10 Jun 07, 23:22
|
#1 (permalink)
|
Join Date: Jan 2007
Location: Nederland
Age: 41
Rep Power: 20
|
Բացասական էներգիա
Նրանից հետո, երբ մեզ լքում են ինչ-որ ձևով կամ մի կողմ նետում, մեր էներգետիկայում առաջանում է այսպես ասված ճեղք, որից անընդհատ էներգիայի արտահոսք է գնում: Մարդու էներգիան համեմատենք գնդիկի հետ: Գնդիկի կենտրոնը՝ ուշադրության կիզակետը(ֆոկուսը), ունի կամ պարունակում է ավելի քան ուժեղ պոտենցիալ: Ինչքան մոտ է ուշադրության կենտրոնը ճեղքին, այնքան ավելի շատ էներգիա է անջատվում, իսկ եթե հեռու է, ավելի քիչ: Եվ այդ պատճառով, երբ մարդ անընդհատ մտածում է ինչ-որ տհաճ դեպքի մասին, այսինքն իր ուշադրության ֆոկուսը դրա վրա է ուղղում, ավելի շատ էներգիա է կորցնում: Եվ այդ ճեղքը փակվում է միայն այն ժամանակ, երբ մենք սրտանց ներում ենք մեզ ցավ պատճառած մարդուն:
Մի քանի տարբերակներ բերենք.
ա. մենք ուղղակի սրտանց ներում ենք մեզ ցավ պատճառած մարդուն, և ճեղքը փակվում է,
բ. եթե մարդը սրտանց չի ներել և վրեժ չի լուծել. նա շարունակում է էներգիա կորցնել,
գ. եթե մարդը սրտանց չի կարող ներել ուրիշներին, բայց չի ցանկանում էներգիա կորցնել, նա դիմում է վրեժին:
Նա սկսում է վրեժի որոշակի պրոցես,նրա մեջ էներգիա է լցնում, պլանավորում է այն և այդպես շարունակ… Եվ հենց որ նա ինֆորմացիա է ստանում վրեժի կայացման մասին, նա սրտանց ներում է ցավ պատճառած մարդու արարքը, և ճեղքը փակվում է: Բայց ամեն դեպքում նա դրսից էներգիա չի ստանում: Նա չի վերցնում այն մարդու էներգիան, որից վրեժ է լուծել, նա ստանում է իր սեփական էներգիան, որը ներդրել էր իր վրեժի պրոցեսի մեջ: Պրոցեսի տրամաբանական ավարտի դեպքում, նրանում ներդրված էներգիան վերադառնում է:
Եթե օրինակ ինչ-որ մեկը վրեժը իրականացրել է, և ինչ-որ տեղից նրան սուտ տեղեկություն է եկել վրեժի կայացման մասին, այդ դեպքում նույնպես ճեղքը փակվում է, և էներգիան վերադառնում է: Ամենաքիչը հանդիպում ենք Ա տարբերակին, իսկ ավելի հաճախ Բ և Գ տարբերակների համատեղմանը՝ «Ես հիշաչար չեմ, բայց լավ հիշողություն ունեմ»: Եվ հնատրավորության դեպքում այս դեպքում ներում ենք մեզ ցավ պատճառած մարդուն: Բայց այս դեպքում պետք է ուշադրություն դարձնել ճեղքի չափսերին: Ինչքան այն մեծ է, այնքան շատ էներգիա է դուրս գալիս: Նրանք, ովքեր չեն կարողանում ո՛չ ներել, ո՛չ վրեժ լուծել, շարունակում են անընդհատ էներգիա կորցնել:
Ընդհանրապես այս թեմայի վերաբերյալ բազմաթիվ կարծիքներ կան. սա դրանցից մեկն է: Այնպես որ կարող եք դուք էլ ավելացնել որոշակի կարծիքներ, և տարբերության վերաբերյալ քննարկենք:
|
|
|
|
|