View Single Post
Old 04 Mar 08, 12:34   #1 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Сравненеие цен в Европе с Арменией - Հայաստանում գները Երվոպականից թանկ են

http://www.azg.am/AR/2008030412

Արտերկրներում ինչ-ինչ առիթներով գտնվող մեր հայրենակիցները հաճախ են զարմանում այնտեղի սուպերմարկետներում մի շարք ապրանքատեսակների ցածր գներից` հայաստանյանի հետ համեմատած: Հայրենիք վերադարձողները այս տխուր իրողությանը հանդիպում են յուրաքանչյուր պահի:

Հենց օդանավակայանում, ճամպրուկները տեղափոխելու համար տրամադրվող սայլակների դիմաց հարկ է 400 դրամ վճարել. Եվրոպայի եւ ոչ մի օդանավակայանում, մեծ թե փոքր, նման վարձավճար գոյություն չունի: Սայլակներն էլ շատ ավելի տարողունակ են, այնպես որ հարկ չի լինում դրանցից երկրորդը վերցնել, ինչպես երբեմն պարտադրված են վարվել Երեւան ժամանողները:

Լավ է, որ սայլակները վճարովի չեն աստիճանաբար մեր առօրյայի մասը կազմող սուպերմարկետներում: Դրանցից ոմանց մոտ ավտոմեքենան մի 10-15 րոպե կայանելու համար հարկ է 100-200 դրամ մուծել, երբ, ասենք, Ավստրիայի խոշոր սուպերմարկետների ավտոկայանատեղերում դրանք կարելի է անվճար գիշերային պահպանության թողնել:

Վիճակը ոչնչով մխիթարական չէ մեր սուպերմարկետների ներսում: Որոշ, այսպես կոչված, արտոնյալ տերերի շնորհիվ այստեղ գները, մերձակա առեւտրի փոքր օբյեկտների համեմատ, կարծես ավելի մատչելի են, սակայն առավել թանկ, քան Կենտրոնական Եվրոպայում: Օրինակ, դրանցից մեկում 350 գրամանոց «Նուտելլա»-ն վաճառվում է 1100 դրամով, երբ ավստրիական Գրացի սուպերմարկետներում այս քաղցրավենիքի 700 գրամը արժե 2,8 եվրո, մոտ 1250 դրամ. ստացվում է գրեթե կրկնակի գին: Չեմ կարծում, թե սա միայն ճանապարհածախսի հետեւանք է:

Ինչքան էլ հեռուստաալիքներից մեկի «Բարի լուր» լրատվությունում նշվում է Երեւանի շուկաներում խոզի մսի 1600-1800 դրամ գնի մասին, դրանից մսի վաճառակետերում այս մսատեսակի գինը 2700-3000 դրամից չի իջնում: Անշուշտ, այդ գնի խոզի միս մեր քաղաքում վաճառվում է, միայն թե բուլղարական, կանադական ու բրազիլական ծագման է: Թե ինչ հանելուկ է կամ որտեղ է թաղված խոզի, ներողություն` շան գլուխը, անհասկանալի է: Օրերս չգիտես ինչ պատճառաբանությամբ հիմնական ներկրողներից մեկի սուպերմարկետների վաճառասեղաններից անհայտացավ 1100 դրամով վաճառվող արտասահմանյան խոզի ընտրագույն միսը: Ըստ ոմանց, այն մեծածավալ քանակներով հիմնականում գնում են խորոված մատուցող սննդի օբյեկտները: Վստահ եմ, խանութում այն շուտով կհայտնվի, միայն թե նոր, անշուշտ բարձրացված գնով:

Անանաս ու բանան չի աճում թե՛ Եվրոպայում, թե՛ Հայաստանում, բայց մերձարեւադարձային այս պտուղներից առաջինը Գրացում վաճառվում է հատը 1-1,3 եվրոյով, բանանի կգ-ը` 1 եվրոյով, երբ Երեւանում անանասն արժե 3-4 հազար դրամ, բանանի կգ-ը այս օրերին` 850-900 դրամ, 2-3 եվրո: Գրեթե նույն պատկերն է նարնջի ու մանգոյի, սոխի ու սխտորի, գազարի ու բազուկի պարագայում: Թե ով է որոշում երեւանյան գները, ե՛ւ հայտնի է, ե՛ւ անհայտ:

Իրավապահները նշում են, որ հարբեցողության պատճառով իրավախախտումները մեզանում ավելանում են: Ինչպե՞ս չավելանան, երբ հանրության ընկճված ու հուսալքված հատվածը էժան օղին նախընտրում է թանկ գինուց: Հայկական ամենամատչելի գինիների 0,750 լիտրը արժե 3-3,5 եվրո, երբ Ավստրիայում այդ նույն տարողության տեղական արտադրության գինին կարելի է ձեռք բերել սկսած 1,2 եվրոյից: Պարզից էլ պարզ է, որ ինքնատիրապետումը կորցնելու տրամադրվածի համար բավական է օգտագործել անհայտ ծագման էժանագին օղու անգամ 150 գրամը:

Ըստ ՀՀ ԱՎԾ-ի, «2007 թվականի հունվար-դեկտեմբեր» զեկույցի 4 հիմնական սննդախմբերի գծով (կենդանիներ եւ կենդանական ծագման արտադրանք, բուսական ծագման արտադրանք, կենդանական եւ բուսական ծագման յուղեր եւ ճարպեր, պատրաստի սննդի արտադրանք) ՀՀ ներմուծումները 2006-ին 340 մլն դոլարի դիմաց 2007-ին կազմել են 540 մլն դոլար: Անշուշտ, սա խոսում է մեր մարդկանց գնողունակության աճի մասին: Ներկրումների նման աճը խոսում է մեր տնտեսության անմրցունակության մասին. չէ՞ որ ներկրվող այդ սննդատեսակները հիմնականում կարելի է արտադրել մեր երկրում, ապահովելով մեր մարդկանց լիարժեք աշխատելու ու վայելելու հաճույքը: Թե ինչու դա մինչ այսօր չի արվում, թող պատասխանեն մեր տնտեսությունը ղեկավարողները:

Առայժմ պարտադրված ենք արձանագրել` ծանր է Հայաստանում ապրելը, հարկավոր է ինչ-որ բան անել:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
 
voter is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 23:33.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89