Աչքկակապություն պետք չի անել, ԼՏՊի հիմնական վնասարարությունը հայ ժողովրդին, որը հիմա իրեն էլ հենց բումերանգի նման հետ է գալիս, ազատ ու արդար ընտրությունների նկատմամբ մարդկանց հավատի որտնահարումն էր։
Եթե ԼՏՊն մեղքերի թողություն է ցանկանում, պիտի հանի իր թեկնածությունը հոգուտ Վազգեն Մանուկյանի։
Ի դեպ ինչու է կարծում Ժիրայրը, որ ԼՏՊն միակն է, որ ի վիճակի է հանել ՍՍին ու ՌՔին, արդեն առաջին գրառման մեջ նշել էիք, որպես
Quote:
Լևոնը այդ հույսի շնորհիվ մի քանի անգամ 20-30 հազարանոց հանրահավաք անցկացրեց, ինչի մասին, թե Վազգեն Մանուկյանը, թե Վահան Հավհաննիսյանը, թե Արթուր Բաղդասարյանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը, թե Սամվել Բաբայանը, թե բոլորը միասին միայն կերազեին:
|
ԿԱրծում եմ և Արթուր բաղդասարյանը, իսկ երեկ Վահան Հավհաննիսյանը ապացուցեցին, որ ավելի մեծ հանրահավաք անել կարող են քան ԼՏՊն...
Նաև վատ է, որ Գոգինյանի և Հովհաննիսյանի հետապնդումների հերքզմների մասին տեղեկությունը ոչընչով չեք կարող մեկնաբանել, ինչպես է ստացվում, որ մինչ այդ ստացվում էր մեկնաբանել, պնդել, որ նրանց հետապնդում են, իսկ հիմա չի ստացվում հերքել, որ նրանց պաշտոնի բարձրացում չեն տվել։
Իսկ ինչ նպատակ ունեն Վազգեն Մանուկյանը, Րաֆֆի Հովհանիսյանը և մնացած մարդիկ մեկ բառով կասեմ – զերծ մնալ վրիժարությունից ու ծայրահեղականությունից, փորձել անօրինության իրավիճակը հայաստանում շտկել ու այդ գործում հույս ունէի, թե Ժիրայրը ու ազատամարտիկները իրենց ներդրումն են ցանկանում ունենալ – ամեն գնով հասնել նրան, որ ժողովուրդը հավատա – իր ընտրությունը չեն թողնի կեղծեն։
Բայց տեսնում եմ, մթագնած է գիտակցությունը, ինչ որ անձանցից վրեժխնդիր լինելու ցանկությամբ, դա ոչ մի արժեք իրենից հայության համար չի ներկայացնում, խանգարել էլ ոչ մեկ չի ցանկանում, գնացեք ձեր ՌԱԶԲԻՐԱՏԸ արեք, հայ ժողովուրդն էլ կողքից թամաշա կանի, կպրծնի կգնա։ Սպասել, որ այդ ռազբիրատում հաղթողին պարգեվատրելու են նախագահի պաշտոնով, միամտությունը է։