Join Date: Dec 2006
Age: 51
Rep Power: 26
|
Պատասխանը: Ответ: Քառակողմ «կոալիցիա» Четырёхсторонная коалиция
Quote:
Originally Posted by voter
....Только до вертикали это не тянет, всёравно 47% остануться в не власти - почему разговоры о внеочередных выборах в парламент начались и уверен они больше пол года не протянут, из всех дыр будет переть,что сегодняшний парламент не отображает реальную картину распределения сил за партиями.
|
От части мои предположения подтверждаются и даже хуже, те кто теперь в 53% входят, в частности Дашнаки и Оринац Артур тоже неуверены, что они будут у власти, более того они грызутся между собой за портфели министров, как говорит инфа от payqar.net и от части слышал и от других здесь про плачевную позицию дашнаков в этих переговорах - коалиции.
Дашнаки ничего не добились, даже хуже потеряли часть своего министерского портфеля, которым в диаспоре гордяться, оное мин.образования и науки откололось, наука отдана Оринац Артурику.
Надо проследить, где окажется Ваан Ованисян, за которого проголосовали столько людей. Иными словами если СС не сможет удовлетворить дашнаков и Артурика, то дашнаки попробуют добиться внеочередных парламентских выборов.
Quote:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՐՑԸ ԲԱՑ Է
Սերժ Սարգսյանն այնքան է հավատացել, որ ինքը փետրվարի 19-ի ընտրություններով ընտրվել է Հայաստանի նախագահ, որ արդեն սկսել է սրան-նրան պաշտոններ խոստանալ:
Բնականաբար, առաջին կարեւոր պաշտոնը վարչապետի պաշտոնն է: Ո՞ւմ է խոստացել այս պաշտոնը Սերժ Սարգսյանը: Եթե նախկինում որպես այս պաշտոնի հավակնորդներ նշվում էին փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Ռոբերտ Քոչարյանի անունները, ապա վերջին շրջանում հավակնորդների ցանկում հայտնվել են նոր մարդիկ: Խոսքը, մասնավորապես, “Հայռուսգազարդի” տնօրեն Կարեն Կարապետյանի, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի, “Տրոյկա Դիալոգի” ղեկավար Ռուբեն Վարդանյանի եւ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի մասին է: Վերջին երկուսը, սակայն, դուրս են մնացել այդ ցուցակից, եւ հիմա, ըստ մեր տեղեկությունների, քննարկվում են միայն Կարեն Կարապետյանի եւ Տիգրան Սարգսյանի անունները: Ընդ որում, այս պարագայում Կարեն Կարապետյանը մի փոքրիկ “պրոբլեմ” ունի. նա ղարաբաղցի է: Եթե մինչեւ վերջերս ղարաբաղցի լինելը պաշտոն ստանալու համար համարվում էր առավելություն, ապա նախագահական ընտրություններից եւ առավել եւս մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո ղարաբաղցի լինելը դարձել է խոչընդոտ: Երկրորդ թեկնածուի` Տիգրան Սարգսյանի միակ “թերությունն” այս պահին համարվում է այն, որ վերջինս ՀՀԿ-ական չէ: Բայց դե, դա, ինչպես ցույց է տվել կյանքը, լուծելի խնդիր է: Ուշագրավն այն է, որ իշխանություններն արդեն սկսել են Տիգրան Սարգսյանին “ռասկրուտկա” անել: Սարգսյանը, օրինակ, մի քանի օր առաջ նույնիսկ հարցազրույց է տվել “Ռոսիյսկայա գազետա” թերթին: Ինչ վերաբերում է տխրահռչակ Հովիկ Աբրահամյանին, ապա վերջինս լավագույն դեպքում մնալու է իր ներկայիս պաշտոնում: Մեկ այլ ուշագրավ հանգամանք. թեեւ Սարգսյանը դեռեւս վերջնական խոստում չի տվել վարչապետացուներից որեւէ մեկին, սակայն արդեն սկսվել է