Join Date: Dec 2006
Age: 51
Rep Power: 26
|
Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении
Quote:
Մարինե Խառատյան
Մեր հարցերին պատասխանում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
-Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս եք գնահատում ներկա իրավիճակը:
- Ստեղծվել է սարսափելի անհասկանալի իրավիճակ: Լրատվական շրջափակումը մարդկանց կրքերը ոչ միայն շիկացած է պահում, այլեւ մեծագույն խոչընդոտներ է ստեղծել հանրահավաքի մասնակիցների վիճակի եւ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու հարցում: Որքան էլ պաշտոնական լրատվամիջոցները վկայակոչում են, թե անհայտ կորածներ չկան, մենք անընդհատ ահազանգեր ենք ստանում, որ այսինչ մարդիկ անհայտացած են: Ի դեպ, անհայտացածներին պետք է բաժանել երկու մասի` մարդիկ, որոնք միգուցե իսկապես չկան եւ մարդիկ որոնք պարզապես թաքնվում են` հասկանալով, որ եթե հանրահավաքի ամենաշարքային մասնակցին բռնի կերպով բերման են ենթարկում իրավապահ մարմիններ եւ կալանավայրեր եւ ենթարկում դաժան բռնությունների, իրենց եւս կարող է նույն ճակատագիրը սպառնալ: Նման ահազանգեր ստացել ենք մարտի 1-ի վաղ առավոտից սկսած: Մեր ֆրակցիայի պատգամավորների հետ ականատես ենք եղել բռնությունների ենթարկված անձանց, անգամ անչափահաս երեխաների, ովքեր բերման են ենթարկվում բաժիններ: Բնականաբար հասարակության մի հատվածը վախենում է պարզապես հայտնել իր տեղը, այդ մասին տեղյակ չպահելով անգամ սեփական հարազատներին, իսկ հարազատները դիմում են մեզ` նրանց գտնվելու վայրը պարզելու խնդրանքով: Մյուս մասը, ինչպես արդեն նշեցի, չեմ բացառում, որ այնուամենայնիվ արդեն գոյություն չունեն, որովհետեւ մենք զրուցել ենք հանրահավաքի մի քանի մասնակիցների հետ, ովքեր վկայում են, որ զոհերը եղել են շատ ավելին, քան ներկայացվում է պաշտոնապես: Անգամ Մարտակերտում տեղի ունեցած միջադեպի հետ կապված կա կարծիք, որ Երեւանում սպանված զինվորների դիակները դիրքերից բերելու նպատակով է հրահրվել այս միջադեպը: Թեպետ դեռ հերքում են, որ հայկական կողմն ունի զոհեր, այդուհանդերձ, ադրբեջանական կողմը եւ միջազգային լրատվությունը դա ներկայացնում է իբրեւ փաստ եւ խոսում է հայկական կողմի 12 սպանվածների մասին: Այս պահին մեզ դիմում են կալանավայրերում բռնությունների կիրառման փաստերի հետ կապված: Քիչ առաջ ահազանգ ստացանք ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի եւ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ բռնությունների կիրառման փաստի վերաբերյալ: Փորձում ենք Կարմիր խաչի, այլ գրասենյակների օգնությամբ ճշտել ինֆորմացիան եւ տեղեկանալ նրանց առողջական վիճակի մասին: Պիտի ի լուր աշխարհի ասեմ, որ իշխանությունները հրաժարվում են այլեւս պատգամավորներին թույլ տալ մուտք գործել ձերբակալվածների եւ կալանավորվածների պահելու վայրեր, թեեւ օրենքով ամրագրված է, որ պատգամավորներն առանց արգելքի կարող են մտնել այդ վայրեր եւ ծանոթանալ պայմաններին: Նախօրեին ԱԺ ամբիոնից արգելքի մասին հայտարարեց անձամբ գլխավոր դատախազը: Մեր պատգամավորների մուտքը դիահերձարաններ նույնպես խոչընդոտվում է:
- Որքա՞ն մարդ կա, որի գտնվելու վայրն անհայտ է այս պահին:
- Նման վիճակագրություն որեւէ մեկը, կարծում եմ, չի կարող ներկայացնել: Մենք այս պահի դրությամբ կխուսափենք որոշ մարդկանց անուններ կամ թվեր ասելուց, որովհետեւ այսօրվա ընթացքում փորձելու ենք հանդիպել հարազատներին, փորձելու ենք գտնել այն մարդակնց, ովքեր կարող են տեղեկատվություն տալ նրանց գտնվելու վայրի մասին, եթե իհարկե դա հնարավոր է: Կարծում եմ` մոտ օրերս մենք հնարավոր է կարողանանք որոշ տեղեկություններ տալ:
- Ասել է թե` ակնառու է, որ պաշտոնական տվյալները իրականության հետ չե՞ն համընկնում:
- Միանշանակ: Թեպետ այլ ցուցանիշ չունեմ զոհվածների թվի վերաբերյալ, բացի պաշտոնապես հրապարակվածից, բայց երեկ մենք ԱԺ-ում ականատես եղանք, թե ինչպես է դատախազությունը ակնհայտորեն թաքցնում կամ ստում որոշ իրադարձությունների վերաբերյալ: Մասնավորապես` երեկ ԱԺ ամբիոնից իմ կողմից բարձրաձայնվեց քրգործում այն դրվագի բացակայությունը, որն, ըստ էության, վրդովվեցրել է ցուցարարներին ու հանգեցրել նրանց ու ոստիկանների նախնական բախմանը: Խոսքը վերաբերում է ոստիկանական Վիլիս մեքենայի կողմից վրաերթի ենթարկվածներին: Ես ինքս վրա եմ հասել այն պահին, երբ միջադեպը տեղի էր ունեցել: Ինձ մոտեցել է բժիշկը եւ խնդրել, որ հանրահավաքի մասնակիցների առջեւ հայտարարեմ, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նման միջադեպը թաքցնելը հասկանալի է` ինչու է արվում, որովհետեւ դա իսկապես այն կայծն էր, որն առավել թեժացրեց մթնոլորտը` ավելացնելով ժողովրդի զայրույթը: Թեպետ անգամ այդ միջադեպից հետո ցուցարարների կողմից որեւէ մեկի կյանքին վտանգ սպառնացող հարված չհասցվեց: Դատախազը իր միջնորդագրում չի հիշատակել նաեւ այն մասին, որ ցուցարարների մեջ եղել են ներդրված սադրիչ խմբեր: Մեր անդամներից շատերը ճանաչել են ԱԱԾ աշխատակիցների` քաղաքացիական հագուստով, ովքեր սադրիչ բնույթի գործողություններ են իրականացրել: Ակնհայտ էր, որ այդ միջնորդագիրը քաղաքական հետապնդման մի տեքստ է: Ահա թե ինչու ես չեմ հավատում պաշտոնական տեղեկատվությանը: Ես կարծում եմ, արտակարգ դրության հիմնական պատճառը ոչ այնքան ընդվզումը կանխելն էր, որքան որ տեղի ունեցածը պարտակելու ցանկությունն էր:
- Ինչ եք կարծում, ի՞նչ ընթացք կունենա պարտակելու գործընթացը:
- Պարտակելու գործընթաց է, բայց պիտի ասեմ, որ զուր, որովհետեւ հետեւում ես միջազգային մամուլի հրապարակումներին, ողջ աշխարհը արդեն գիտի` ինչ է տեղի ունեցել, ինչպես է տեղի ունեցել, կա հստակ խրոնոլոգիա, թե ռուսական, թե անգլիալեզու մամուլում: Իշխանությունների ջանքերը զուր են նաեւ այստեղ ժողովրդին որեւէ բան ապացուցելու, որովհետեւ այստեղ էլ ժողովուրդը հրաշալի գիտի, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչպես: Ընդհանրապես ասեմ, որ իշխանությունների հանդեպ անվստահությունն այնքան մեծ է, որ եթե անգամ նրանք այս իրավիճակում փորձեին ճիշտն ասել, միեւնույն է, չէին հավատալու:
- Իսկ ինչպե՞ս եք գնահատում քաղաքական կուսակցությունների վարքը: Չէ՞ որ մենք ունենք ազգասիրական բարձրագոչ գաղափարներ հռչակած բազմաթիվ կուսակցություներ, ու՞ր էին այդ կուսակցությունները մարտի 1-ին, ի՞նչ արեցին:
- Ես ցավում եմ, որ կուսակցությունները պահպանում են խոր լռություն եւ որեւէ արձագանք չկա: Ցավում եմ, որ արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվում էր մեր 4 գործընկերներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, ըստ էության, բացի «Ժառանգության» պատգամավորներից որեւէ մեկը ելույթ չունեցավ: Ընդամենը եղան մի քանի պարզաբանման հարցեր: Միգուցե իրենք իրենց լռությամբ ցույց են տալիս, որ Հայաստանում քաղաքական համակարգ գոյություն չունի, ապացուցում են, որ պրոցեսները քաղաքական ուժերը չէ, որ ղեկավարում են: Եթե այդ լռությունն ունի նաեւ այլ պատճառներ, ապա ես պետք է ցավ եւ մտահոգություն հայտնեմ, որ լռությունը պահպանվում է պարզապես ինչ-որ բան պարտակելու կամ թեկուզ ինչ-որ մի բանից վախենալու պատճառով: Վերջին հաշվով, սա այլեւս վեր է Տեր-Պետրոսյան-իշխանություն հակադրության հարթությունից: Այստեղ Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածի խնդիրը չէ: Այստեղ վճռվում է Հայաստանում ժողովրդավարություն, քաղաքական համակարգ եւ ընդհանրապես օրինավոր պետություն ունենալու խնդիրը: ԱՄՆ Պետդեպարտամենտը, ԵԽԽՎ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի ղեկավարները հայտարարել են, որ պետք է անհապաղ վերացնել արտակարգ դրությունը, վերականգնել բոլոր այն քաղաքական եւ քաղաքացիական իրավունքները, որոնցով օժտված են ՀՀ քաղաքացիները Սահմանադրությամբ, պահանջ է ներկայացվել ազատ արձակել ձերբակալվածներին, բայց մյուս կողմից` մենք տեսնում ենք ձերբակալվածների թվի ավելացում: Ամեն օր նոր մարդկանց են ձերբակալում: Երեկ գործող նախագահը հեռուստատեսությամբ չէր էլ թաքցնում, որ նոր ձերբակալվածներ դեռ լինելու են, անգամ նրանց խմբավորումներն էր հուշում: Հակառակ արտակարգ դրությունը դադարեցնելու կոչերին, գործող նախագահը հայտարարեց, որ նման հիմքեր չի տեսնում, ավելին` կոչ արեց, որ անգամ արտակարգ դրությունը հանելուց հետո քաղաքապետերն ու թաղապետերը մերժեն հանրահավաքների կազմակերպումը, մինչեւ իրավիճակը «խախանդվի»:
- ԱԺ-ում հայտնված ՀՅԴ-ին, ՕԵԿ-ին ՀՀ քաղաքացիները հսկայական թվով ձայներ են տվել: Կարելի՞ է ասել` քաղաքական կուսակցությունները դավաճանեցին ժողովրդին:
- Սեփական ընտրողի առաջ իրենց հաշվետվողականությունը թողնում եմ իրենց դատին: Դա իրենց խնդիրն է:
- Իսկ իրականում ինչպիսի՞ն պետք է լիներ քաղաքական դաշտի վարքագիծը:
- Կարելի է ասել, Հայաստանում չկա քաղաքական դաշտ, կա քաղաքական դաշտի իմիտացիա: Միայն արտաքուստ է թվում, թե քաղաքական ուժերը մասնակցում են որոշումների կայացմանը, որոշումները կայացվում են այլ մակարդակում, այլ մարդկանց կողմից եւ ընդամենը դրանք «լեգիտիմացվում են» իմիտացիոն քաղաքական ուժերի կողմից, այդ թվում` ԱԺ-ի: Իրականում, եթե լիներ քաղաքական համակարգ, քաղաքական ուժերը կցուցաբերեին պատշաճ ակտիվություն եւ նախաձեռնողականություն, որ ստեղծված ճգնաժամը լուծվեր քաղաքական համակարգի շրջանակներում եւ քաղաքական մեթոդներով: Ավաղ, քաղաքական կուսակցությունները չկատարեցին այն դերը, որն ակնկալվում էր այս ճգնաժամի լուծման առումով: Բնականաբար այդ հարցում մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում, մեղսակից ենք որոշակիորեն տեղի ունեցածի համար:
- Եվս մեկ հարց. Ռոբերտ Քոչարյանը երեկ վճռականությամբ հայտարարեց, որ կատարվածի բոլոր պատասխանատուները պետք է պատժվեն: Ձեր կարծիքով` ո՞վ է կրում կատարվածի պատասխանատվությունը:
- Միանշանակ երկրի իշխանությունը: Ոչ միայն իբրեւ ականատես եմ ասում, այլ նաեւ ելնելով այն դրույթից, որ երկրի անվտանգության երաշխավորը պետության գլուխն է, եւ սա ոչ այլ կերպ, քան երկրի անվտանգության խաթարում չես կարող անվանել: Ակնհայտ է նրա պատասխանատվությունը ժողովրդավարության նահաջի, վախի, ավտորիտարիզմի խորացման հարցերում: Սա գոնե ակնհայտ է:
|
––––––––––––––––––––––
Quote:
Հեղինե Մանուկյան
Հատկապես մարտի 1-ին արձանագրված անցքերն ու իշխանությունների կողմից դրանց տրվող «իրավական» գնահատականները, որոնք դրսեւորվում են մի կողմից կատարվածին իրենց միանձնյա մեղսակցությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմակիցների գլխին բարդելու փորձով, մյուս կողմից էլ` Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների մասսայական ձերբակալություններով ու նրանց մեղադրանքներ առաջադրելով, մի բան են վկայում` «իրավական համակարգ» հասկացությունը, որպես այդպիսին, մեզանում այլեւս լիկվիդացված է, գոյություն չունի: Մեր զրույցը փաստաբան Հովիկ Արսենյանի հետ է, ով ստանձնել է քաղաքական վերջին իրադարձությունների բերումով մեղադրյալի աթոռին նստած մի շարք քաղաքացիների պաշտպանի առաքելությունը:
-Պրն Արսենյան, կասե՞ք Ձեր պաշտպանյալներն ովքե՞ր են եւ քանի՞սն են:
- Արդեն 20 հոգուց անցնում են: Սկսած քարոզարշավի մեկնարկից, նկատելի էին այս օրերին տեղի ունեցող գործընթացների հիմքերը: Ձերբակալությունների շղթան սկսվեց հունվարի 27-ին` Թալինում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո, երբ ձերբակալվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչները, այնուհետեւ շարունակվեց ընտրությունների օրը եւ շարունակվում է մինչեւ այսօր: Կարելի է նույնիսկ դասակարգել կալանքի տակ վերցվածներին: Օրինակ` Մարզպետունի Այվազյան, ով Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն էր փետրվարի 19-ի ընտրություններին, որին էլ նույն օրը ընտրատեղամասում մոտեցել են ոստիկաններն ու ձերբակալել: Գիտե՞ք, թե որն է եղել ձերբակալության հիմքը. բանից պարզվում է` Այվազյանը 1997-2008թթ. ընթացքում զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ եւ մեր իրավապահները հենց այդ օրն են դա պարզել ու որոշել, որ անհապաղ, հենց այդ օրը պետք է կալանավորեն Այվազյանին: Այն դեպքում, որ դեռ փորձաքննություն չի նշանակվել ու չի պարզվել, թե նա ի՞նչ չափով է հարկերից խուսափել, չնայած հարկերից խուսափել էլ չկար, այլ ընդամենը ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել: Խնդիրն այս դեպքում այն է, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցը հեռացվեր ընտրական տեղամասից: Հաջորդը` Սմբատ Այվազյան` մեր օրերի քայլող լեգենդ, Վազգեն Սարգսյանի զինակիցը, ԼՂ մարտական գործողությունների մասնակից, շքանշանակիր եւ այլն… Ու հանկարծ նրան 316 հոդվածի առաջին մասով մեղադրանք են առաջադրում, ըստ որի նա դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին: Մինչդեռ իրականությունն այս է. վաղ առավոտյան տուն գնալու ճանապարհին 6-րդ վարչության հատուկ ջոկատայինները շրջապատում են նրա մեքենան ու Այվազյանին եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով բերման են ենթարկում 6-րդ վարչություն: Սակայն ճշտում են, որ այն զենքը` «Մակարով» տեսակի ատրճանակը, որը համարում էին ապօրինի, անվանական է եւ Այվազյանն այն օգտագործելու անժամկետ թույլտվություն ունի: Չնայած դրան, այնուամենայնիվ, Այվազյանին 10 ժամ պահում են 6-րդ վարչությունում` անհայտ պատճառներով, այնուհետեւ իր վարորդի ու թիկնապահի հետ մեկտեղ տեղափոխում Կենտրոնի ոստիկանություն` փորձաքննությունների բյուրո, որպեսզի նրանից նմուշ վերցնեն` կասկածելով, թե նա կարող է թմրանյութ օգտագործած լինել: Սակայն, քանի որ Այվազյանն իրեն շատ բարեխիղճ է պահում, ստիպված օպերատիվ երեք աշխատողներ զեկուցագրեր են գրում, թե փորձաքննությունների բյուրոյից վերադառնալու ճանապարհին եւ Կենտրոնի ոստիկանատան դիմաց Այվազյանը դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատողներին` այն դեպքում, երբ ինքս եմ անձամբ տեսել, թե ինչպես էր ձեռնաշղթա հագցված Այվազյանի ձեռքերին: Մեղադրանքի մեջ գրված է, որ Այվազյանը չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների պահանջներին: Ի՞նչ օրինական պահանջի մասին կարող է խոսք լինել, երբ որ անձը ապօրինի է պահվում ոստիկանությունում, իսկ դա նշանակում է, որ նա իրավասու է ամեն ինչ կատարել ոստիկանների դեմ եւ դա չի կարող համարվել որպես դիմադրություն: Սակայն դատարանը, անտեսելով այս ամենը, Այվազյանին կալանավորելու մասին սանկցիա տվեց: Հաջորդը` Սուրեն Սուրենյանց, նա ընդամենը փետրվարի 24-25-ին է, որ ելույթներ է ունեցել Ազատության հրապարակում: Եվ հանկարծ նրան մեղադրանք է առաջադրվում Քր.օր.-ի 225 պրիմ հոդվածով, որը նույնիսկ չի նախատեսում ազատազրկում: Այնուամենայնիվ, գիտենալով, որ այդ հոդվածը ազատազրկում չի նախատեսում, դատարանը 20-օրյա կալանքի սանկցիա տվեց: Պատճառաբանությունը հետեւյալն է` քանի որ շարունակվում են հանրահավաքները եւ զանգվածային միջոցառումները, նույնիսկ գրած էլ չի, թե այդ ինչ միջոցառում նկատի ունեն… Դուք պատկերացրեք, այնքան անհիմն են ու աբսուրդային այդ պատճառաբանությունները, որ նույնիսկ միջնորդեցի` ասելով, թե եթե վաղը Մալաթիայի կամ մեկ այլ վայրի տոնավաճառի աշխատակիցները որոշեն զանգվածային միջոցառումներ կազմակերպել, ինչ է Սուրենյանցն այդ միջոցառումների պատճառով պետք է շարունակի մնալ կալանքի տա՞կ: Կարճ ասած` աբսուրդն աներեւակայելի աստիճանի է հասել:
- Պրն Արսենյան, իրավական ի՞նչ գնահատական կտաք մարտի 1-ի եւ դրան հաջորդած իրադարձություններին:
- Ինձ մոտ մինչ այդ այն տպավորությունն էր, թե կարծես կրկնվում են 2003թ.-ի ապրիլի 12-ի միջոցառումները, երբ խաղաղ երթ էր, խաղաղ հանրահավաք, մարդիկ երգում ու պարում էին ու իշխանությունները որոշեցին, որ պետք է ջարդ կազմակերպեն: Միանշանակ այդ նույն ձեռագիրն էր նաեւ մարտի 1-ին: Ես մի համեմատություն պիտի անեմ, նույնիսկ որսորդը չի կրակում քնած որսի վրա: Այդ օրը քնած մարդիկ են եղել վրաններում, իսկ իշխանությունները պաշտոնապես հայտարարում են, թե նախազգուշացրել են, որ եկել են խուզարկություններ անելու, քանի որ, «ըստ ստացված օպերատիվ տվյալների», հանրահավաքի մասնակիցների մոտ իբրեւ թե զենք ու զինամթերք կա: Ի՞նչ է, խուզարկության են գնում նախագահի անվտանգության վարչության աշխատակիցների միջոցո՞վ: Խուզարկության պետք է քննիչները գնային: Ինձ համար շատ տարօրինակ էր, երբ մարտի 1-ին առավոտյան Մաշտոցի պողոտայով քայլում էի եւ տեսնում, թե ինչպես քննիչները «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենաների մեջ նստած արձանագրություններ կազմում եւ Աստված գիտե, թե ինչ արձանագրություններ էին դրանք: Եվ ամենակարեւորը, որ շատ ականատեսներ եւ նույնիսկ օտարերկրյա լրագրողներն են ֆիքսել, թե ինչպես են ոստիկանական մեքենաներից մետաղաձողեր իջեցվում հրապարակ, դրվում նստարաններին, նկարահանվում, այնուհետեւ նորից դրվում մեքենայի մեջ եւ բնականաբար այդ նկարահանումները ցուցադրվում են հեռուստատեսությամբ:
- Պրն Արսենյան, մարտի 1-ին` հանրահավաքը ցրելուց հետո Ազատության հրապարակում արված նույն այդ նկարահանումներում, որոնք կատարվել են ոստիկանության կողմից, ցուցադրվում էին նաեւ ատրճանակներ, նռնակներ, փամփուշտներ, ներարկիչներ եւ այլ պարագաներ: Ի՞նչ կասեք այդ մասին:
- Թող գեթ մի հատ նռնակ ցույց տան, որը պայթել է: Ի~նչ մի դժվարություն էր նռնակ պայթեցնելը, եթե այդ նռնակը լիներ ցուցարարների ձեռքում: Բոլոր այդ կադրերը շինծու են, հատուկ բեմադրված: Ինձ համար շատ զարմանալի էր Ռոբերտ Քոչարյանի նախորդ օրվա ելույթը, երբ նա ասաց, թե բանակցել են Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, եւ վերջինս առաջարկել է իրեն թույլ տալ, որպեսզի գնա եւ հանգստացնի Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված բազմությանը: Հարց` ինչու՞ դա թույլ չտվեցին իշխանությունները, եթե իսկապես նպատակ ունեին, որ անկարգություններ չլինեին ու գործողությունները չավարտվեին այնպես, ինչպես ավարտվեցին: Դա այն նույն բազմությունն էր, որը ընդամնեը մեկ օր առաջ Ազատության հրապարակում շատ խաղաղ հանրահավաք էր անում, երգում ու պարում էր եւ կոպիտ բառ ասեմ` կառավարելի էր: Սակայն մարտի 1-ի բռնի գործողությունները ստիպեցին, որ այդ բազմությունը դառնա անկառավարելի: Մեր իշխանությունները, դժբախտաբար, ընդունակ չեն դեպքերը դիտարկելու եւ դրանք գնահատելու պատճառահետեւանքային կապի մեջ, նրանք դիտարկում են միայն հետեւանքն ու դա վերլուծում: Ես էլ հուշում եմ` պատճառահետեւանքային կապ գտեք կատարվածի միջեւ, ի՞նչն էր պատճառը, որ այդպես եղավ:
- Պրն Արսենյան, ըստ ձեզ համարժե՞ք են արձանագրված դեպքերն ու դրանց տրված իրավական գնահատականները:
- Իհարկե ոչ, մեզանում իրավական համակարգ ասվածը, ես վերստին համոզվում եմ, գոյություն չունի: Այսօր արդեն մարդկանց մասսայական ձերբակալում են, տրցակներով քրեական գործեր հարուցում ու նույնաբովանդակ մեղադրանքներ ներկայացնում` սահմանադրական կարգը բռնի ուժով զավթելու ու այլ անհեթեթ մեղադրանքներ: Ձեզ մի օրինակ բերեմ` ձերբակալվածներից մեկը Արարատի մարզից է, Ալեքսան Վարդանյանը, որին մարզում գիտեն Հենրիկ անունով: Երբ իմացա, որ նույնիսկ այդ մարդուն են ձերբակալել ու արդեն մեղադրանք առաջադրել 225 հոդվածի երկրորդ մասով, մարդ, որի ձեռքի մեջ եթե պարսատիկ դնես` ուշագնաց կլինի, սակայն նրան մեղադրում են սահմանադրական կարգը բռնի ուժով տապալելու մեջ: Դա նշանակում է, որ մեր իշխանություններն արդեն աչքները փակ են մարդ կալանավորում` կապ չունի թե ում: Ես մի միջնորդություն ունեմ ներկայացնելու, որպեսզի Ա.Վարդանյանին բաց թողնեն ու ինձ կալանավորեն: Հիմա եմ հասկանում, թե Կոմիտասն ինչու էր ժամանակին խելագարվել: Եթե նա թուրքերի ձեռքով է խելագարվել, ապա ես չգիտեմ, թե մենք հիմա ում ձեռքով ենք խելագարվելու: Այս ամբողջի հայտարարն այն է, որ մենք երբեք չենք եղել իրավական պետություն, չնայած ԱԺ-ն տարեկան չգիտես քանի օրենք է ընդունում: Թող լինեն մի քանի օրենքներ, գուցե մի քիչ կոպիտ բովանդակությամբ, սակայն դրանք կիրառվեն: Օրենքը ենթակա է մի քանի իշխանավորների կամքին եւ այսօր նրանց կամքն ու ցանկությունն է բարձրացվում օրենքի աստիճանի ու գործում:
|
–––––––––––––––
Quote:
Մղձավանջից հետո
Պատմում է «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը
Նպատակս գարնան առաջին օրը Ազատության հրապարակում մեր ժողովրդին լուսանկարելն էր: Ակնկալիքներս այլ էին. կամենում էի Շարժումը եւ գարնան առաջին օրվա ուրախ տրամադրությունների զուգակցումը ներկայացնել նախեւառաջ պարբերականներին, ապա` հանրությանը: Սակայն օրը մղձավանջային դարձավ: Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները առավոտ կանուխ անակնկալ հարձակվեցին ժողովրդի վրա: Մարդիկ իրենց պետության, իշխանությունների կողմից այդպիսի բիրտ վերաբերմունք չէին սպասում: Իրարանցում սկսվեց: Ես գտնվում էի Կարապի լճի շրջակայքում: Ոստիկանության բարձրաստիճան չինովնիկը ամենավերջին հայհոյանքներով ասաց.
- Այնպես խփեք, որ հետքեր չլինեն:
- Ես լրագրող եմ, իմ աշխատանքն եմ անում:
Բարձրաստիճան մեկ այլ սպա գոռաց.
- Խառը վախտ ա, աչքը հանեք, սա մեր կյանքը կերել ա:
Նրանց ավելի էին կատաղեցնում իմ բջջային հեռախոսի մուտքային արձագանքները` Բեթհովենի «Հաղթական սիմֆոնիայից» եւ «Պայքար, պայքար մինչեւ վերջ»-ը: Ձեռքերս ոլորեցին, ձեռնաշղթաներ հագցրին եւ աքացիով ինձ գետնին գլորեցին, բերանքսիվայր պառկած էի շուրջ 20 րոպե. ոտքերով հարվածում էին` միաժամանակ լկտի հայհոյում թե ինձ, թե թերթերի խմբագիրներին: Ծեծելուց հետո ինձ գցեցին ճաղապատ ոստիկանական մեքենան եւ ասացին, որ տանում են Երեւանի ոստիկանություն: Ազատության հրապարակից դուրս գալիս` ժամը 8 անց 6 րոպեին, մեքենայից նկատեցի «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Հովհաննես Շողիկյանին եւ Ռուզան Խաչատրյանին: Հրապարակում իսկական քաոս էր, բառերով դժվար էր ներկայացնել այդ դժոխքը:
Ոստիկանության Կենտրոնի բաժնում ինձ հետ ավելի զուսպ վարվեցին: Ինձ ուզում էին տեղափոխել ոստիկանության` Քանաքեռ- Զեյթունի բաժին, կարողացա կապվել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, ինչպես նաեւ իմ գործընկերների հետ: Այս բաժնում ես ոչ մի փաստաթուղթ չստորագրեցի, իսկ օմբուդսմենի ներկայությունը ինձ ազատեց հետագա բռնություններից: Այդուհանդերձ ինձ վրա հոգեբանական ճնշում էին գործադրում: Հետաքրքիր էր այն, որ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանական բաժնում Արմեն Հարությունյանի աշխատանքները խոչընդոտեցին, որի մասին նա փաստել է իր համապատասխան զեկույցներում: Ինձ օգնության հասավ նաեւ փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Պատմում է փաստաբանը:
- Մենք հասանք այն պահին, երբ Գագիկ Շամշյանի վիճակը շատ վատ էր. նրան լավ ծեծել էին: Գոտկակապից կռահել էին, որ նա ունի երիկամների հետ կապված խնդիրներ` մարմնի հատկապես այդ մասին էին շատ հարվածել: Նա շտապ բուժօգնության կարիք ուներ: Մենք ոստիկանապետին փորձեցինք համոզել, որ իրավական հիմքեր չկան Գագիկ Շամշյանին բաժնում պահելու, բացի այդ` առողջական վիճակը վատ է: Մի խոսքով, ոստիկանապետն էլ չգիտեր` ինչ աներ, քանի որ այլ հրահանգ էր ստացել: Ամեն դեպքում մեզ հաջողվեց նրան տեղափոխել հիվանդանոց:
Գագիկ Շամշյանը պատմում է, որ իր ձեռքից խլել են Sony տեսակի թվային ապարատը, իսկ Քանաքեռ-Զեյթունի բաժնում ապարատի մարտկոցը եւ ֆլեշները: Օմբուդսմենի ներկայությունը օգնեց` կանխելու հետագա բռնի գործողությունները, այդուհանդերձ ոստիկանները զգաստացան: Իմ ահազանգերին արձագանքեցին նաեւ «Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը, ինչպես նաեւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարինե Քալանթարյանը, որոնց չեն թողել ներս մտնել ոստիկանության բաժին` խոչընդոտելով կատարելու իրենց լրագրողական պարտականությունները: Նրանք մի քանի ժամ սպասել են:
Խմբագրությունը մարտի 5-ին դիմեց մարդու իրավունքների պաշտպանին` զբաղվելու ապարատը վերադարձնելու խնդրով: Արմեն Հարությունյանը խոստացավ խորհրդակցելուց հետո զբաղվել այդ հարցով:
|
|