Ответ: Афоризмы на армянском)
Գաղափար, միտք
Եթե այն բոլոր մտքերը, որոնք անցնում են մարդկանց գլխով, արտահայտված ու իրականացված լինեին, աշխարհն անմիջապես կընկղմվեր քաոսի մեջ: Բորջեզե
Քանի դեռ մեր բախտը բերում է, մենք դա վերագրում ենք մեր մտքին, իսկ մեր անհաջողությունների համար մեղադրում ենք աստվածներին: Հենրի Շոու
Չկա այնպիսի մի միտք, որը որևէ մեկն արտահայտած չլինի: Տերենտիոս
Ես ճանաչել եմ հսկայական գիտելիքների տեր ու ոչ մի սեփական միտք չունեցող բազմաթիվ մարդկանց: Մոեմ
Մտքի մեջ կամք կա, երևակայության մեջ այն չկա: Հյուգո
Երկրորդ միտքը միշտ փոքր-ինչ խելացի է լինում առաջինից: Եվրիպիդես
Ինչպես որ աչքերին լույս է հարկավոր տեսնելու համար, այնպես էլ մտքին անհրաժեշտ են գաղափարներ հասու լինելու համար: Մալբրանշ
Երբ սկսում ես խորհել, ամեն բան դառնում է դժվար: Ֆրանս
Եթե լավ մտքերը անգամ մոռացված են, նրանք այնուամենայնիվ չեն մեռել: Պուբլիլիոս Սիրոս
Նրանք, ովքեր ոչինչ չեն պահանջում, իրենք ևս ոչինչ չեն տալիս: ԵՎրոպիդես
Բոլոր գաղափարները քաղված են փորձից. նրանք իրականության արտացոլումներն են, ճշմարտացի կամ աղավաղված: Ֆրիդրիխ Էնգելս
Տաղանդը պետք է համոզի մասսային իր գաղափարների ճշմարտացիությունը, և արդեն այն ժամանակ նա ստիպված չի լինի անհանգստանալ դրանց իրագործման համար, որը միանգամայն ինքն իրեն կհետևի դրանց յուրացմանը: Ֆրիդրիխ Էնգելս
Գաղափարները միակ բանն են, որ երբեք չեն մահանում: Վիլհելմ Հումբոլդտ
Լուրջ մարդը քիչ գաղափարներ ունի: Այն մարդը, որը շատ գաղափարներ ունի, երբեք լուրջ չի լինում: Վալերի
Միայն իմաստուններն են տիրում գաղափարներին, ինչ վերաբերվում է մարդկության մեծ մասին, ապա գաղափարներն են տիրում նրանց: Քոլրիջ
Հիմար մտքեր ունենում է յուրաքանչյուրը, միայն խելոքը դրանք չի արտահայտում: Բուշ
Փոխառնված մտքերի օգտագործումը մշտապես ուղեկցվում է որոշ անհարմարությամբ, սակայն հազիվ մենք գիտակցում ենք, թե ինչպես կիրառենք դրանք, դառնում են մեր սեփականությունը: Էմերսոն
Մարդկային լավ ու գեղեցիկ մտքերի պահպանումը կլիներ խոշորագույն գանձարան: Դելիլ
Եթե բոլոր տխմարներն ըմբոստանային ընդդեմ խելքի, նրանց բոլորի հետ կարելի կլիներ հաշիվը մաքրել միայն մտքով: Տուլե
Միտքը անտեսանելի բնություն է, բնությունը՝ տեսանելի միտք: Հայնե
Մարդկային գլուխը ամենահին բեմն է: Այնտեղ ներկայացումներ են խաղացվել առաջին թատրոնի բացումից շատ վաղ: Հաուպտման
Ոչ մի ընթերցում չի պահանջում այնքան խիստ կանոն, որքան կցկտուր, ցրված մտքերի ընթերցումը: Հերդեր
Առածները ժողովրդի մտքերի հայելին են: Հերդեր
Յուրաքանչյուր դարաշրջանում տիրող դասակարգի մտքերը տիրող մտքեր են... Կարլ Մարկս և Ֆրիդրիխ Էնգելս
Լավ արտահայտված միտքը միշտ մեղեդիական է: Շապլան
Լավագույն մարդկանց մտքերը վերջին հաշվով դառնում են հասարակության կարծիքը: Չեստերֆիլդ
Ամեն չգործող միտք կամ անհաջողություն է, կամ դավաճանություն: Ռոլան
Միտքն, ինչպես հոգին, հավերժ է, գործողությունը, ինչպես մարմինը մահկանացու: Ֆլոբեր
Լավ միտքը, որտեղից էլ այն վերցված լինի, անհամեմատ ավելի լավ է, քան սեփական հիմար միտքը. սա թող վիրավորանք չլինի նրանց, ովքեր ամեն ինչ փնտրում են իրենք իրենց մեջ, չդիմելով ոչ ոքի: Լայբնից
|