նաեւ նախարարական պորտֆելների բաժան-բաժանը: Ու այստեղ բավականին լարված իրավիճակ է ստեղծվել. մարդիկ շատ են (շատ-շատ են), իսկ պաշտոնները` քիչ: Այս հարցը լուծելու համար` որոշվել է բացել եւս երկու նոր նախարարություն: Առաջին դեպքում առանձնացվելու է կրթության եւ գիտության նախարարությունը, եւ ստեղծվելու է առանձին գիտության եւ բարձր տեխնոլոգիաների նախարարություն, որը տրվելու է ՕԵԿ-ին: Երկար դեգերումներից հետո հարազատ իշխանությունների գիրկը վերադարձած ՕԵԿ-ին է տրվելու նաեւ մշակույթի նախարարությունը: Նոր բացվելիք երկրորդ նախարարությունը կոչվելու է ՀՀ եվրաինտեգրման եւ սփյուռքի նախարարություն: Այս պորտֆելի համար պայքարում են ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը եւ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Իր մնացած 3 պորտֆելները ԲՀԿ-ն, ըստ ամենայնի, կպահպանի: Առավել ուշագրավ է Դաշնակցության վիճակը: Ինչպես հայտնի է, վերջին շրջանում ՀՅԴ վերնախավը ակտիվ բանակցություններ էր վարում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ` կոալիցիայի մաս կազմելու հարցի շուրջ: Բայց դաշնակցականներն այնքան էին ոգեւորվել Սերժի թուլացած դիրքերից, որ կոալիցիայի մեջ մտնելու համար` վերջինից մի շարք առանցքային պաշտոններ էին պահանջել: Սակայն դաշնակցականները, մեր տեղեկություններով, բանակցություններում որեւէ արդյունքի չեն հասել, եւ միակ պայմանավորվածությունը ներկա պահին այն է, որ ՀՅԴ-ին են մնալու իր 3 նախարարական պորտֆելները` ներկայիս 3 նախարարներով: Իսկ Վահան Հովհաննիսյանը, ում համար այդքան մտահոգված էր դաշնակցական վերնախավը եւ ում համար էլ փորձում էր “պոկել” ՊՆախարարի յուղոտ պաշտոնը, առայժմ մնացել է անպաշտոն: Ընկեր Վահանի համար առայժմ որեւէ բան չեն կարողանում մտածել ո°չ ընկեր Հրանտ Մարգարյանը եւ ո°չ էլ խնամի Սերժիկը: Ի դեպ, ՊՆախարարի մասին. նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանի օգտին ակտիվ քարոզչություն ծավալած ներկայիս ՊՆախարար Միքայել Հարությունյանը եւս կարող է կորցնել իր պաշտոնը: Մեր տեղեկություններով, ՊՆախարարի պաշտոնում իշխանական վերնախավը ցանկանում է տեսնել ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Ալեքսեյ Անտոնյանին: Եւ ամենակարեւորը. բա ի՞նչ է անելու Ռոբերտ Քոչարյանը, ով ոչ մի կերպ չի ուզում դառնալ Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուն: ՀՀ ապագա վարչապետ Քոչարյանը կարծես այլեւս չի ուզում դառնալ. բա ի՞նչ է ուզում: Մեր տեղեկություններով, իշխանական վերնախավում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը որոշել է դառնալ Երեւանի հաջորդ քաղաքապետ: Ճիշտ է, շուտով Երեւանի քաղաքապետի պաշտոնն ընտրովի է լինելու, սակայն դա, ըստ երեւույթին, այնքան էլ չի հուզում Քոչարյանին. ի վերջո, նախագահի պաշտոնն էլ է ընտրովի եղել: Համ էլ երեւի Քոչարյանի շրջապատը կարծում է, որ վերջինիս միայն մի քաղաքում “ընտրվցնելը” ավելի հեշտ է լինելու: Իսկ այն, որ վարչապետ դառնալու իր հակումները երբեք չթաքցրած Քոչարյանը հանկարծ որոշել է դառնալ Երեւանի քաղաքապետ, երեւի այնքան էլ զարմանալի չէ: Չմոռանանք` Ռոբերտ Քոչարյանն արդեն մեկ անգամ արտահայտվել է այն մասին, որ դա փողոտ պաշտոն է: Հիշո՞ւմ եք, ինչպես էր Քոչարյանը Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին ասում. “Փողի վրա նստած` ինձանից փող ես ուզո՞ւմ”:
|
|