Պատասխանը: David Melik
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՅԱՐԱՆ / ՊԱՏԿԵՐ
Քիչ-քիչ պատերի կանաչ ժպիտը
տարրալուծվում է կիսախավարում:
Լույսերը լքում են սրահը:
Քաղաքը քնում է:
Եվ միայն ուշացած ճամփորդի ուղեղում
անընդհատ շնչում է ահը.
Չքնե՛լ.
փոքրիկ գրպանահատը
կորսա պահը:
Փակվում են աչքերս:
Քունը էս գիշեր
նույնիսկ ավելի անհաղթելի է,
քան՝ ինքը՝մահը,
բայց.
Չքնե՛լ.
փաքրիկ գրպանահատը
կորսա պահը...
|