Quote:
մեր պատմությունը տարբեր կարգի հոգեւորականների, այդ թվում նաեւ կաթողիկոսների հարյուրավոր օրինակներն ունի, թե ինչպես են նրանք իրենց դրսեւորել նման դեպքերում: Հիշենք թեկուզ վերջին նմանօրինակ փաստը` երբ երջանկահիշատակ Վազգեն Առաջին վեհափառ հայրապետը Մոսկվայում “աշխարհիկ” քայլի դիմեց` հացադուլ հայտարարեց հանուն Արցախի “աշխարհիկ” խնդրի:
|
Քանի որ հիշվում են այդ բազմաթիվ հոգևորականների ու կաթողիկոսների օրինակները, թող հիշվի նաև մեկ այլ հանգամանք` իսկ ինչ պատասխան էին ստանում նրանք իրենց արածի դիմաց? Նույն ցեխ շպրտելը, մեղադրանքները, զրպարտանքները, հայհոյանքները, որ տեղվում են այսօրվա Հովվապետի ու հոգևոր դասի վրա, տեղում էին նաև նրանց վրա: Բազմաթիվ անուններ, որ այսօր ըստ արժանվույն հարգանքով ու սիրով են նշվում, իրենց ժամանակին ամենաբացասական որակումների էին ենթարկվում: Հեռավոր անցյալ չգնալու համար թող կարդան Օրմանյանի, Խրիմյանի Հայրիկի, Իզմիրլյանի և բազմաթիվ այլոց, հենց թեկուզ Վազգեն Վեհափառի օրոք նրանց հասցեին ուղղված բազմաթիվ ստոր ու կեղտոտ հրապարակումները: Ինչքան պիտի կրկնենք մեր սեփական սխալները? Ինչքան պիտի ծառերի բների մեծությունը միայն նրանց կտրվելուց հետո նկատենք? Երբ պիտի սովորենք կայսրինը տալ կայսեր, իսկ Աստծունը` Աստծուն?
Ցավոք, առողջական խնդիրների պատճառով ինձ արգելված է երկար կարդալ կամ գրել: Հետագայում թերևս հնարավոր լինի առավել մանրամասն անդրադառնալ այս ցավոտ թեմային: