Հայ Արծիվ, շատ բաներ ճիշտ ես ասում: Կրթության մինիստրության անունն անգամ չեմ ուզում լսել, դրանք ժողովրդի թշնամին են:
Բայց առաջին մտքիդ հետ չեմ կարող համաձայնվել: Լավ սովորողները միշտ էլ հարգի են եղել, թեկուզ իրենց շրջապատում: Եթե էդպես չլիներ, նախ մարդիկ այդքան զոհերի չէին դիմի մենակ նրա համար, որ իրենց երեխաները կրթություն ստանան: Ինքդ էլ երևի գիտես, թե ինչ դժվարություններով են շատերը մուծում ուսման վարձը և այլն: Եվ հետո, ես ինքս հայկական բուհում սովորել եմ, և ավարտել եմ գերազանց ու ոչ մի օր կամ վայրկյան չեմ զգացել ինչ որ ճնշում լավ սովորողների հանդեպ: ՄԻշտ էլ կուրսում սիրված ենք եղել: Շատ հնարավոր ա, որ ԲՈՒՀից ա կախված, բայց համոզված եմ, որ ուրիշ շատ տեղերում էլ խելքյ գնահատվում ա կուրսեցիների ու դասախոսների, և ընդհանրապես շրջապատի կողմից: Ափսոս ոչ պետության կողմից:
|