Quote:
Originally Posted by azadakrum
... Ես կտրուկ դեմ եմ այն մտքին, որ Լևոնը Արցախը հանձնող նախագահ է: Դա իրականությանը բոլորովին չի համապատասխանում: Այո, նրա հետ Արցախի խնդրում մենք ունենք լուրջ տարաձայնություններ, որից հիմնականը կայանում է նրանում, որ մենք ընդհանրապես հրաժարվում ենք բանակցությունների սեղանին տեսնել տարածքային զիջումների հետ կապված որևէ փաստաթուղթ: Միաժամանակ համոզված եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա համախոհները, որպես հայ մարդիկ, իրենց սրտի խորքում նույնպես դեմ են տարածքներ զիջելուն, սակայն, ի տարբերություն մեզ, լինելով պրագմատիկ (օգտապաշտ) գործիչներ, նրանք համոզված են, որ առանց զիջումների խնդիրը չի լուծվի: Հետևաբար, եթե նրանց ներկայացվի հարցի լուծման այլ ելք, որը հնարավոր կդարձնի առանց զիջումների իրականացնել տարածաշրջանի կայունացման կարգավորման ծրագրեր (երկաթգծի և տրանսպորտի վերագործարկում և այլն), ապա մեր կարծիքով իրենք կհամաձայնվեն այդ տարբերակին: Իսկ այն հարցին, թե կա՞ արդյոք հարցի լուծման այլ տարբերակ: Այո, կա այդ տարբերակը: Այս հակահայ վարչախմբին ասպարեզից դուրս քշելուց հետո մենք այն կդնենք շրջանառության մեջ, որը համոզված ենք, որ միաժամանակ կարժանանա նաև ժողովրդի հավանությանը:........
|
Հարցը սխալ է դրված ի սկզբանէ, հարցը կայանում է «Ով կարող է ՊԱՀԵԼ Արցախը»։ Ժիրայրը ինքը և նշում է, որ ԼՏՊն ու նրա կողմնակիցները ՍԱԿԱՅՆ նշել եմ կարմիրով, պահող չեն։
Իսկ այն հույսերը, թե կարելի է հիմա ընտրել հետո համոզել առաջարկելով տարբերակները, որը տեսնելով ԼՏՊն կպայծառանա ու կհասկանա, որ կարելի է և չտալ – միքիչ քաղքական տկարության տեսքով է հնչում – ոչ մի քաղաքական գործիչ նույնիսկ իր խոստումները իրականացնելու ունակ չէ ուր մնաց հետագայում փոխի իր մի կարծիք, որ նա հիմնաքարային է համարում։
Ավելի հեշտ է նրան բերել իշխանության, որը ի սկզբանէ համոզված է, որ Արցախը պետք է պահել։
Այն որ այսօրվա վարչաոհմակը, Արցախ պահող չէ, դեռ պետք է համոզել մարդկանց իսկ ԼՏՊն դա անելու ունակ չէ, քանի որ պիտի ցույց տա, որ վարչաոհմակը ԻՐ անելիքներն ու ԻՐ սկզբունքներն է իրականացնում պատրաստվելով համաձայնվել միջնորդների առաժարկած զիճումներին։ Իսկ եթե նա դա ապացուցի ապա իմաստ չի ունենա, որ նույն այդ պատճառով, որի հիման վրա կոչ է անում չընտրել ՍԵՐԺին առաջարկի ընտրել իրեն, քանի որ նա առանց այդ էլ դա անում էր ու կվերջացնի...