Rep Power: 17
|
Re: ի պատասխան այն կարծիքին թէ ժիրայր Սէֆիլյանը լավ տեղեկացված չէ Հայաստանի անցուդարձերուն:
Աչքկակապություն պետք չի անել, ԼՏՊի հիմնական վնասարարությունը հայ ժողովրդին, որը հիմա իրեն էլ հենց բումերանգի նման հետ է գալիս, ազատ ու արդար ընտրությունների նկատմամբ մարդկանց հավատի որտնահարումն էր։
Եթե ԼՏՊն մեղքերի թողություն է ցանկանում, պիտի հանի իր թեկնածությունը հոգուտ Վազգեն Մանուկյանի։
Եթե համոզված կարծում եք, որ ԼՏՊ-ն պետք է իր թեկնածությունը հանի հոգուտ Վազգենի, ապա գնացեք իրեն ասեք, թող հանի, մեզ ինչու եք հոգնեցնում:
Ի դեպ ինչու է կարծում Ժիրայրը, որ ԼՏՊն միակն է, որ ի վիճակի է հանել ՍՍին ու ՌՔին, արդեն առաջին գրառման մեջ նշել էիք, որպես
Միայն Ժիրայրը չի կարծում, որ ԼՏՊ-ն միակն է, որ կարող է… Նույն բանում համոզված են Սերժն ու իր թիմը, որ միայն ԼՏՊ-ից են վախենում ու նրա դեմ են խոսում: Մյուս թեկնածուներն էլ են այդպես կարծում ու փոխանակ իրենցից խոսեն, ԼՏՊ-ին են հոլովում:
ԿԱրծում եմ և Արթուր բաղդասարյանը, իսկ երեկ Վահան Հավհաննիսյանը ապացուցեցին, որ ավելի մեծ հանրահավաք անել կարող են քան ԼՏՊն...
Դե եթե Դաշնակցության ու ՕԵԿ-ի համակուսակցական ընդլայնված բացօթյա ժողովները միտինգ համարենք, ուրեմն, ընդունում եմ, իրենք էլ կարող են 20000 մարդ ու դրոշակ հավաքել:
Նաև վատ է, որ Գոգինյանի և Հովհաննիսյանի հետապնդումների հերքզմների մասին տեղեկությունը ոչընչով չեք կարող մեկնաբանել, ինչպես է ստացվում, որ մինչ այդ ստացվում էր մեկնաբանել, պնդել, որ նրանց հետապնդում են, իսկ հիմա չի ստացվում հերքել, որ նրանց պաշտոնի բարձրացում չեն տվել։
Մեկնաբանել չկարողանալը ու չուզենալը տարբեր բաներ են: Ինձ այդ հարցը չի հետաքրքրում: Ում որ հետաքրքրում է, թող նա էլ մեկնաբանի: Նաև թող հետաքրքրվի, թե արդյո՞ք պատահաբար այդ մարդկանցից մեկը օրերս չի՞ հայտնվել ԿԳԲ-ի բանտում:
Իսկ ինչ նպատակ ունեն Վազգեն Մանուկյանը, Րաֆֆի Հովհանիսյանը և մնացած մարդիկ մեկ բառով կասեմ – զերծ մնալ վրիժարությունից ու ծայրահեղականությունից, փորձել անօրինության իրավիճակը հայաստանում շտկել ու այդ գործում հույս ունէի, թե Ժիրայրը ու ազատամարտիկները իրենց ներդրումն են ցանկանում ունենալ – ամեն գնով հասնել նրան, որ ժողովուրդը հավատա – իր ընտրությունը չեն թողնի կեղծեն։
Վազգենի վրիժառությունից զերծ մնալը հետաքրքիր միտք էր, հատկապես եթե նկատի ունենանք, որ խորհրդարանական ընտրություններին չմասնակցած ու այդ օրերին գրեթե թոշակի անցած այս թեկնածուն այսօր շատ ակտիվ է միակ պատճառովգ, որովհետև արդարացիորեն չի կարողանում մոռանալ 1996-ի կեղծիքները, որ թույլ չտվեցին իրեն նախագահ դառնալ: Իսկ եթե նա, Րաֆֆին, մի գուցե ուրիշներն էլ ուզում են անօրինության իրավիճակը շտկել, թող շտկեն: Խանգարողն ո՞վ է:
Բայց մի ուրիշ հարց էլ կա: Ասենք չկեղծվեցին ընտրությունները: Պատկերացնում ե՞ք թե ով կընտրվի: Թե՞ կարծում եք, որ այդ դեպքում ձեր նախընտրած թեկնածուն Տիգրան Կարապետիչից էապես շատ ձայն կհավաքի:
Բայց տեսնում եմ, մթագնած է գիտակցությունը, ինչ որ անձանցից վրեժխնդիր լինելու ցանկությամբ, դա ոչ մի արժեք իրենից հայության համար չի ներկայացնում, խանգարել էլ ոչ մեկ չի ցանկանում, գնացեք ձեր ՌԱԶԲԻՐԱՏԸ արեք, հայ ժողովուրդն էլ կողքից թամաշա կանի, կպրծնի կգնա։ Սպասել, որ այդ ռազբիրատում հաղթողին պարգեվատրելու են նախագահի պաշտոնով, միամտությունը է։
Հայության համար բազմակուսակցական ընտրությունները ընդհանրապես արժեք չեն ներկայացնում: Միամիտ, նյութապաշտ, անգրագետ, անտեղյակ ընտրազանգվածը ազգի հետ քիչ կապ ունի: Ընտրությունները նրա համար են: Իսկ անձամբ ինձ համար դրանք թամաշա են, որ ոչ այս կոնկրետ դեպքում, ոչ էլ ընդհանրապես, շատ բան չեն փոխելու: Հայերս դեռ քնած ենք ու երազներումս այս թամաշան ենք տեսնում, բայց երբ զարթնեցինք, բոլոր քաղաքական գործիչները թող փախնեն, որ հանկարծ հարվածի տակ չընկնեն:
|