ԲՈԲԻԿ ՈՏՆԵՐՈՎ...
Բոբիկ ոտներով այնքան եմ քայլել
Անապատի բորբ ավազի վրա,
Որ մինչև անգամ երբ քայլում եմ ես
Մարգերի ծաղկած երազի վրա,
Իրենցից անկախ մի բան հիշելիս,
Իմ ներբանները նվում են հիմա,
Ու ես տխրում եմ չափից ավելի...
Չէ՛, դեո. չի անցել վախը երևի։
|