Quote:
Originally Posted by Vitaminka
Дав, я вот переделала немножко, чтоб было видно разочарование:
А сердечко мля по жизни скучает
Да блин рвется в сладкие дали. ))))))))))
|
Ինքնա որ կա
Ամենավերջին գրածս.
Ես տեսնում եմ, քո՛ւյր,
թե երազները ինչպես են լքում
քո անհույզ կյանքը,
և ես քո վերջին հույսն եմ,
ցավոք...
և դու բերել ու քո ողջ հմայքը
աչքս ես կոխում:
Հանգի՛ստ,
քույրի՛կս,
ինչի՞ց ես վախում.
Փարվանայի գոռ կտրիճները դեռ կվերադառնան,
չէ՞ որ ոչ բոլոր քյալերը էն վախտ թիթեռներ դառան:
Ինչ որ մեկը դեռ կրակ է փնտրում,
Ինչ որ մեկն արդեն կրակը սրտում
քուչեքն ընկած քո դեմքն է փնտրում:
Իսկ ես... ջանի՛կս,
ների՛ր,
բայց վաղուց
էդ լո-լո-ներին ես չեմ հավատում: