Quote:
Originally Posted by brat_eu
voter_aystex chaos e.dra masin chein mtacum?kam el inchu chen iskakan boy talis? et ov zenk chuni?poxe unen u zenk che?mecamasnutyune cuyceri jamanak zenkner@ vrnere xpac ein frfrum,bayc vor arden aranc vojdi mnacin el duxnere che herikec ha?minchew luys krakel en irar vra.200,000 mard havakoxe cher naxatesel ays depkere?aystex urish xaxera gnum.
|
brat, ասեմ ինչ ա եղել էդ գիշեր? Երբ ժողովուրդը դեռ խախաղ կանգնած էր Ֆրանսիայի դեսպանատան մոտ, նրանց շրջափակեցին ու չէին թողում ոչ մեկին ոչ մտնել, ոչ դուրս գալ այդ շրջանից, իսկ Շահումյանի արձանի մոտ սկսվեցին հավաքվել նոր եկածները ու մարդկանց բաժանեցին 2 խմբի, որոնք ուզում էին միանալ ու գոռում էին միացում: ԼՏՊ-ի բարեկամներից մեկը (չեմ հիշում կոնկրետ ով) գնաց ԼՏՊ-ի մոտ, կարճ խոսակցություն ունեցավ, վերադարձավ դեսպանատան մոտ ու Սաշա Աֆյանին (ոստիկան) ասեց, որ Նախագահն ուզում է Ձեր հետ խոսել, խնդրում եմ զանգահարել նրան, Աֆյանը զանգեց ԼՏՊ-ին, ինչից հետո զորքերը հետ քաշվեցին ու մարդիկ միացան իրար: Հետո ոստիկանությունն ուզեց գնա "կոմպրոմիսի" ու առաջարկեց նրանց գնալ Մատենադարանի մոտ, կամ մարզադաշտ, իսկ Մատենադարանի ճանապարհին ժողովրդին արդեն սպասում էին սադրիչներն ու զինվորականները, որոնք պատրաստվում էին միջազգային կառույցներից հեռու մարդկանց ծեծել: Իսկ մարզադաշտում նրանց ընդհանրապես կշրջափակեին ու կկոտորեին: Դա հասկանալով հանրահավաքի կազմակերպիչները չհամաձայնվեցին: Դրանից հետո ոստիկանական վիլիսը արագության տակ մխրճվեց ժողովրդի մեջ: Մարդիկ շուռ տվեցին մեքենան ու վառեցին... մեքենայի մեջի ոստիկաններից մեկին ծեծեցին, իսկ մյուսը փախավ քաղաքապետարան, ինչից հետո մարդիկ ջարդեցին քաղաքապետարանի դռներն ու պատուհանները, դրանից հետո ժողովրդին հանգստացնելու կոչեր հնչեցին, սակայն մարդիկ սկսեցին գոռալ Լեւոն, և ասեցին, որ միայն իրենց առաջնորդին կլսեն: ԼՏՊ-ն փոխանցեց Աֆյանին, որ եթե նրան թույլ չտան գալ այդտեղ, դա կարող է շատ վատ հետևանքների հանգեցնել: Աֆյանը սկզբում համաձայնվեց, սակայն հետո ասեց, որ ԼՏՊ-ն պետք է ստորագրի, որ հրաժարվում է իր թիկնազորից (թիկնազորի մեջ է մտնում նաև իրեն սպասարկող մեքենաները) ու մենակ դուրս գա տնից: ԼՏՊ-ն հասկանալով, որ եթե մենակ դուրս գա տնից, նրան միանգամից կսպանեն ու այդ դեպքում "մեղքն իրա վիզը լշկլիներ": Նա հրաժարվեց դուրս գալուց: Ժողովրդի վրա հարձակում սկսեց, սակայն նրանք ետ մղեցին զորքերին, մի քանի տրոլեյբուս ու ավտոբուս կանգնացրին իրենց միջև, որպեսզի զորքերը չկարողանան հարձակվեն, դրանից հետո շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա, որտեղ նրանց սպասում էին սադրիչները: Մաշտոցի վրա նրանց վրա հարձակվեցին արդեն զինված զինվորները ու տանկերով փակեցին նրանց ճանապարհը, ու հարձակվեցին մարդկանց վրա, վերջիններս էլ նորից մի քանի ավտոբուսով փակեցին զինվորների ճանապարհը ու սկսեցին քարերով խփել զինվորներին: Զինվորները հետ նահանջեցին, իսկ ԼՏՊ-ն կոչ արեց ժողովրդին խաղաղ ցրվել տներով, ասելով, որ Աֆյանն իրեն խոստացել է, որ ոչ մեկին ձեռք չեն տալու: Դրանից հետո 100.000-ից մնացին մոտ 60-70 հոգի (սադրիչները), որոնք հարձակվում էին խանութների վրա, վառում մեքենաներ, իսկ զինվորները իրենց "խոստման համաձայն" ոչինչ չէին ձեռնարկում նրանց կանգնեցնելու համար: Մի քանի մեքենա վառելուց ու խանութ թալանելուց հետո նրանք գնացին անհայտ ուղղություններով, հետո էլ հայլուրին պատմեցին, թե ինչպես են 50000 հոգով թալանել խանութները ու վառել մեքենաները:
Սա էր ամբողջական պատմությունը, իսկ ամեն ինչ սկսեց ոստիկանների կողմից առավոտյան խաղաղ ցուցարարներին ծեծելով ու մի հոգու սպանելով: