View Single Post
Old 25 Jan 07, 15:47   #3 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
A1PLUS //

--------------------------------------------------------------------------------

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆ ԱՄՐԱԳՐԵԼ Է ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԻԼՍՈՆԸ
[04:42] 25 Հունվարի, 2007 [ http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=44600 ]

Ո՞րն է այսօր հայ-թուրքական սահմանը, որտեղի՞ց է այն սկսվում եւ ավարտվում: Հայ-թուրքական սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին ուղղված քննարկումներում սահմանի հստակեցումը դարձել է արդիական խնդիր:

՚Մենք 15 տարվա պետություն ենք եւ իրավունք ունենք պարզել, թե որն է մեր երկրի իրավական սահմանը եւ որեւէ մեկը դա չի կարող արգելելՙ,- ասում է ԱԳ նախարարի նախկին խոսնակ Արա Պապյանը` վստահեցնելով, որ Հայաստան-Թուրքիա սահմանն ամրագրվել է 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը՝ իրավարար վճռով (arbitral award):

- Պարոն Պապյան, ի՞նչ է իրենից ներկայացնում Վիլսոնի իրավարար վճիռը:

- Իրավարար որոշումը միջազգային փաստաթուղթ է: Այն կայացվում է այն դեպքում, երբ կողմերը դիմում են մեկ այլ երկրի կամ հարգարժան անձի՝ որոշելու իրենց միջեւ առկա վեճը կամ խնդիրը եւ հենց ի սկզբանե ընդունում են, որ կայացված որոշումը պարտադիր է լինելու իրենց համար: Եվ այսպես, երբ 1920 թ–ի ապրիլի 25-29-ին Փարիզի վեհաժողովում որոշվում էր Օսմանյան կայսրության, նրա կազմի մեջ մտնող երկրների ազգերի ճակատագրերը, Մեծ քառյակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Ճապոնիան, քննարկեցին Հայաստանի խնդիրը եւ որոշեցին երկու հարցով դիմել ԱՄՆ նախագահ Վիլսոնին:

Այդ հարցերն էին՝ ստանձնել Հայաստանի մանդատը եւ իրավարար վճռով որոշել Հայաստանի եւ Թուրքիայի ճակատագիրը: Նույն խնդրանքը ներառվեց նաեւ Սեւրի պայմանագրի 89-րդ հոդվածում, եւ Թուրքիան եւ Հայաստանը, ինչպես նաեւ 18 երկրներ դիմեցին Վիլսոնին: 1920 թ. նոյեմբերի 22-ին Վուդրո Վիլսոնը կայացրեց իր իրավարար վճիռը եւ դեկտեմբերի 6-ին պաշտոնապես փոխանցեց Փարիզ՝ դաշնակից ուժերի Գերագույն մարմնին: Այդ վճռի պաշտոնական եւ ամբողջական անվանումն է՝ ՚ԱՄՆ նախագահի որոշումը Թուրքիայի ու Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի` դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալՙ: -

-Այդ վճռի համաձայն որտեղի՞ց է սկսվում եւ վերջանում հայ-թուրքական սահմանը: -

-Վիլսոնի իրավարար վճռի համաձայն ՀՀ տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի նահանգների վրա՝ ընդհանուր առմամբ 103599 քառ.կմ: Դա կրկնակի քիչ էր այն տարածքից, որի վրա Մուդրոսի զինադադարի 24-րդ հոդվածով ճանաչվել էր հայկական տիտղոսը: -

-Իսկ ինչո՞ւ ի կատար չածվեց այդ վճիռը: -

-1920թ. դեկտեմբերի 2-ին, 3-ին Հայաստանն արդեն գոյություն չուներ, իսկ որոշումը կայացվել էր դեկտեմբերի 6-ին, երբ Հայաստանն արդեն գրավված էր 11-րդ կարմիր բանակի կողմից, եւ վճիռը մնաց օդից կախված: -

Վիլսոնի վճիռը որքանո՞վ է արդիական այսօր: -

Իրավարար վճիռը վերջնական է եւ պարտադիր է կատարման համար: Այն չունի ժամանակային սահմանափակում, եւ նրա կարգավիճակը կախում չունի վճռի հետագա ճակատագրից: 1907թ. Հաագայի կոնվենցիայի 81-րդ հոդվածի համաձայն ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը: Այն չի նախատեսում վճռի չեղյալ հայտարարում: Կողմերից մեկի մերժումը չի ազդում վճռի վավերականության վրա: Քանի որ հայցը ներկայացվել է ոչ միայն Հայաստանի, Թուրքիայի, այլեւ 18 երկրների կողմից՝ այն պարտադիր է բոլոր հայցվորների համար: -

-Ի՞նչ կարող է անել այսօր ՀՀ-ն: -

-Լինելով Հայաստանի առաջին հանրապետության իարավահաջորդը՝ ՀՀ–ն որպես ՄԱԿ-ի անդամ իրավասու է ՄԱԿ-ի միջազգային դատարանում 32-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա հավաստել Վիլսոնի իրավարար վճռի եւ դրանով իսկ վերահաստատել իր տիտղոսը իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքի վրա: -

-Թուրքիայի տարածքում գտնվող Ձեր նշած 4 նահանգների վրա հայկական տիտղոսի վերականգնումը գործնականում ի՞նչ է տալիս ՀՀ-ին: -

-Վիլսոնի վճիռն անփոփոխ է մինչ օրս: Առաջին հերթին հնարավորություն է տալիս ապահովել ՀՀ-ի անվտանգությունը եւ դիմակայել մի շարք մարտահրավերների: -

-Ինչպե՞ս: -

-Մենք կարող ենք ոչ միայն դիմակայել եւ չեզոքացնել մեզ ուղղված մարտահրավերներն, այլեւ՝ օգտագործել ի նպաստ մեզ: Օրինակ` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի, Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու ծրագրերի դեպքում: Եթե ՄԱԿ-ի միջազգային դատարանը ճանաչի ՀՀ-ի տիտղոսը Վիլսոնի վճռում նշված տարածքների վրա, դա նշանակում է, որ մենք ենք դառնում այդ ծրագրերի տերը: -

-Դուք վստահ ե՞ք, որ ՄԱԿ-ի միջազգաին դատարանը կվերահաստատի Վիլսոնի իրավարար վճիռը: -

-99 տոկոսով համոզված եմ, որ՝ այո: -

-Ինչո՞վ է պայմանավորված Ձեր լավատեսությունը: -

-Վիլոսնի իրավարար վճիռը, ինչպես նշեցի, պարտադիր է բոլոր հայցվոր կողմերի համար: Վճիռը պարտադիր է նաեւ իրավարարի՝ ԱՄՆ-ի համար, քանի որ ԱՄՆ նախագահի ցանկացած պաշտոնական դիրքորոշում երկրի դիրքորոշումն է, եւ իրավարարությունից բխող քայլերը պարտադիր են կատարման համար: Վիլսոնի վճիռը վերահաստատելու համար պետք է դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան, որի վճիռներն ու որոշումները ենթակա են պարտադիր կատարման ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների համար: ՄԱԿ-ի դատարանի որոշումը ստանալուց հետո, մենք այն կարող ենք ներկայացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, ինչը կփաստի, որ Թուրքիան օկուպացրել է մեր տարածքները: Այս ամբողջ գործընթացն արժե ընդամենը մի երկու տանկի գին կամ ավելի քիչ, քան երկու գումարտակ զինվոր պահելը: -

-Ընդհանրապես, քանի՞ միջազգային փաստաթուղթ կա, որոնք անդրադարձել են հայ-թուրքական սահմանին: -

-Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո 6 տարաբնույթ պայմանագրեր են կնքվել, որոնցում տեղ է գտել հայ-թուրքական սահմանի հարցը: Դրանք են՝ 1. 1918թ-ի մարտի 3-ի Բրեստ-Լիտովսկու, 2. 1920թ-ի օգոստոսի 10-ի Սեւրի պայմանագիրը, 3. 1920թ-ի դեկտեմբերի 3-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրը, 4. 1921թ-ի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը, 5. 1921թ-ի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը եւ 6. 1923թ-ի հուլիսի 24-ի Լոզանի պայմանագիրը: -

