24 May 07, 13:45
|
#38 (permalink)
|
Join Date: Mar 2007
Location: Earth
Rep Power: 21
|
Quote:
Originally Posted by Vitaminka
Հայ Արծիվ, շատ բաներ ճիշտ ես ասում: Կրթության մինիստրության անունն անգամ չեմ ուզում լսել, դրանք ժողովրդի թշնամին են:
Բայց առաջին մտքիդ հետ չեմ կարող համաձայնվել: Լավ սովորողները միշտ էլ հարգի են եղել, թեկուզ իրենց շրջապատում: Եթե էդպես չլիներ, նախ մարդիկ այդքան զոհերի չէին դիմի մենակ նրա համար, որ իրենց երեխաները կրթություն ստանան: Ինքդ էլ երևի գիտես, թե ինչ դժվարություններով են շատերը մուծում ուսման վարձը և այլն: Եվ հետո, ես ինքս հայկական բուհում սովորել եմ, և ավարտել եմ գերազանց ու ոչ մի օր կամ վայրկյան չեմ զգացել ինչ որ ճնշում լավ սովորողների հանդեպ: ՄԻշտ էլ կուրսում սիրված ենք եղել: Շատ հնարավոր ա, որ ԲՈՒՀից ա կախված, բայց համոզված եմ, որ ուրիշ շատ տեղերում էլ խելքյ գնահատվում ա կուրսեցիների ու դասախոսների, և ընդհանրապես շրջապատի կողմից: Ափսոս ոչ պետության կողմից:
|
Վիտամինկա ջան, ցավոք սրտի, չեմ կարող համաձայնվել:
Ես էլ եմ Հայաստանում թ՛ե դպրոց, թ՛ե վարժարան և թ՛ե ԲՈՒՀ ավարտել:
Մեր կուրսում, օրինակ, ոչ մեկի վրա չէին ծիծաղում լավ սովորելու համար: Հարգանքն ու պատիվը, այնտեղ, այլ բնույթ էին կրում:
Բայց շատ հաճախ եմ նկատել բազմաթիվ այլ կուրսերում, թե ինչպես են գրագետ Հայ ժողովրդի պանծալի զավակները նվաստացնում լավ սովորողներին, ծիծաղում նրանց վրա, վերցնում նրանց հասանելիք կրթաթոշակների "իրենց բաժինը"՝ "ախպերության ֆոնդին" և այլն:
Ցավով պիտի նշեմ, որ դպրոցի միջին դասարաններում, ես ինքս էլ, ընկերներիս հետ, շատ եմ նվաստացրել և ճնշել մեր դասարանի լավ սովորող մի քանի հոգու՝ հաշվի չառնելով, որ ցածր դասարաններում ինքս էլ գերազանցիկ էի: Սրա համար, իհարկե, հետագայում, շատ եմ զղջացել:
Չնայած այս ամենին՝ կհաստատեմ նաև քո իրավացիությունը, քանի որ լավ սովորող աղջիկները մեր ժամանակ էլ համարվում էին բնական և ընդունելի:
Իսկ ինչ վերաբերվում է քո մատնանշած օրինակին, թե ծնողները հսկայական գումարներ են վատնում իրենց զավակների ուսման նպատակով, ես քիչ այլ պատկերացումներ ունեմ այդ հաշվով...
Լիիրավ պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ ՀՀ-ում ԲՈՒՀ ընդունվող տղաների ճնշող մեծամասնության նպատակը ոչ թե ուսումն է, այլ՝ բանակից անժամկետ խուսափելը: Գուցե ուսման ընթացքում հասցնի փախնել, կամ ամուսնանալ և, ծնողների խղճի վրա թողնելով 2 երեխա, ազատվել, կամ որևէ մի այլ բան հնարել:
Իսկ այ աղջիկների մեծամասնությունը ԲՈՒՀ է ընդունվում ամուսնության հարմար թեկնածու գտնելու նպատակով:
Որքան էլ որ ցավալի լինի՝ սա է այսօրվա Հայ իրականությունը Վիտամինկա ջան (կներես, նույնիսկ անունդ էլ չգիտեմ ):
|
|
__________________
Интуиция - поразительное чутье, подсказывающее женщине, что она права, независимо от того, права она или нет.
|
|
|