View Single Post
Old 11 Jun 07, 00:00   #1 (permalink)
VIP Lord
VIP Ultra Club
KODAK's Avatar
Join Date: Jan 2007
Location: Nederland
Age: 41
Posts: 2,541
Rep Power: 20 KODAK is on a distinguished road
Send a message via ICQ to KODAK Send a message via MSN to KODAK Send a message via Yahoo to KODAK
Միջազգային դիտորդների հետընտրական միջա&#

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑ ԹԻՎ 1

[19:55] 25 Մայիսի, 2007


13-22 մայիսի, 2007թ.

I. ԱՄՓՈՓՈՒՄ

Մայիսի 12-ի Ազգային ժողովի ընտրություններին եւ Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության (ԸՄԴԱ) Նախնական հայտնաբերումների եւ եզրակացությունների վերաբերյալ հայտարարությանը հաջորդիվ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելությունը (ԸԴԱ) շարունակել է դիտարկել արդյունքների ամփոփումը, հրապարակումը եւ բողոքների ու դիմումների վարույթը:

Ընտրական գործընթացի վերջին փուլերի ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ը որոշակի անհամապատասխանություններ է դիտարկել սահմանված կարգավորումներից, ինչպես նաեւ շեղումներ ընտրական լավագույն փորձից, որոնք չեն նպաստում ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության ամրապնդմանը:

Քվեների հաշվարկը եւ ամփոփումը ձգձգված էին, սակայն, ընդհանուր առմամբ, ավարտվեցին օրենքով նախատեսված ժամկետներում: Այնուամենայնիվ, Երեւանի ընտրատարածքների ամփոփված արդյունքները կայքում տեղադրումը ձգձգվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից, ինչը խարխլեց այս ընտրությունների համար տեղադրված թափանցիկության միջոցները:

Դիտարկվել է, որ մի քանի Ընտրատարածքային հաձնաժողովներ (ԸԸՀ) հանձնարարական են տվել ուղղումներ կատարել Տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) արձանագրություններում, այդ թվում` հարմարեցումներ "սկզբնական տվյալներին" (օրինակ` ըստ ընտրացուցակների ընտրողների թիվը, ստացված քվեաթերթիկների թիվը), որոնք հակասում են Ընտրական օրենսգրքին:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ը տարբերություններ է դիտարկել` դրանցից որոշը զգալի, որոնք տեղ են գտել ընտրատեղամասերում հաստատված արձանագրությունների պատճենների եւ ըստ ընտրատարածքների բերված նախնական այն արդյունքների միջեւ, որոնք ամփոփվել էին ԸԸՀ-րի կողմից եւ փոխանցվել էլեկտրոնային տարբերակով` հիմնականում համակարգչային ցանցի միջոցով: Թեեւ նման սխալները, հնարավոր է, միտումնավոր չէին, դրանք ներառում էին սխալ տողերում լրացված թվեր, սխալ հաշվարկներ եւ շեղումներ սկզբնական տվյալներում:

ԿԸՀ-ի ինն անդամներից երեքը հրաժարվեցին ստորագրել երկրի կտրվածքով համամասնական ընտրապայքարի նախնական արդյունքների արձանագրությունը` մեջբերելով խախտումների դեպքեր, որոնք հարցի տակ են դնում արդյունքների ճշգրտությունը: Նրանք նաեւ հրաժարվեցին ստորագրել վերջնական արդյունքների արձանագրությունը:

Արդյունքների վերահաշվարկների դիմումներ են նախապես ուղղվել տասներկու ընտրատարածքներ. վերահաշվարկն ավարտին է հասցվել դրանցից հինգում: Դրանք անց են կացվել օրենքով սահմանված կարգով, եւ արդյունքներում մեծ անճշտություններ չեն հայտնաբերվել համեմատած նախնական արդյունքների հետ:

Ընտրությունների օրվա առնչությամբ առնվազն 20 բողոք եւ դիմում է ընդունվել, որոնց վերաբերյալ ԿԸՀ-ը եւ ԸԸՀ-րը որոշումներ են կայացրել:

Նախագահը եւ վարչապետը նշել են, որ ընտրախախտումները կհետապնդվեն քրեական պատասխանատվությամբ: Որոշ քրեական գործեր են հարուցվել արդյունքների կեղծման, ընտրակաշառքների եւ ընտրացուցակներում կեղծ ընդգրկումների առնչությամբ:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ողջունում է այս քայլերը եւ շեշտում բոլոր հայտնի շեղումների հանգամանալից եւ անկողմնակալ քննության կարեւորությունը:

