View Single Post
Old 06 Mar 08, 01:45   #537 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении

Ցավում եմ, որ պ.Մանուկյանը իր հայտարարության մեջ չի դատապարտել ուժի կիրառումը ցուցարարների դեմ։ Ինչ նպատակներ էլ մարդիկ ունենան, ինչ կոճեր էլ անեն, թեկուզ ազգայնամոլական ու ֆաշիստական միևնույնն է դա չեր կարող պատճառ ու հիմք ծառայել ազատ ցույցեր կազմակերպելու իրավունքը ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼՈՒ համար։

Հիսաթափված եմ։ Թույլ է քննադատությունը իշխանության սանձազերծած ու հրահրած այս մարդասպանության։
Quote:
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սիրելի հայրենակիցներ 05.03.2008



Երևանում մարտի 1-ից 2-ը տեղի ունեցավ մեծ ողբերգություն:

Մենք ազգովին սգում ենք կատարվածի համար ու հարգում զոհերի հիշատակը:

Ես հայտնում եմ իմ խորին ցավակցությունը զոհվածների հարազատներին: Կորուստը բոլորինս է:

Արդյո՞ք դա անսպասելի էր: Իհարկե ոչ: Շատերն էին հասկանում, թե ուր են տանում իրադարձությունները: Քարոզարշավը դեռ չսկսած` Լ.Տ.Պ-ն հայտարարում էր ավազակապետություն, շահարկում էր հոկտեմբերի 27-ը, ատելություն սերմանում ղարաբաղցիների նկատմամբ (երբ ինքը քաղաքական ասպարեզ էր մտել հենց ղարաբաղյան շարժման շնորհիվ): Սկզբում ժողովրդի ստվար հատվածի արդարացի դժգոհությունը իշխանությունների նկատմամբ վերաճեց խորը ատելության: Լ.Տ.Պ-ի ստեղծած կլանային համակարգը` անցնելով ղարաբաղյան ծագում ունեցող մարդկանց ձեռքը, նպաստում էր, որ ժողովրդի դժգոհությունը իշխանությունների նկատմամբ վերածվի դժգոհության ղարաբաղցիների դեմ: Լ.Տ.Պ-ն փորձ արեց այդ դժգոհությունը դարձնել ատելություն ղարաբաղցիների նկատմամբ եւ իշխանությունների դեմ պայքարը ձեւակերպվեց որպես “ազգային ազատագրական պայքար”` հանելով ժողովրդի մի հատվածը մյուսի դեմ: Հետո սերմանվեց ատելություն` իրեն չմիացած թեկնածուների, քաղաքական կուսակցությունների, հասարակության ներկայացուցիչների նկատմամբ, նրանց որակելով դավաճաններ ու տականքներ: Մյուս կողմից` հասարակության համբերության բաժակը արդեն լցված էր երկրում տիրող անարդարություններից, անօրինականություններից: Ավելացան ընտրությունները` իրենց անընդունելի խախտումներով, ընտրակաշառքներով: Ստացանք շատերի կողմից կանխագուշակվող բախումը: Իսկ մի՞թե իշխանությունները չէին կարող կանխագուշել այն` կանխավ չթողնելով լարվածության այդպիսի կուտակում:


Խեղճ երիտասարդներ, որոնք զոհ դարձան, իրենք էլ չհասկանալով թե ինչ են ուզում:

Ազատության հրապարակում իրենց քարոզում էին, որ դա համաժողովրդական պայքար է արդարության համար: Բացատրելի չէ, թե ինչպես էին հանրահավաքների մասնակիցները համարում իրենց արդարության համար պայքարողներ, երբ բեմից Լ.Տ.-Պ-ն ուղղակի հայտարարում էր, որ ստացել է 65 տոկոս և հրապարակից պետք է գնա նախագահական նստավայր` ամեն գնով: Դա էր “շարժման” նպատակը:

Ասում էին պայքար արդարության, ազատության համար, բայց շանտաժի ենթարկում ու վախեցնում իրենց կարծիքը ազատ արտահայտողներին, ողջունում Ջհանգիրյանին, որը 1995 թվականին ընտրակեղծիքների հիմնական իրականացնողն էր, գեներալ Մանվելին, որը Էջմիածնում հաստատել էր ռազմաֆեոդալական համակարգ:

Այս ամենը ավելի նման էր հեղաշրջման և ոչ թե պայքարի` հանուն արդարության: Զարմանալի է, որ դրանով խաբվեցին ոչ միայն անփորձ երիտասարդները, այլ նաև իրենց լուրջ համարող մարդիկ: Ամոթ է:

Դե հիմա հարց եմ տալիս. մի՞թե մարտի 1-ի դեպքերը անսպասելի էին:

Այս անհանդուրժողականությունը տարավ ոչ միայն անմեղ 8 հոգու կյանք, նաև առաջին անգամ 1920 թվականի մայիսյան ապստամբությունից հետո պառակտեց մեր հասարակությունը` էապես թուլացնելով պետությունը:

Այդ թույնը, անընդհատ հնարովի ստերը, ատելությունը էապես վտանգեցին և շարունակում են վտանգել մեր պետության անվտանգությունը: Դրան պետք է վերջ դնել; Նախորդ 10 տարիների ընթացքում էլ այդ թույնը տարածվում էր փոքր դոզաներով իրեն ենթակա թերթերի միջոցով, որոնք սերմանում էին անհանդուրժողականություն ոչ միայն արդեն չսիրված իշխանությունների, պետական ինստիտուտների նկատմամբ, այլ նաև վարկաբեկում ընդդիմադիր բոլոր գործիչներին` տեղ բացելով ԼՏՊ-ի վերադարձի համար:

Ինչ է պետք անել.

- իհարկե օրենքի առջև պետք է պատասխան տան մարտի 1-ի և 2-ի դեպքերի բոլոր մեղավորները` բացառելով ցանկացած բռնություն եւ հաշվեհարդար նրանց նկատմամբ:
- պետք է չեզոքացնել հասարակությունը թունավորող բևեռները, ապահովելով նաև իրական ազատ ու պատասխանատու լրատվամիջոցների գոյությունը:
- ստեղծելով հասարակության համաձայնություն` ազդել իշխանությունների վրա, որ նրանք դրսևորեն բարի կամք, իրականացնելու համար լայն համակարգային բարեփոխումներ` ճիշտ ճանապարհով առաջ տանելով երկիրը:
- իշխանություններն էլ դասեր պետք է քաղեն այս ողբերգությունից, որի պատասխանատվությունը կրում են նաև իրենք` իրենց վարած ներքին քաղաքականությամբ, քանի որ անարդարությունները, արդարացի դժգոհության կուտակումը միշտ այս կամ այն ձևով բերում է պայթյունի: Միայն ուժի վրա հենվելով` իշխանություն պահել անհնար է մեր ժամանակներում:

Անհրաժեշտ է իշխանության նոր որակ, հասարակական համերաշխություն, գաղափարների ազատ մրցակցություն, օրինականություն: Միայն այդ դեպքում մենք կունենանք ժամանակակից պետություն, որը կապահովի յուրաքանչյուր քաղաքացու ազատությունը և պաշտպանվածությունը: Դրա համար պետք են նոր, գրագետ, ազնիվ ու հայրենասեր երիտասարդներ` համախմբված ազատության, ազգային արժեքների և համամարդկային գաղափարների շուրջ, որոնք կստեղծեն ժողովրդավարական համակարգ
Վազգեն Մանուկյան
 
voter is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 21:22.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60