Ответ: Паруйр Севак (Պարույր Սևակ)
Մեռնել
եթե մեռնել...
Թող որ մեռնեմ
հուր-կայծակից`
Միանգամից,
մի վայրկյանում,
հանկարծակի,
Այնքան արդար,
խղճիս ձայնին միշտ ունկընդիր,
Որ` համաձայն բիբլիական հին լեգենդին`
Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից...
Եթե մեռնել...
Թող սպանվեմ,
Թող կործանվեմ
Այնպես ապրած ու բան արած,
Որ նորածին մանուկների տեսքով նորից
վերածնվեմ`
Իմ անունով կնքեն նրանց...
Եթե գամվել`
փարոսի պես,
Արնաքամվել`
հերոսի պես,
Ու քրքրվել`
դրոշի պես...
Եթե մեռնել...
Բայց առայժմ ապրել է պետք:
|