Thread: Artsach Новости НКР
View Single Post
Old 17 Feb 08, 01:07   #422 (permalink)
BRABUS
VIP Club
Эчмиадзинский's Avatar
Join Date: Feb 2008
Location: Moscow city
Posts: 357
Rep Power: 17 Эчмиадзинский is on a distinguished road
Ответ: Новости НКР

Մեր հարցերին պատասխանում են «Ադրբեջանի Երիտասարդական Պլատֆորմ» ՀԿ նախագահ Նուրեդին Բաբաեւը եւ կոորդինացիոն խորհրդի անդամ Կամիլա Մահմուդովան

- Երբեւէ հայերի հետ շփվելու առիթ ունեցե՞լ եք: Որտեղի՞ց եք հիմնականում տեղեկություններ ստանում հայերի մասին: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս են Հայաստանում ապրում ձեր հասակակիցները:

Նուրեդին Բաբաեւ - Ես երբեք անձնական շփում չեմ ունեցել հայ երիտասարդների հետ եւ, ըստ էության, դրան դեմ եմ: Իմ կարծիքով` բանակցությունները պետք է անցկացվեն պետական մակարդակով, իսկ ՀԿ-ները, քաղաքացիական հասարակության մյուս ինստիտուտները, երիտասարդությունը չպետք է շփում ունենան թշնամական կողմի հետ: Ոչ մի ժողովրդական դիվանագիտության մասին խոսք լինել չի կարող, քանի որ նման շփումները կարող են մոռացության մատնել ղարաբաղյան պատերազմի տարիներին մեր ժողովրդի ապրած բոլոր ողբերգական դեպքերը: Իսկ հայերի մասին տեղեկություններ ստանում ենք ինտերնետից, թերթերից, ամսագրերից, ինչպես նաեւ` ավագ սերնդի պատմություններից:

Կամիլա Մահմուդովա - Ես էլ հայերի հետ երբեք չեմ շփվել այն պարզ պատճառով, որ ծնվել եմ այն ժամանակ, երբ արդեն սկսվել էին հայտնի իրադարձությունները, հայերը հեռացել էին Ադրբեջանից: Արտասահմանում անց կացվող կոնֆերանսներին եւ սեմինարներին, որտեղ կարող էի հանդիպել հայ հասակակիցներիս հետ, չեմ մասնակցել: Հայերի մասին տեղեկանում եմ ինտերնետից եւ հեռուստատեսությունից:

- Ի՞նչն է արժեքավոր անձամբ ձեզ, ձեր ընկերների համար` մարդու կյա՞նքը, թե՞ հայրենի հողը:

Նուրեդին Բաբաեւ - Իհարկե, մարդու կյանքն անգին է, բայց մեր հողերն էլ են մեզ համար անգին: Եվ քանի դեռ հայերը չեն վերադարձրել մեր տարածքները, յուրաքանչյուր ադրբեջանցու համար պատիվ կլինի այդ հողերի համար արյուն թափելը: Որպեսզի նորից արյուն չթափվի, հայերը պետք է վերադարձնեն մեր հողերը: Այլապես, մեզնից յուրաքանչյուրը պատրաստ է կռվել իր հողերի համար:

Կամիլա Մահմուդովա - Իհարկե, մարդու կյանքը, բայց հողերն էլ են կարեւոր մեզ համար:

- Կարո՞ղ են, արդյոք, հայերն ու ադրբեջանցիները բացի Ղարաբաղից ունենալ ընդհանուր հետաքրքրություններ եւ շահեր: 21-րդ դարում նրանք կարո՞ղ են խաղաղ ապրել, ինչպես, օրինակ, Էլզաս եւ Լոթարինգիա վիճահարույց տարածքների համար 130 տարի միմյանց դեմ պայքարած գերմանացիներն ու ֆրանսիացիները:

Նուրեդին Բաբաեւ - Ապագայում գուցե հնարավոր է, որ մենք հաշտ ապրենք, բայց ոչ հիմա: Չափազանց խորն են վերքերը դրանք մոռանալու համար: Եթե հայերն ուզում են ադրբեջանցիների հետ խաղաղ պայմաններում ապրել, ապա առաջին հերթին պետք է վերադարձնեն օկուպացված տարածքները, եւ երկրորդ` այլեւս նոր տարածքային պահանջներ չներկայացնեն: Քանի դեռ մեր հարեւանները չեն գիտակցում իրենց քաղաքականության կործանելիությունը, որը հակասում է հենց Հայաստանի շահերին, նրանք մեկուսացված կմնան տարածաշրջանում եւ կախման մեջ կլինեն այլ երկրներից:

Կամիլա Մահմուդովա - Այո, հնարավոր է, եթե դրան չխոչընդոտեն այլ երկրները: Այնուամենայնիվ, ես երբեք չեմ կարող մոռանալ իմ ժողովրդի տառապանքների մասին, իսկ ապագայում հաշտության գալ, կարծում եմ, պետք է: Եվ դա հայերից է կախված: Եթե նրանք ուզում են մեզ հետ համերաշխ ապրել, ապա պետք է վերադարձնեն մեր հողերը: Այլապես երբեք չի հաջողվի հաշտվել:

- Հնարավո՞ր է ղարաբաղյան հակամարտության կարգավորում առանց դրսի միջամտության, ի՞նչ պետք է անեն կողմերը դրա համար:

Նուրեդին Բաբաեւ - Հայաստանը լիովին կախյալ երկիր է. քաղաքականապես կախված է Ռուսաստանից, տնտեսապես` Իրանից: Ես կարծում եմ, որ Իրանը չպետք է աջակցի Ադրբեջանի համար թշնամական երկրին, քանի որ ադրբեջանցիներն Իրանի բնակչության զգալի մասն են կազմում, եւ մեր կրոնն էլ նույնն է: Եթե Իրանը համերաշխ լիներ Ադրբեջանի հետ, ապա Հայաստանը մեզնից կախված կլիներ եւ կընդուներ մեր պայմանները: Բացի դրանից, այս կոնֆլիկտում իր բացասական դերն է խաղում Ռուսաստանը, որը զինում է Հայաստանին: Սակայն ես դեմ եմ Ադրբեջանի` ՆԱՏՕ-ի կազմ մտնելուն, քանի որ դա կվնասի Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, ինչն իր հերթին կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության լուծման վրա: Առայժմ մենք պետք է մանեւրենք: Բայց ապագայում Ադրբեջանը կմտի եվրաատլանտյան տարածություն, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Եվրոպային ինտեգրվելուց հետո մեր հարեւանների համար դժվար կլինի մեզ տարածքային որեւէ պահանջ ներկայացնել:

Կամիլա Մահմուդովա - Ես կարծում եմ, որ հիմնականում կոնֆլիկտի լուծմանը խոչընդոտում են գերտերությունները, եւ առաջին հերթին` Ռուսաստանը: Իրանը նույնպես տնտեսապես օգնում է հայերին: Կարծում եմ, որ եթե հզոր երկրները մեր խնդիրների մեջ քիչ խառնվեին, ապա մենք վաղուց արդեն լուծած կլինեինք այս կոնֆլիկտը: Բայց Ռուսաստանի հետ գժտվել նույնպես չի կարելի, քանի որ դա վերջնական հաշվով կանդրադառնա կոնֆլիկտի լուծման վրա:

http://www.hetq.am/arm/society/7555/



Эс дебилнер@ лрив иранц дзер эн арел. Иренц партутюн@ бацатрум нранов, ибр тэ Русастанн э мез огнел. Морацел эн ереви ворь советакан зорк@ члинер камаворнер@ ОМОНи маман клацацнеин, у джвар те иранк иранц ужеров кароханин Шаумян@ гравеин. Иранин эл мехадрум ворь мерь хэт лав арабурутюнери меч э, аранц мтацелу тэ иранк инч араберутюннери меч эн Ирани тшнами, Израили хэт.
 
__________________
Ուշ է, նա թակում է դուռը փակ,
Նա է, ում սպասում ես շարունակ,
Նա է, ով փրկում է քո հոգին,
Պարանոցից հանում դեղին
Հոգեվարքից կապված պարանը,
Պատսպարում է քեզ վշտից`
Թևազուրկ այդ թռչունից…
Эчмиадзинский is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 09:16.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89