Originally Posted by azadakrum
Մի քանի դիտողություններ Վազգեն Մանուկյանի ծրագրին վերաբերող մասով
Ըստ ինձ Վազգեն Մանուկյանի ծրագիրը նույնքան պարզունակ է և անհետաքրքիր, որքան ասենք Տիգրան Կարապետիչինը: Եվ սա ոչ այնքան այն պատճառով, որ Վազգեն Մանուկյանը այլևս ասելիք չունի Հայ ժողովրդին, որքան այն պատճառով, որ նախագահական քարոզարշավի ընթացքում ընդհանրապես հնարավոր չէ լուրջ ծրագիր ներկայացնել: Ասենք Լիսկան ընտրվի, դրանից ի՞նչ է փոխվելու: Կամ ինչ արհմիություն, երբ մարդիկ որպես կանոն իրենց ազգականների, համերկրացիների կամ ընկերների մոտ են աշխատում: Պարզեցված հարկն էլ հիմարություն է: Նախկինում դրա միակ իմաստը մեկ այլ հիմար հարկատեսակ (ԱԱՀ, նաև շահութահարկը) շրջանցելն էր: Հիմա եթե Վազգենը ԱԱՀ-ն չի ուզում ընդհանրապես վերացնի և այդ բեռը փոխադրի որևէ ուղղակի հարկի` ասենք եկամտահարկի վրա, ինչ իմաստ ունի նրա առաջարկած փոփոխությունը: Կամ ընդհանրապես ինչ իմաստ ունի նման բանավեճը ոչ տնտեսագետ ընտրազանգվածի համար` խուճուճ բառեր, ուրիշ ոչինչ: Ճիշտ այնպես, ինչպես Կարապետիչի բառերը:
Գովելի է երիտասարդության գաղափար ընտրելու ցանկությունը, բայց նախագահական ընտրությունները գաղափար փնտրելու լավագույն տեղը չեն: Իսկ ընտրությունների ժամանակ, տարբեր երկրներում և տարբեր ժամանակներում, երիտասարդությունը կամ պասիվ է եղել կամ, երբ ակտիվացել է, փոփոխությունն է ընտրել` առանց առաջարկվող կարգախոսների էության մեջ խորամուխ լինելու, պարզապես քարոզչությունից ազդվելով և մոդային հետևելով:
Կուշտ ենք արդեն շվեյցարական կոնֆեդերատիվ ժողովրդավարության ու աշխարհազորային բանակի, շվեդական կոոպերացիայի ու սոցիալիզմի, ամերիկյան ազատությունների ու մոնետարիստական մեթոդների, իսրայելական կիբուցների ու “քաղաքակիրթ” մարդկության “առաջավոր փորձի” այլ փայլուն օրինակների մասին խոսակցություններից: Մի ժամանակ, դրանցով ղեկավարվելով Վազգենի ընկեր Եսայի Ստեփանյանը, Ավստրիային նմանակելով, որոշել էր, որ Հայաստանը պետք է առևտրային նավատորմ ունենա և նույնիսկ երկու նավ էր գնել: Մենք հայկական խնդիրներ ունենք հայկական պայմաններում, որոնք պահանջում են հայկական և ամենակարևորը ապագային միտված լուծումներ: Օտարների second hand գաղափարներով ոգևորվելը քաղաքական գավառամտության դրսևորում է:
Հոգնել ենք նաև համակարգային փոփոխությունների մասին խոսակցություններից: Հատկապես երբ դրան զուգահեռ անհատների մրցակցությունից բացի ոչինչ չես տեսնում: Բոլոր այդ անցյալ դարի գործիչները կուսակցական մրցակցության վրա հիմնված եվրոստանդարտ ժողովրդավարությունից բացի ոչինչ չեն կարողանում առաջարկել:
Ցանկացած ծրագիր պետք է ունենա այն իրականացնողը: Եթե միևնույն է չես ընտրվելու, ոչ այսօր, ոչ երբեք, ինչ իմաստ ունի ծրագիր գրել:
Զարմանում եմ, որ այս դարում դեռ մարդիկ հավատում են արդար ընտրությանը: Զարմանում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, որ այդպիսի “միջազգային արժեքները” “մեծ” են կոչում:
ԱԱ
|