Ответ: David Melik
Նիկոտին
Վաղուց արդեն նեխած գիշեր,
գարեջրի դատարկ շշեր,
ու արյունոտ մի զույգ աչքեր,
անկապ հառած հեռացույցին.
սա է տոնն իմ:
Հա,
մոռացա,
եվ նիկոտին :
-----------
Կեղտոտ մտքեր, Կեղտոտ ֆիլմ
ու կեղտոտ ջազ:
Գրազ կգամ,
որ նույնիսկ այս պարագայում
ես կարող եմ լավ բան անել,
այն է`մանրից ինձ սպանել:
Հասկանում եք
ինչ եմ դրել ես իմ մտքին.
ոչ թե հացադուլ, այլ զուտ նիկոտին:
------------------------------------
Ես պիտի լցնեմ ծխով ու թույնով
օրերիս անդունդը,
որտեղ խրվում են անցնող ժամերը
ու իմ անիմաստ տառապանքները
ու ժպիտները ու իմ խոսքերը:
Ողջը` հատակից մինչև պռունկը,
այս բացարձակ դատարկության
ես պիտի լցնեմ սուրբ նիկոտինով,
որ սատկեն այնտեղ բջիջները ժամանակի,
ու լույսի շողը, որ անիմաստ
թափառում է այս խավարում,
մարի մեկնդմիշտ:
|