Re: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:
Ընդհանրապես, Ժիրայրին բազմաթիվ նպատակներ են հետաքրքրում, որի մասին հենց ինքը բազմիցս խոսել է ու գրել է: Սակայն, նա պարբերաբար համոզվել է, որ Քոչարյանի և, առավել ևս, Սերժի ռեժիմները որևէ ազգային նպատակի իրականացման անհաղթահարելի արգելքներ են: Հետևաբար, ընտրությունների ընթացքում, բնականաբար, նրա առաջին ցանկությունը Քոչարյանից Սերժ իշխանության փոխանցումը ձախողելն է, առանց որի այլ բաների մասին խոսելն, ըստ Ժիրայրի, անիմաստ է: Իսկ թե ինչու է նա կարծում, որ Լևոնը կարող է ռեժիմը հեռացնել, իսկ ուրիշները չեն կարող, դա այլ խոսակցություն է, որը շարունակելն այս պահին իմաստ չունի:
Ինչ վերաբերում է Ժիրայրի ստացած տեղեկություններին ԼՏՊ-ի նպատակների մասին, ապա ամբողջ նամակագրությունը բերել հնարավոր չէ և ճիշտ չէ, բայց կարող եմ ասել, որ որպես ԼՏՊ-ի շարժառիթներ քննարկվել են շատ տարբեր վարկածներ` սկսած ընտրությունների առիթով փող աշխատելուց, վերջացրած Սերժի հետ պայմանավորվածությունը: Բայց, որպես հիմնական վարկած քննարկվել է “պատմության համար սեփական կենսագրության բծերը մաքրելու”, “հետադարձ հայացքով, անցյալի ընդդիմախոսների նկատմամբ, իր ճշմարտությունը ապացուցելու նրա ցանկությունը: Ընդ որում ընդգծվել է, որ այս նպատակին հասնել կարելի է ինչպես նախագահ դառնալով այնպես էլ չդառնալով, պարզապես առաջադրվելով և վճռական պայքարի իմիտացիա անելով: Բայց դե ձեռքի հետ նախագահ դառնալը եթե ստացվի` չի խանգարի:
Վազգեն Մանուկյանը ինքն է իր նպատակների մասին բավականաչափ խոսում: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը բուն խաղից դուրս լինելու պատճառով ընդհանրապես չի քննարկվել: Բայց կուզեի իմանալ թե Դուք ինչ նկատի ունեք “Վազգեն Մանուկյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի նպատակներ” ասելով:
Ակնհայտ է, որ Հրաչ Գոգինյանի և Գագիկ Հովհաննիսյանի մասին տեղեկությունների աղբյուրը հենց Ժիրայրն ու Վարդանն են: Այսինքն դա “Վարդաշենի” ներքին ինֆորմացիան է: Հերքումների մասին որևէ մեկնաբանություն չունեմ, որովհետև այս թեման ինձ ոչ հետաքրքրում է, ոչ էլ մտահոգում:
ԱԱ
|