View Single Post
Old 11 Jun 07, 00:02   #3 (permalink)
VIP Lord
VIP Ultra Club
KODAK's Avatar
Join Date: Jan 2007
Location: Nederland
Age: 41
Posts: 2,541
Rep Power: 20 KODAK is on a distinguished road
Send a message via ICQ to KODAK Send a message via MSN to KODAK Send a message via Yahoo to KODAK
Գ. ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՆԵՐՐԸ

Ընտրական օրենսգրքով նախատեսվում է, որ թեկնածուները, վստահված անձինք կամ ՏԸՀ-ի անդամներն իրավունք ունեն կոնկրետ ընտրատեղամասում բողոքարկելու քվեարկության արդյունքները` վերահաշվարկի դիմում ներկայացնելով համապատասխան ԸԸՀ: Թեեւ նման դիմումների մեծ քանակի դեպքում հարցի տակ է դնում ԸԸՀ-ի` աշխատանքը սահմանված ժամկետներում ավարտելու հնարավորությունը, Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս ճկունություն ցուցաբերել, որպեսզի ԸԸՀ-րը երկարացնեն իրենց աշխատանքային ժամերը նման հնարավոր դեպքերին արձագանքելու համար, եւ չկան օրենքով սահմանված դրույթներ, որոնք որեւէ պատճառ են նշում, թե ինչու ԸԸՀ-ը կարող է հրաժարվել վերահաշվարկ անցկացնել դիմումը ճիշտ լինելու պարագայում:

Այն դեպքերում, երբ ԸԸՀ-րը մերժել են վերահաշվարկի դիմումները, դրա վերաբերյալ որոշումը կայացվել է ընթացակարգային հիմքերի վրա եւ օրենքի համաձայն:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին իրազեկել են վերահաշվարկի ավելի քան 30 դիմումի վերաբերյալ, որոնք ազդում են 12 ընտրատարածքների ավելի քան 200 ընտրատեղամասերի վրա. դիմումները հիմնականում վերաբերում էին մեծամասնական ընտրապայքարին: Այս դիմումներից շատերը հետագայում ետ են վերցվել բողոքատուների կողմից:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին հայտնի երկու դեպքերում (թիվ 15 եւ 25 ԸԸՀ) բողոքատուները վերահաշվարկի իրենց դիմումները ետ են վերցրել վերահաշվարկը սկսվելուց հետո` անվստահություն ցուցաբերելով ԸԸՀ-ի վերահաշվարկման գործընթացին: Թիվ 15 ԸԸՀ-ում վերահաշվարկի ընթացքի վրա ազդեց մայիսի 16-ից 17-ը ԸԸՀ-ի շրջակայքում անցկացված ցույցը, ինչպես նաեւ քվորում ապահովելու համար ձգձգումները: Հինգ տեղերում, որտեղ վերահաշվարկներն ավարտին են հասցվել, ինչպես հայտնում են, դրանք անց են կացվել հանգիստ մթնոլորտում եւ ընթացակարգի համաձայն: Թիվ 33 ԸԸՀ-ը չհասցրեց վերահաշվարկի ամփոփումը ժամկետում կատարել, բայց հայտնի է, որ ժամկետը երկարացվել է ԿԸՀ-ի կողմից:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից դիտարկված վերահաշվարկների արդյունքում չարձանագրվեցին այնպիսի արդյունքներ, որոնք նշանակալիորեն կտարբերվեին բնօրինակ արձանագրություններում նշված արդյունքներից:

Դ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱՐ ՐԿՈՒՄ ԿՈՒՄ ԿՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Ընտրությունների արդյունքները կարող են վիճարկվել միայն Սահմանադրական դատարանում: Դատարանի պաշտոնյաները տեղեկացրել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին, որ ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին օրենքով` այն բողոքներ կընդունի թե' համամասնական եւ թե' մեծամասնական ընտրակարգի համար վերջնական արդյունքների հայտարարումից հետո յոթերորդ օրը, այն է` մայիսի 26-ը համամասնական ընտրակարգի եւ հիմնականում մայիսի 24-ը մեծամասնական ընտրակարգի համար (Ընտրական օրենսգրքում նշված է յոթօրյա ժամկետում, սակայն Սահմանադրական դատարանի պաշտոնյաները նշել են, որ գերակայում է Սահմանադրական դատարանի մասին օրենքում օգտագործված տարբեր ձեւակերպումը):

