Re: Ինքնաբուխ Հանրահավաք
"Aveli lav e lrel yev mardik kaskatsen vor himar es qan berand batses yev voch mi kaskads chI doxnes!" asatsvadsk
Մարտի 21-ին, ժամը 13.00-ին Միհր Աստծո Գառնո հայ-արիական տաճարում կկայանա Հայոց Զորության Աստծո՝ Վահագնի փառաբանումը, կապված ԱՐԻԱԿԱՆ նոր տարվա հետ: Գարնանը բացվում է բնությունը, փոխվում է տարին, արթնանում՝ վերազարթնում է կյանքը. Ձմեռը բնության մեջ հարաբերական մահ է բնորոշում, երբ կանգ է առնում Արարումը, երբ տկարանում է Արեգակը: Հայ-արիները քրիստոնյաների պես ձմռան խստաշունչ սառնամանիքին և բնության հարաբերական մահվան մեջ չեն նշում տարեփոխությունը (հունվարի 1):
Մարտի 21-ը նաև բոլոր արիական ազգերի նոր տարին է, որի առիթով մենք շնորհավորում ենք աշխարհի ԱՐԻԱՑԻՆԵՐԻՆ:
Միևնույն ժամանակ բոլոր ցանկացողներին մարտի 21-ին, ժամը 13.00-ին հրավիրում ենք հինավուրց Գառնո տաճար, որտեղ տեղի կունենա տոնական ու ծիսական արարողություն, որը նախաձեռնել են «Արորդիների Ուխտ»-ը, Հայ Արիական Միաբանությունը և այլ արիադավան կազմակերպություններ ու անհատներ:
Հիշեցնենք, որ այս տարվա Տրնդեզի տոնակատարությունը հայ-արիները նշեցին պատմական Կարմիր Բլուրում:
|