II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Մայիսի 12-ի Ազգային ժողովի ընտրությունների համար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն ջանքեր է միավորել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ)եւ Եվրախորհրդարանի (ԵԽ) հետ` Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը (ԸՄԴԱ) կազմավորելու նպատակով: Ազգային ժողովի ընտրությունների հաջորդ օրը ԸՄԴԱ-ը հրապարակեց Նախնական հայտնաբերումների եւ եզրակացությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն: 1

Հայտարարությունն արտացոլում է նախընտրական շրջանի զարգացումները, ընտրությունների օրը եւ քվեների հաշվարկը ողջ գիշերվա ընթացքում: Ինչպես նշված է Հայտարարության մեջ, ընտրությունների վերջնական գնահատականը նաեւ կախված է ընտրական գործընթացի մնացած փուլերի անցկացումից, այդ թվում` քվեների ամփոփումից, վերջնական արդյունքների հայտարարումից եւ հետընտրական բողոքների ու դիմումների վարույթից: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ը կշարունակի հետեւել զարգացումներին. այս միջանկյալ զեկույցում ամփոփված են մայիսի 13-ից 22-ն ընկած ժամանակահատվածի զարգացումները: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ընտրական գործընթացի ավարտից մոտ երկու ամիս հետո կհրապարակի համապարփակ ամփոփիչ զեկույց` ընդգրկելով նաեւ առաջարկություններ:

III. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

Ա. ՔՎԵՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԸԸՀ ԸԸՀ-րում

ԸՄԴԱ-ը 108 ՏԸՀ-րում հետեւել է քվեների հաշվարկի եւ արդյունքների արձանագրությունների լրացմանը եւ 41 ԸԸՀ-ից 39-ում դիտարկել արդյունքների ամփոփումը: ՏԸՀ-ի մակարդակով դիտարկված ձայների հաշվարկը ձգձգված էր, թեեւ դիտարկված միայն չորս դեպքերում է այն կատարվել օրենքով նախատեսված ժամկետից դուրս (քվեարկության ավարտից 10 ժամ հետո):

Թիվ 17/38 ՏԸՀ-ում համամասնականի հաշվարկը եւ արդյունքների արձանագրումն ավարտվել է մոտ ժամը 05:30-ին, եւ հետեւաբար, ՏԸՀ-ը պատշաճ կերպով չի կատարել մեծամասնականի արդյունքների հաշվարկը` ժամանակին չլրացնելով մեծամասնականի արձանագրությունը եւ չհասցնելով ավարտել մինչեւ ժամը 06:00-ի ժամկետը2:

Ընտրատեղամասերի 35 տոկոսի դեպքում, որտեղ հաշվարկը դիտարկվել է, ՏԸՀ-ի անդամները դժվարություն են ունեցել արդյունքների արձանագրությունները լրացնելու մեջ, եւ 11 դեպքում դիտարկվել է, որ ՏԸՀ-ը արգելված գործողություն է կատարել` փոխելով արձանագրության սկզբնական տվյալները (ընտրողների թիվը ըստ ընտրացուցակների, ստացված քվեաթերթիկների եւ ծրարների թիվը, մարված եւ չօգտագործված քվեաթերթիկների թիվը, քվեաթերթիկների ելունդների թիվը)3: ՏԸՀ-րում արդյունքների արձանագրությունների լրացման հետ կապված դիտարկված դժվարությունների ներիմաստը առավել ակնհայտ դարձավ արդյունքները ԸԸՀ-ում ամփոփելու համար տեղափոխելու պահին. արդյունքների շատ արձանագրություններ թերի կամ սխալ էին լրացվել ՏԸՀ-րի կողմից: Հետեւաբար, լայնորեն դիտարկվել է արձանագրությունների լրացում կամ ուղղում. ԸԸՀ-րի 17 տոկոսը ուղղումներ կատարելու հանձնարարական է տվել, եւ դիտարկվել է, թե ինչպես են ամբողջովին նոր ՏԸՀ արձանագրություններ լրացվել թիվ 13, 16 եւ 37 ԸԸՀ-րում:

Դրանք ինչ-որ տեղ նպաստեցին ԸԸՀ-րում առկա անկազմակերպվածությանը, որտեղ ԸԸՀ-րի 31 տոկոսի դեպքում ԸՄԴԱ-ի դիտորդները հայտնել են ընթացակարգային սխալների մասին: Դրանք ներառում էին ընտրական նյութերի ապահովության եւ թափանցիկության հետ կապված մի շարք ընթացակարգերում տեղ գտած անփութություններ 4 : Ընդհանուր առմամբ, ԸՄԴԱ-ի դիտորդներն ամփոփման անցկացումը ԸԸՀ-րի 35 տոկոսում գնահատել են որպես վատ կամ շատ վատ:

