Պատասխանը: Ответ: Օտարերկրացիները ապաստան են հայցում ՀՀ-ում
Կարծում եմ այստեղ ավելի քիչ քաղաքական հարցադրումներ են երևում քան հոգեբանական - կասեի կենդանական, էս սարն իմն ա էս ծառն իմնա...
Ցավոք դա մարդկության մեջ առկա կենդանական բնազդների հետևանք է ու դա մեր հայաստանյան գյուղերում դեռ կա, իսկ մի 20 տարի առաջ ամբողջ Երևանն էր դրանից տնքում - 4րդ մասիվցիք 2րդ մասիվցի էին ծեծում, 6րդ մասիվցիք 3րդ մասիվցի, իսկ կայարան կոնդցի հայտնվելը ուղղակի մարդասպանություն կարող ա լիներ։
Այդ "մաքր-արյունությունը" քարոզվում է զուտ միայն իրենց տարածքում «կարևոր» զգալու համար ու վախից, որ մրցունակ չեն ու ի վիճակի չեն իրենց արժեքները, ունեցվածքը, կանանց պահպանելու - զուտ կենդանական բնազնդեր, ոչինչ գիտակից։
Քանի որ գիտակից մարդու համար հայտնի է, որ գենետիկ հիվանդությունները մեծ հավանականություն ունեն ի հայտ գալու այն սերունդների մոտ որոնք «մաքուր» արյուն են մնում, մոտ հարազատ ազգական կապերով կապված ծնողներ ունեն։
Հայերի մոտ միշտ էլ եղել է չգրված կանոն - ԱՌՆՎԱԶՆ 7 պորտ տարբերություն պիտի լինի մոր ու հոր միջև ու ինքան հեռու ի իրար ազգակից չլինեն ծնողներն, այնքան սերունդը առողջ կլինի։ Ինչը և գենետիկներն են հասատատում - առնվազն հստակ կարելի է ասել, որ լավ իմմունիտետ-դիմակայություն տարբեր հիվանդությունների նկատմամբ ունեն սերունդները, որ տարբեր այլազգի ծնողներից են։
Բայց եթե իսկապես խոսակցությունը քաղաքական բնույթի է ապա արդեն ասեցի, դա մեղմ ասած ընդհանրապես քաննարկման արժանի չէ։
Ավելորդ հերթական ինտերնետային կիլոբայթերի վատնում է այդ խոսակցությունը շարունակելը....
|