Quote:
....չի կարողանում մոռանալ 1996-ի կեղծիքները, որ թույլ չտվեցին իրեն նախագահ դառնալ: Իսկ եթե նա, Րաֆֆին, մի գուցե ուրիշներն էլ ուզում են անօրինության իրավիճակը շտկել, թող շտկեն: Խանգարողն ո՞վ է:
Բայց մի ուրիշ հարց էլ կա: Ասենք չկեղծվեցին ընտրությունները: Պատկերացնում ե՞ք թե ով կընտրվի: Թե՞ կարծում եք, որ այդ դեպքում ձեր նախընտրած թեկնածուն Տիգրան Կարապետիչից էապես շատ ձայն կհավաքի:....
Հայության համար բազմակուսակցական ընտրությունները ընդհանրապես արժեք չեն ներկայացնում: Միամիտ, նյութապաշտ, անգրագետ, անտեղյակ ընտրազանգվածը ազգի հետ քիչ կապ ունի: Ընտրությունները նրա համար են:
|
Տխուր է տեսնել, որ ժողովրդի կարծիքը հաշվի առնել չառնելը նման կերպ, միգուցե անգիտակցաբար ոտնահարվում է։ Երբ ենք մենք հասկանալու, որ անկախ մեր անձնական կարծիքից, կա նաև մեծամասնությունը, որին կամ պիտի մեր կարծիքը բացատրենք հասցնենք որպես արժեք կամ մի կողմ քաշվենք, ինչը Մանուկյանը բազմաթիվ անգամ, ոչ միայն վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, արել է, մասնավորաբան 1991իմ թույլ է տվել որ ԼՏՊն իր համար նախագահի պաշտոն ստեղծի ու ընտրվի, երբ ամբողջ գործը ու լծակները այն ժամանակ գտնվում էին ՀՀ վարչապետի Վ.Մանուկյանի ձեռքում։
Մի բան միայն ինքնահակասական է, ձեր համոզմունքների մեջ - ինչու էք ժողովրդի քվեն ման գալիս, եթե ձեր թողնել չթողնելով պիտի լինի՞
Իսկ այն մտավախությունը, որ կարող է ով ասես ընտրվել - միապետական տխմարություն է, ժողովուրդը ում ընտրի նտա հետ էլ պետք է հաշվի նստել - դուրներդ չի գալիս հեռացեք, մի աշխատեք այդ մարդկանց հետ...
Ժողովրդական ասացվածք կա
«ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂԻ ԳԼՈՒԽԸ ԾԱԿ Է»