Դիտարկվել են նաեւ Ընտրական օրենսգրքով արգելված գործողություններ. դիտարկվել է, որ 14 ԸԸՀ-ր փոխել են կամ հանձնարարական են տվել փոխել ՏԸՀ արձանագրություններում ամփոփված "սկզբնական տվյալները". յոթ ԸԸՀ-րում քվեաթերթիկներ պարունակող պարկերը կամ չկնքված են բերվել ՏԸՀ-րից կամ հստակ կերպով կնքվել են եւ կրկին բացվել: Թիվ 19 ԸԸՀում ԸԴԱ-ի դիտորդները տեսել են, թե ինչպես են քվեաթերթիկների չկնքված պարկերը տարվել Հանրապետական կուսակցության մի քարոզչական շտաբ եւ ապա կնքված հետ բերվել ԸԸՀ-ի տարածք:

Դիտարկվել է, որ թիվ 4, 36 եւ 40 ԸԸՀ-րը շարունակել են արդյունքների ամփոփումը մայիսի 13-ի ժամը 14:00-ի վերջնաժամկետից հետո: ԿԸՀ-ը զգալի ջանքեր է գործադրել արդյունքների զեկուցման համար թափանցիկ համակարգ ստեղծելու համար` նախատեսելով ԿԸՀ-ի կայքում արդյունքների ներկայացումն ըստ ՏԸՀ-ի: Մայիսի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արդյունքները դանդաղ էին հայտնվում կայքում: Երեւանի 13 ԸԸՀ-րից հայտնած արդյունքների մեծ մասը տեղադրված չէին մինչեւ մայիսի 13-ի կեսօրը, որը չի կարող բացատրվել հաշվարկի եւ ամփոփման դանդաղ տեմպով:

Թեեւ արդյունքները հայտնվեցին ԿԸՀ-ի կողմից նախնական արդյունքները հայտարարելու ժամկետում (այն է` մինչեւ մայիսի 13-ի ժամը 20:00-ը), զգալի անփութություն է տեղի ունեցել ընտրությունների արդյունքների գրանցման խոստացած թափանցիկության մեջ, քանի որ Երեւանում քվեների հաշվարկը եւ արձանագրությունների լրացումը, ԸԴԱ-ի դիտորդների տեղեկացմամբ, Երեւանի գրեթե բոլոր ՏԸՀ-րում ավարտվել էր մինչեւ մայիսի 13-ի ժամը 06:00-ը:

ԿԸՀ-ը ԸԸՀ-րի հետ կապող համակարգչային ցանցը չէր օգտագործվել Երեւանում արդյունքների տրամադրման համար: Փետրվարին ընդունված ԿԸՀ-ի որոշմամբ6` Երեւանի ԸԸՀ-րի ամփոփված արդյունքների մասին տվյալները պետք է բերվեին ԿԸՀ-ի տարածք եւ այդտեղ ԿԸՀ-ի աշխատակազմի միջոցով համակարգիչ մուտքագրվեին: Նշվածի մասին պաշտոնական պատճենների ճշտությունը` համեմատելով այն մեծամասնական ընտրապայքարի ԸԸՀ-ի արձանագրության հետ: Ավելին, ՏԸՀ-ի եւ ԸԸՀ-ի տարածքներում արդյունքների արձանագրությունների (համամասնական եւ մեծամասնական) փակցնելու ժամանակահատվածը սահմանված չէ: Շատ տեղերում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ը դիտարկել է, թե ինչպես են արձանագրությունները հանվել են ընտրությունների օրվանից քիչ հետո:

Մայիսի 18- ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ը նկատել է, որ մեծամասնական ընտրապայքարի արդյունքների վերաբերյալ բոլոր ԸԸՀ արձանագրությունների տվյալները հանվել են ԿԸՀ-ի կայքից: Արդյունքների հաշվարկի, ամփոփման եւ հրապարակման ընթացքում տեղ գտած խնդիրների եւ խախտումների աստիճանը եւ թափանցիկության մեջ առկա թերությունները չեն նպաստում վճռական նշանակություն ունեցող ընտրական ընթացակարգերի նկատմամբ հանրության մոտ վստահության ամրապնդմանը: Իշխանությունները սկսել են ուղղիչ քայլեր ձեռնարկել, այդ թվում` ընտրությունների արդյունքների կեղծման համար թիվ 15/16 ՏԸՀ-ի բոլոր ինն անդամների վերաբերյալ քրեական քննության նախաձեռնումը, ինչպես նաեւ ընտրակաշառքների եւ ընտրացուցակում կեղծ ընդգրկումների առնչությամբ քրեական գործերի հարուցումը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ վարչապետ Սերժ Սարգսյանը նշել են, որ ընտրախախտումները հետապնդվում են քրեական պատասխանատվությամբ (տե'ս նաեւ ստորեւ):

(շարունակությունը` հաջորդիվ)
 
__________________


HayCity Armenian Game Portal

KODAK is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 00:46.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60