Все буду молчать.........
Join Date: Mar 2007
Location: Много будете знать скоро состаритесь...
Age: 45
Rep Power: 32
|
Ответ: David Melik
ՄԵՂՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Նույնիսկ թանաքն եմ ափսոսում,
այս պատմությունը գրելու համար:
Գրածս ի՞նչ է՝մեղքի պատմություն՝
իմ նախամոր հետ ինչպես շնացա:
I
Տասնյոթամյա պատանի էի դեռ՝
մաքուր, անբասիր,
որը խորշում էր
հանց միայն այդ մեղք
բառը լսելուց,
որը խորշում էր
իրեն իսկ անձից,
երբ որ սեփական
կաշին փրկելու
բնազդից դրդված
սուտ խոսք էր ասում:
II
Դու հայտնվեցիր
ինձ՝ անմեղիս դեմ
իբրև քրմուհի,
մարգարեուհի
ու հավատացրիր,
թե կարող ես տալ
գանգս ծվատող
բոլոր հարցերի
պատասխանները,
և քանի որ ես
հավատում էի
բազում հաստափոր
գրքերում գրված
սին հեքիաթներին
մեծ սիր մասին,
քեզ հետ գնացի
դեպի անկողին,
որտեղ էլ դու ինձ
առաջին անգամ
քո մեծ ուսմունքի
դասը տվեցիր:
III
Դու բացատրեցիր,
որ այս աշխարհում
երբևէ եղած,
կամ թե լինելիք
կրոնների մեջ
չկա մի չնչին
իսկ տարբերություն.
դրանք բոլորն էլ
աստծո են պաշտում:
Իսկ մեծագույնը
աստվածների մեջ
Էրոսն է Մեծ՝
արքան հաճույքի:
- Իսկ Սերն աստված չէ,-
ասում էիր դու,-
նա հրեշտակ է,
ծառան Էրոսի:
IV
Ես հավատացի,
բայց և հիշեցի,
որ ինչ-որ մի տեղ
ինչ-որ ժամանակ
ես կարդացել եմ
պատվիրանն Աստծո,
որն արգելում էր
մարդկանց շնանալ:
Եվ ես հասկացա,
որ դու Եվան ես,
քեզ սատանան է
ուղարկել ինձ մոտ,
որ ամեն գնով
համոզես դու ինձ
համտեսել պտուղն
արգելված ծառի:
V
Սակայն ճամփեքով
Ադամի անցած
ես էլ գնացի...
Հա դե ի՞նչ անենք...
կյանքն է այդպիսին:
Սափրագլխի սիրաբանությունը
(Ժարգոնից թարգմանեց հայերեն ու մի կերպ
խմբագրեց՝ Դ. Մելիք)
Ոչինչ չկա զարմանալու,
Ի՞նչ եք այդպես շշմած նայում,
Ես ասացի պարզապես,
Որ ուզում եմ համբուրել Ձեզ:
Իսկ ի՞նչ պետք է էլ ասեի,
Որ առանց Ձեզ ես կյանք չունե՞մ,
Որ կյանքից շատ Ձեզ սիրու՞մ եմ,
Այդպե՞ս պետք է քարշ տաի Ձեզ անկողին :
Բայց, սիրելի՛ս, ես նմա՞ն եմ,
Հոգնածագույն էն տպերին,
Որ փողի տեղ կարիքն ունեն
Արդեն խամրող ձեր աչքերի:
Լա՛վ, էդ դեպքում էսպես անենք...
Սիրո հարցով վաղը եկեք...
Ժամը չորսին... կզրուցենք...
Գուցե... տեսնենք...
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Ծաղկող ու հզոր մի երկրում
Ապրում էր Անդո անունով մի մարդ,
Նա ճիշտ ջոկող էր աշխատում բակում,
Ու ամբողջ քուչեն հարգում էր նրան:
Լավ քեֆչի մարդ էր ու ոսկեբերան,
Բաժակաճառեր կարող էր ասել,
Որ գիտուն մարդիկ ապշած կմնան,
Յապոնչիկին էլ անձամբ էր տեսել:
Ապրում էր Անդոն՝ համեստ, իր համար,
Ոչ մեկի հավին "քշա" չեր ասում,
Հենց-ընենց տեղը մարդկանց չեր բարձում,
Այլ ճիշտն էր ջոկում անխոնջ ու համառ:
Մի օր էլ կարգին տղերքը եկան,
Հարգին-պատվեցին, մեդալ տվեցին,
Ընտրին-լցրեցին, դզին-փչեցին
Ու մեր Անդոին ճամփու դրեցին...
....ու՞ր... խոր-հըր-դա-րան:
***
Ես խելագար եմ.
նա ցնցեց իմ հոգու աշխարհը:
Ու փույթ չէ, թե գիշերը երկար է,
ու փույթ չէ, թե վաղը
ձանձրույթն ու ցուրտը ինձ կխանգարեն
երջանիկ լինել:
Հիմա ես պարում եմ,
ես հիմա խելագար եմ.
նա ցնցեց իմ հոգու աշխարհը:
Հիմա ցնցվում են բոլոր ջղերս:
Եվ հիմա ես շնչում եմ այնպես,
կարծես թե դեռ նոր ծնվում եմ,
կարծես թե նորից կյանքը սիրում եմ,
կարծես՝ մեռնում եմ,
կարծես՝ մեռնում եմ՝
մենակությունից,
ու մենության մեջ կարծես՝ զգում եմ
ես ջերմությունը հարազատ հոգու:
Ու ես պարում եմ,
ու չեմ ամաչում, որ խելագար եմ.
ցնցվել է իմ հոգու աշխարհը:
|