![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
VIP Forums Muzblog Chat Games Gallery. Форум, муздневники, чат, игры, галлерея. |
![]() |
#11 (permalink) |
ДИАКОН VIP Club
Join Date: Mar 2007
Location: Holy Etchmiadzin
Age: 44
Posts: 728
Rep Power: 19
![]() |
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: holysee@etchmiadzin.am Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ապրիլի 24, 2007 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ապրիլի 24-ին, 1915թ. Հայոց ցեղասպանության հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ծիծեռնակաբերդում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակներ զետեղեցին, ապա անմար կրակի մոտ հանդիսապետությամբ Վեհափառ Հայրապետի կատարվեց հոգեհանգստյան արարողություն 1915թ. Եղեռնի անմեղ նահատակների համար: Արարողությանը ներկա էին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, պետական այրեր: * * * Նույն օրը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Պատարագի ավարտին Մայր Տաճարի հարևանությամբ գտնվող Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ կատարվեց հոգեհանգստյան արարողություն: ### |
__________________
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)
|
|
![]() |
![]() |
|
|
|