View Single Post
Old 13 Jun 07, 10:17   #13 (permalink)
Все буду молчать.........
VIP Ultra Club
Мукик's Avatar
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 44
Posts: 14,210
Blog Entries: 7
Rep Power: 32 Мукик is on a distinguished road
ՏՐՏՈՒՆՋՔ

է՛, մընաք բարով, աստվա՛ծ և արև,
Որ կըպըլպըլաք իմ հոգվույս վերև...
Աստղ մ'ալ ես կերթամ հավելուլ երկնից,
Աստղերն ի՞նչ են որ, եթե ոչ անբիծ
Եվ թըշվառ հոգվոց անեծք ողբագին,
Որք թըռին այրել ճակատն երկընքին.
Այլ այն աստուծույն՝ շանթերու արմատ՝
Հավելուն զենքերն ու զարդերն հըրատ...
Այլ, ո՛հ, ի՛նչ կըսեմ... շանթահարե՛ զիս,
Աստվա՛ծ, խոկն հսկա, փշրե հյուլեիս՝
Որ ժպրհի ձըգտիլ, սուզիլ խորն երկնի,
Ելնել աստղերու սանդուղքն ահալի...
Ողջո՛ւյն քեզ, աստվա՛ծ, դողդոջ էակին,
Շողին, փըթիթին, ալվույն ու վանկին,
Դու որ ճակատիս վարդն ու բոցն աչերուս
Խըլեցիր՝ թըրթռումս շրթանց՝ թռիչն հոգվույս,
Ամպ տըվիր աչացս, հևք տըվիր սըրտիս,
Ըսիր մահվան դուռն ինձ պիտի ժըպտիս,
Անշուշտ ինձ կյանք մը պահած ես ետքի,
Կյանք մ'անհուն շողի, բույրի, աղոթքի.
Իսկ թե կորնչի պիտի իմ հուսկ շունչ
Հոս մառախուղի մեջ համր անշշունջ,
Այժմեն թո՛ղ անեծք մ'ըլլամ ու կողըդ խըրիմ,
Թո՛ղ հորջորջեմ քեզ. "Աստվա՛ծ ոխերիմ":
Փըրփըրի ներսըս դըժոխքի մ'հանգույն...
Հառաչ մ'եմ հեծող նոճերու մեջ սև,
Թափելու մոտ չոր աշնան մեկ տերև...
Ո՛հ, կայծ տըվեք ինձ, կա՛յծ տըվեք, ապրի՛մ...
Ի՝նչ, երազե վերջ գըրկել ցուրտ շիրի՛մ...
Այս ճակատագիրն ի՛նչ սև է, աստվա՛ծ,
Արդյոք դամբանի մրուրո՞վ է գըծված...
Ո՛հ, տըվե՛ք հոգվույս կրակի մի կաթիլ,
Սիրե՛լ կուզեմ դեռ 'վ ապրիլ ու ապրի՛լ.
Երկնքի աստղե՛ր, հոգվույս մեջ ընկե՛ք,
Կա՛յծ տըվեք, կյա՛նք՝ ձեր սիրահարին հեք:
Գարունն ո՛չ մեկ վարդ ճակտիս դալկահար,
Ո՛չ երկնի շողերն ժըպիտ մ'ինձ չե՛ն տար.
Գիշերն միշտ դագաղս, աստղերրը ջահեր,
Լուսինն հար կուլա, խուզարկե վըհեր.
Կըլլան մարդիկ, որ լացող մը չունին,
Անոր համար նա դրավ այդ լուսին.
Եվ մահամերձն ալ կուզե երկու բան,
Նախ կյա՛նքը, վերջը լացողմ'իր վրան:
Իզո՛ւր գրեցին աստղերն ինծի ՍԵ՛ր
Եվ իզո՛ւր ուսույց բուլբուլն ինձ ՍԻՐԵԼ,
Իզո՛ւր թավուտքներ լըռեցին իմ շուրջ,
Գաղտնապահ տերևք չառին երբեք շունչ,
Որ չը խռովեն երազքըս վսեմ,
Թույլ տըվին, որ միշտ ըզնե երազեմ,
Եվ ի զո՛ւր ծաղկունք՝ փըթիթներ գարնան՝
Միշտ խնկարկեցին խոկմանցըս խորան...
Ո՛հ, նոքա ամենքը զիս ծաղրեր են...
ԱՍՏՈՒԾՈ ԾԱՂՐՆ Է ԱՇԽԱՐՀՆ ԱԼ ԱՐԴԵՆ...
 
__________________
«Никто никого не может потерять, потому что никто никому не принадлежит.»
Мукик is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 10:29.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60