Սահմանադրական դատարանը տասնհինգ օր ունի համամասնական արդյունքների հայտարարումից հետո դրանց վերաբերյալ վերջնական վճիռ կայացնելու համա_11 , մինչդեռ տրվում է մեկ ամիս մեծամասնականի շուրջ վեճերի վերաբերյալ վճիռ կայացնելու համար:

Ավելին` Սահմանադրական դատարանը կարող է որոշել երկարացնել մեծամասնական ընտրապայքարի համար վճիռ կայացնելու ժամկետը մինչեւ 50 օր: Սույն շարադրանքի դրությամբ Սահմանադրական դատարանը մեկ բողոք է ստացել մեծամասնական թեկնածու Հեղինե Բիշարյանից (Օրինաց երկիր), որը վիճարկում է թիվ 11 ԸԸՀի մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքները:

IV. ԱՅԼ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԲՈՂՈՔՆԵՐ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին տեղեկացրել են (տարբեր քաղաքական կուսակցությունների եւ Օրինաց երկիրը ներկայացնող մեկ ԿԸՀ-ի անդամի անունից) ԿԸՀ ուղղված յոթ բողոքի մասին, եւ մոտ երկու անգամ ավելի բողոքներ են ներկայացվել ԸԸՀ-ր, որոնք վերաբերում են ընտրությունների օրը տեղի ունեցած խախտումներին` հիմնականում ընթացակարգային, ընտրակաշառքներին, լցոնումներին, զինծառայողների քվեարկությանը, ոչ լիազորված անձանց ներկայությանը եւ ընտրական քարոզչությանը: ԿԸՀ-ն անկեղծ ջանքեր է գործադրել վեճերը լուծելու ուղղությամբ` ժամանակին պատասխանելով բոլոր բողոքներին:

Իր կողմից ստացված բողոքների մեծ մասը մերժվել են իրավազորության բացակայության հիմքի վրա կամ հիմքի բացայակության պատճառով (բերված երկրորդ պատճառի մի դեպքում, որը վերաբերում էր ընտրակաշառքներին եւ լցոնմանը, ԿԸՀ-ը խորհրդակցել է համապատասխան ԸԸՀ-ի հետ նախքան որոշում կայացնելը): ԸԸՀ-րը բողոքները թափանցիկ է վարել, սակայն որոշ հարցեր մտահոգություն են առաջացրել:

Մասնավորապես, ընտրությունների օրը թիվ 17 ԸԸՀ-ը հրաժարվել է քննության առնել մի թեկնածուի կողմից ներկայացված չորս բողոք: Բողոքները սխալմամբ հասցեագրվել էին առանձին ՏԸՀ-րի եւ ոչ ԸԸՀ-ին, ԸԸՀ-ն իր հերթին մերժեց բողոքները, մինչդեռ կարող էր դիմումատուին խրախուսել ուղղել ֆորմալ շրջանակում տեղ գտած սխալը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին նաեւ տեղեկացրել են ընտրությունների օրը տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ՀՀ դատախազության կողմից ստացված տասը դիմումների մասին, որոնք հնարավոր է քրեական գործեր հանդիսանան: Ինչպես նշված է վերեւում, որոշ քրեական գործեր արդեն հարուցվել են:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ը կշարունակի հետեւել բողոքների եւ դիմումների գործընթացին: Այն գնահատում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ շարունակական համագործակցությունը:

http://www.a1plus.am/am/?page=issue&iid=49805
 
__________________


HayCity Armenian Game Portal

KODAK is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 00:36.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60