Quote:
Originally Posted by MONK
Խարիզմատները Հայաստաբում գրանցված են <Ավետարանի Հավատքի Քրիստոնյաներ> անունով:
Ես չգիտեմ թե ինչ նկատի ունեք` <այլ բաներ> ասելով, բայց քանի որ նշում եք ծիսակատարությունը, ապա տեղեկացնեմ, որ ծիսակատարության բովանդակությունը աղոթքն ու Սուրբ Հոգու շնորհաբաշխությունն են: Եթե Դուք ունայն բաներ եք համարում դրանք, ապա ես ասելու ոչինչ չունեմ Ձեզ:
|
Հարգելի Monk,
Ես շատ կուզենայի իմանալ դու հավա՞տում ես որ Հիսուս Քրիստոսի ընտրյալները փառավոր մարմնով հավիտյան պետք են ապրեն Աստծո Արքայության մեջ ( դրախտում ), թե ոչ: Դու հավա՞տում ես որ Հիսուս Քրսիստոս պետք է իր ընտրյալներին այս աշխարհի վրայից վերցնի, թե ոչ: Դու հավա՞տում ես որ կա հավիտյան փրկություն և կա հավիտյան դատապատություն: Ես շատ կցանկանայի իմանալ քո սեփական կարծիքը դրա մասին:
Հիսուս Քրիստոս պատվիրեց մեզ ապրել Ավետարանի Հավատքի կյանքը, իսկ եթե մեկը չի անում դա և առավել ևս շեղվում է ուրիշ բաների կողմ լինի դա ծիսակատարություն կամ ուրիշ շատ բաներ, դրանք բոլորն էլ Հին Կտակարանի միջից են, բայց Նոր Կտակարանը՝ որը Հիսուս Քրսիտոսն է սովորեցնում է թե ինչ պետք է անի մարդ որ փրկվի գալիք դատաստանից: Ես չեմ ասում որ ծիսակատարությունները և այլն ունայն բաներ են այլ ուզում եմ ասեմ որ Հին Կտակարանը Նոր կտակարանի շուքն է և մարդը կարևոր բաներ ունի անելու որպիսի փրկությունը կարողանա պահել, ճիշտ է դա ձրի պարգև է Աստծո կողմից տրված բայց դրա համար Ս. Արյուն է թապել մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ուրեմն մենք մեր ժամանակը ավելի կարևոր բաների վրա ծախսենք, ինչպիսին մեր Տերն է պահանջում մեզանից:Ես նորից եմ շեշտում 1700 տարի " Քրիստոնյա " լինելով և կարծելով որ՝ 1700 տարվա Քրիստոնեություն ունենք դե ուրեմն կփրկվենք,
դա շատ քիչ է եղբայր: Երբև մտածել ես 10 կույսերի առակի վրա,
Մաթևոս 25-1, ի՞նչ էր փորձում մեր Տերը ասել մեզ դրանով, չէ որ 10 էլ հավատացյալ էին, չէ որ 10 էլ սպասում էին, չէ որ բոլորն էլ կարծում էին իրենց փրկված, բայց ի՞նչ եղավ, Հիսուսն եկավ 5 ին տարավ իսկ մյուս հինգը մնացին դռան ետևում: Կարծում եմ շատ լավ գիտես պատասխանը որ նրանցից 5 ը իրենց հետ յուղ էին վերցրել իսկ մյուս 5 ը ոչ, յուղը խորհրդանշում է Աստո խոսքը, այսինքն 5ը պատրաստ սպասում էին Հիսուսին իսկ մյուս 5ը անհոգ էին սպասում, կարծելով որ դե Աստված Սեր է միթե իրենց կթողնի այս երկրի վրա: Ես ուզում եմ ասել որ իրապես Աստված Սեր է , բայց մյուս կողմից նա մեծ դատավոր է և այդպես է դատաելու աշխարհը վերջին օրում, ուրեմն սիրելի եղբայր ինչպես որ կուզես ինձ ընդունիր՝ թե աղանդ, թե ուրիշ բան, ես քեզ միայն մի բան կասեմ որ եթե ես կամ դու կամ որևէ ուրիշ մեկը առհամարում ենք Գողգոթայի խաչի վրա թափված սուրբ արյունը ուրեմն մենք կրկին խաչում ենք մեր տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին
: Մենք հիմա շնորհքի մեջ ենք ապրում և այդ փրկությունը ձրի է դեռ, բայց կգա մի օր որ նա չի լինի և մի մոռացիր որ Աստված սիրում է մեղավորին
, բայց ատում է մեղքը
: Հույսով եմ ինձ շատ լավ հասկացար և ինչ էլ որ դու ինձ անվանես սրանից հետո միևնույն է ես քեզ հարգում եմ որպես հոգևոր եղբայր:
Հիսուս Քրիստոսի սերը և խաղաղությունը քեզ հետ և նրանց հետ ովքեր ճշմարտապես փնտրում են նրան, ԱՄԵՆ:
Լրացուցիչ համարներ՝
Հակոբոս 1-26,27 2-12,13 4-4,
Ա Կորնթացիս 6-9
Հայ Քրիստոնյա