ներկայացրած նախագծի չորս կետերից առաջին երեքին՝ 1. Երեւանի օպերային թատրոնի դահլիճում ապրիլի 24-ին հրավիրել սգո հանդիսավոր նիստ, 2. Ապրիլի 24-ը պետականորեն հռչակվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, 3. Երեւանի Ծիծեռնակաբերդ կոչվող բարձունքում ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող կոթողի կառուցում: Որպես սգո նշան Երեւանի Վ. Ի. Լենինի անվան հրապարակում ապրիլի 24-ին պետական դրոշի խոնարհմանը վերաբերող վերջին կետը հանվեց Բրեժնեւի պահանջով՝ այդպիսի օրվա կապակցությամբ Լենինի անունը կրող հրապարակում հարմար չէ սգո դրոշ իջեցնել: Իսկ Երեւանում ապրիլի 24-ին հոծ բազմությունը պարզած «Ետ տվեք մեր հողերը», «Ճանաչել ցեղասպանությունը» եւ այլ կարգախոսներով պաստառներ, Լենինի անվան հրապարակից շարժվեց դեպի Հայաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի շենք: Ցուցարարները երեկոյան դարձյալ հավաքվեցին Օպերայի եւ բալետի պետական թատրոնի հրապարակում: Չգիտես ում «հանճարեղ» գյուտն էր ջրի ուժեղ շիթ ուղղել բազմության վրա: Դա զայրացրեց եւ լցրեց հուզված բազմության համբերության բաժակը, եւ նա գրոհեց: Շենքի բարձրադիր լուսամուտների ապակիները շրխկոցով թափվեցին՝ նաեւ ներսում առաջացնելով խուճապ եւ զայրույթ: Պարզ է, որ մոսկովյան լրագրողներն անպատասխան չթողեցին այս դիպվածը եւ հայաստանյան անվտանգության ծառայությունների այդ փոքրիկ արկածը Մոսկվային ներկայացվեց որպես «հարձակում Հայաստանի կոմկուսի կենտկոմի վրա», խուլիգանական տարրերի խժդժություն: Գուցե դա էլ չէր իսկական պատճառը, բայց հետեւանքը եղավ այն, որ Յա. Զարոբյանին անմիջապես ազատեցին Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից... Ռ. Գ. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ Երեւանի մենեջմենթի համալսարանի ռեկտոր |
||
|
__________________
|
|||
|
|
|
| Currently Active Users Viewing This Thread: 1 (0 members and 1 guests) | |
|
|
|
| There are no names to display. |
| Thread Tools | |
| Display Modes | |
|
|
|
|
||||
| Thread | Thread Starter | Forum | Replies | Last Post |
| Таможня даёт добро 50кг и до 150тысяч драм без пошлин. Durty free for goods in price up to 500$ for Armenian citizens. 500 դոլլարին համարժեք ապրանքների անցկացումը սահմանով Հայաստանի քաղաքացիների համար հարկման ենթակա չէ | voter | Discussions | 5 | 08 Jul 08 14:42 |
| Первая книга на каталонском языке о Геноциде армян уже в переводе на армянский язык/Առաջին գիրքը կատալոնական լեզվով Հայոց Եղեռնի մասին արդեն հայերեն թարգմանությամբ | Mukik | Literature and Culture | 0 | 21 Mar 08 22:50 |
| Պաշտոնական դիրքորոշումը ու կադրեր ոստիկանությունից օպերայի հրապարակում ցույցը ցրելու ու Մարտի 1-2 անկարգությունների վերաբերյալ | voter | Politics | 3 | 10 Mar 08 21:31 |
| Բաց նամակ Գարեգին Բ ամենայն կաթողիկոսին Հայ Առաքելական ԵկեղեցուԱրամ Ակաթողիկոս-պատրիարքին Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց | azadakrum | Armenian Apostolic Church | 0 | 01 Mar 08 10:45 |
| Հայկական ցեղասպանության սիոնական ձեռնածումը` վասն Ողջակիզման բացառիկության “հիմնավորման”: | azadakrum | Genocide | 1 | 29 Dec 07 02:04 |