Ответ: 4-е Панармянские Игры
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ, ՇԱԽՄԱՏ. ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՆ
Շախմատ մրցաձևը նույնպես ընդգրկված է Համահայկական չորրորդ խաղերի մրցույթային ծրագրում: Այս մրցաձևի առաջնությանը կմասնակցեն 65 տղամարդ և 25 կին մարզիկներ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, այս պահի դրությամբ շախմատի տղամարդկանց մրցաշարի առաջատարներն են Լևոն Գալոյանը Երևանից և Գևորգ Ալավերդյանը Հրազդանից: Նրանք իրենց հաշվում ունեն չորսական միավոր: Կանանց մրցաշարում առաջատարը Երևանը ներկայացնող Աննա Հայրապետյանն է, որը նույնպես ունի ամենաբարձր` չորս միավոր: Համահայկական խաղերի շախմատի առաջնության հաղթողների անունները պարզ կդառնան հաջորդ փուլի ընթացքում:
|