View Single Post
Old 11 Feb 08, 18:18   #12 (permalink)
Persona grata
VIP Club
azadakrum's Avatar
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 17 azadakrum is on a distinguished road
Re: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:

Մի քանի դիտողություններ Վազգեն Մանուկյանի ծրագրին վերաբերող մասով

Ըստ ինձ Վազգեն Մանուկյանի ծրագիրը նույնքան պարզունակ է և անհետաքրքիր, որքան ասենք Տիգրան Կարապետիչինը: Եվ սա ոչ այնքան այն պատճառով, որ Վազգեն Մանուկյանը այլևս ասելիք չունի Հայ ժողովրդին, որքան այն պատճառով, որ նախագահական քարոզարշավի ընթացքում ընդհանրապես հնարավոր չէ լուրջ ծրագիր ներկայացնել: Ասենք Լիսկան ընտրվի, դրանից ի՞նչ է փոխվելու: Կամ ինչ արհմիություն, երբ մարդիկ որպես կանոն իրենց ազգականների, համերկրացիների կամ ընկերների մոտ են աշխատում: Պարզեցված հարկն էլ հիմարություն է: Նախկինում դրա միակ իմաստը մեկ այլ հիմար հարկատեսակ (ԱԱՀ, նաև շահութահարկը) շրջանցելն էր: Հիմա եթե Վազգենը ԱԱՀ-ն չի ուզում ընդհանրապես վերացնի և այդ բեռը փոխադրի որևէ ուղղակի հարկի` ասենք եկամտահարկի վրա, ինչ իմաստ ունի նրա առաջարկած փոփոխությունը: Կամ ընդհանրապես ինչ իմաստ ունի նման բանավեճը ոչ տնտեսագետ ընտրազանգվածի համար` խուճուճ բառեր, ուրիշ ոչինչ: Ճիշտ այնպես, ինչպես Կարապետիչի բառերը:

Գովելի է երիտասարդության գաղափար ընտրելու ցանկությունը, բայց նախագահական ընտրությունները գաղափար փնտրելու լավագույն տեղը չեն: Իսկ ընտրությունների ժամանակ, տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում, երիտասարդությունը կամ պասիվ է եղել կամ, երբ ակտիվացել է, փոփոխությունն է ընտրել` առանց առաջարկվող կարգախոսների էության մեջ խորամուխ լինելու, պարզապես քարոզչությունից ազդվելով և մոդային հետևելով:

Կուշտ ենք արդեն շվեյցարական կոն‎ֆեդերատիվ ժողովրդավարության ու աշխարհազորային բանակի, շվեդական կոոպերացիայի ու սոցիալիզմի, ամերիկյան ազատությունների ու մոնետարիստական մեթոդների, իսրայելական կիբուցների ու “քաղաքակիրթ” մարդկության “առաջավոր փորձի” այլ փայլուն օրինակների մասին խոսակցություններից: Մի ժամանակ, դրանցով ղեկավարվելով Վազգենի ընկեր Եսայի Ստեփանյանը, Ավստրիային նմանակելով, որոշել էր, որ Հայաստանը պետք է առևտրային նավատորմ ունենա և նույնիսկ երկու նավ էր գնել: Մենք հայկական խնդիրներ ունենք հայկական պայմաններում, որոնք պահանջում են հայկական և ամենակարևորը ապագային միտված լուծումներ: Օտարների second hand գաղափարներով ոգևորվելը քաղաքական գավառամտության դրսևորում է:

Հոգնել ենք նաև համակարգային փոփոխությունների մասին խոսակցություններից: Հատկապես երբ դրան զուգահեռ անհատների մրցակցությունից բացի ոչինչ չես տեսնում: Բոլոր այդ անցյալ դարի գործիչները կուսակցական մրցակցության վրա հիմնված եվրոստանդարտ ժողովրդավարությունից բացի ոչինչ չեն կարողանում առաջարկել:

Ցանկացած ծրագիր պետք է ունենա այն իրականացնողը: Եթե միևնույն է չես ընտրվելու, ոչ այսօր, ոչ երբեք, ինչ իմաստ ունի ծրագիր գրել:
Զարմանում եմ, որ այս դարում դեռ մարդիկ հավատում են արդար ընտրությանը: Զարմանում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, որ այդպիսի “միջազգային արժեքները” “մեծ” են կոչում:

ԱԱ
 
azadakrum is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 04:48.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60