-Այդ 6 պայմանագրերից որո՞նք են օրինական եւ որո՞նք ոչ օրինական: -

-Այդ պայմանագրերից օրինական են միայն երկուսը՝ Սեւրինն ու Լոզանինը: Անհրաժեշտ է ընդգծել, որ Լոզանի պայմանգիրը Սեւրի պայմանագրի փոփոխված տարբերակն է՝ նոր քաղաքական իրավիճակի եւ Թուրքիայի նոր իշխանությունների ստորագրությամբ: Հետեւաբար ինչը չի ենթարկվել փոփոխության Լոզանի պայմանագրում, ուժի մեջ է Սեւրի պայմանագրից: Լոզանի դաշնագրի 16-րդ հոդվածով Թուրքիան հրաժարվել է այն բոլոր տարածքներից, որոնց նկատմամբ Լոզանի պայմանագիրը չի հաստատել Թուրքիայի իրավասությունը, այդ թվում՝ ՚Վիլսոնյան Հայաստանիՙ: -

-Օրինական չէ՞ր նաեւ1921 թ.ի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրիրը, որով ամրագրվեց հայ-թուրքական սահմանը: -

-Միջազգային իրավունքի տեսանկյունից այդ պայմանագիրը իրավական չէ: Պայմանագիրը ստորագրող կողմերը չունեին իրավասություն՝ ոչ Լենինի ռեժիմն էր Ռուսաստանի ճանաչված իշխանությունը եւ ոչ էլ Քեմալինը՝ Թուրքիայում: -

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում 1921թ-ի հոկտեմբերի 13-ի Ղարսի պայմանագիրը, որը կնքվեց Թուրքիայի եւ Սոցիալիստական Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: -

-Դա նույնպես իրավական փաստաթուղթ չէ, որովհետեւ այդ պետությունները չէին հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ: Միջազգային իրավունքի հիմնարար նորմերից մեկը, որը տեղ է գտել պայմանագրերի վերաբերյալ Վիենայի կոնվենցիայում, հստակ ասում է, որ միայն միջազգային իրավունքի սուբյեկտները կարող են պայմանագրեր կնքել: -

-Այս պահին նման հարցի բարձրացումն ինչպե՞ս կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների, հատկապես Թուրքիայում ապրող հայերի ճակատագրի վրա: -

-Ես համոզված եմ, որ դրական: Քաղաքակիրթ երկրները, մարդիկ իրենց վեճերը, հարցերը լուծում են դատարանի միջոցով: Նույնիսկ Թուրքիայում կան մարդիկ, որոնք կարծում են, որ 1915թ-ի Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկել միջազգային դատարանում: Այսօր Թուրքիայում իսկապես ոտնահարվում են մեր հայրենակիցների իրավունքները, նրանք պատանդի կարգավիճակում են, եւ եթե մեզ հաջողվի վերականգնել մեր տիտղոսը 4 հայկական վիլայեթներում, կվերականգնվեն նաեւ մեր հայրենակիցների իրավունքները: -

-Պարոն Պապյան, ինչո՞ւ ՀՀ իշխանությունները երբեւեէ չեն խոսել այս մասին: -

-Պատասխանը շատ պարզունակ է՝ որեւէ մեկը չի զբաղվել այս հարցով, չեն իմացել: Խորհրդային միության ժամանակ այս փաստերը շատ խորամանկորեն թաքցնում էին, որովհետեւ Վիլսոնի պայմանագիրը կյանքի չի կոչվել միայն այն պատճառով, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանն արդեն գրավված էր 11-րդ բանակի կողմից: -

-Իսկ Դուք այսօր Վիլսոնի իրավարար վճռի մասին որպես ՀՀ ԱԳՆ ներկայացուցի՞չ եք խոսում: -

-Ոչ: Ես գիտական արձակուրդում եմ:

Զրուցեց Վիկտորյա Աբրահամյանը



Տպել
 
voter is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 14:26.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60