Ответ: Паруйр Севак (Պարույր Սևակ)
Քո անունը
Ես ատում եմ քո անունը,
Ինչպես եւ դու
քեզ փայփայած
Իմ ձեռքերն ես ատում գուցե:
Ես ատում եմ քո անունը,
Որ խրվել է իմ լեզվի մեջ
Փշատենու փշի նման:
Եւ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում,
Թե քո անունն ի՛նչ գույն ունի:
Ես ատում եմ եւ այդ գույնը:
..............................
Եթե աղջիկ ես ունենամ՝
Նա կկոչվի քո՛ անունով:
Ես ատում եմ քո անունը...
1961 Պարույր Սեւակ
|